Skip to main content
Գլխավոր
ՀայերենРусскийEnglish
envelope
  1. Գլխավոր
  2. Ընդունելություն
  3. Բակալավրիատ
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Ընդունելություն
    • Մասնագիտությունների ցանկ
    • Ընդունելության արդյունքներ
    • Դիմորդների թիվ
    • Արխիվ
    • Ընդունելություն
    • Ընդունելության արդյունքներ
    • Մասնագիտությունների ցանկ
    • Դիմորդների թիվ
    • Արխիվ
  • ՄՄՈՒՀ-ի շրջանավարտների ընդունելություն

Բակալավրիատի առկա ընդունելություն

ԵՊՀ կայքէջի «Ընդունելություն» բաժնում ներկայացված են ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկություններ, այդ թվում՝ ընդունելության կարգը, առկա մասնագիտությունները, տեղերի քանակը և վարձաչափերը, դիմորդների հայտերի շարժը, նախորդ տարիների անցողիկ շեմերը և կատարված փոփոխությունները։

Դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով (+374 60) 710 777 հեռախոսահամարին կամ գրելով dimord@ysu.am էլհասցեին։

Նշված կապի միջոցները գործում են միայն դիմում-հայտերի ընդունման համար ստորև նշված ժամկետներում և սահմանված աշխատանքային օրերին ու ժամերին։

1-ին և 2-րդ փուլերով ընդունելություն

Բակալավրիատի ընդունելության 1-ին փուլի (ընդունելության կարգի 15-րդ կետ) փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10 ներառյալ (մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18։00-ն):

Բակալավրիատի ընդունելության երկրորդ փուլով (ընդունելության կարգի 16-րդ կետ) դիմորդներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը www.dimord.am կայքէջի միջոցով ԳԹԿ են ուղարկում առցանց եղանակով ս․թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ (հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17։00-ն)։

Լրացուցիչ (թափուր) փուլ

Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հրապարակվելու են ս.թ. հուլիսի 18-ին։ Հրապարակելուց հետո ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի առկայության դեպքում կարող են մասնակցել լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթին (ընդունելության կարգի 17-րդ կետ)։ Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթին մասնակցելու համար մեկ կամ ավելի բուհերի մինչև 6 մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը դիմորդները dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկում առցանց եղանակով՝ ս.թ. հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ (հուլիսի 26-ին՝ մինչև ժամը 18։00-ն)։

Հիմնական փուլով ընդունված դիմորդները չեն կարող մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։

Լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. հուլիսի 30-ին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ պաշտոնական կայքէջի «Ընդունելություն» բաժնի «Բակալավրիատ» ենթաբաժնում հուլիսի 18-ին կտեղադրվեն ԵՊՀ առկա ուսուցման հիմնական փուլի ընդունելության, իսկ հուլիսի 30-ին՝ լրացուցիչ փուլի ընդունելության արդյունքները:

Առկա ուսուցմամբ ընդունված դիմորդները, առկա ուսուցման ընդունելության կարգի 89-րդ կետի համաձայն, պահանջվող փաստաթղթերի բնօրինակները, այդ թվում՝ գնահատականների վերաբերյալ ԳԹԿ-ի տված վկայագիրը, պետք է օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնեն համապատասխան կրթական ստորաբաժանման (ֆակուլտետի) դեկանատ:

Առկա ուսուցման դասերը սկսվում են սեպտեմբերի 1-ից:

Առկա ուսուցմամբ ընդունված և ազգային բանակ զորակոչված դիմորդների ընտանիքի անդամներից մեկը ս.թ. սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում պետք է համապատասխան ֆակուլտետի դեկանատ ներկայացնի պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ազգային բանակ զորակոչվելու մասին հավաստող փաստաթուղթը, որից հետո կձևակերպվի տարկետում: Հակառակ դեպքում՝ դիմորդը կկորցնի իր տեղը:

Պահանջվող փաստաթղթեր

  1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով),
  2. լուսանկար (3x4 չափսի) - 1 հատ,
  3. անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից),
  4. գնահատականների վերաբերյալ ԳԹԿ կողմից տրված վկայագիր (բնօրինակը),
  5. զինվորական գրքույկ (բնօրինակը) (առկայության դեպքում),
  6. արտոնություններից օգտվելու դեպքում՝ անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր։

Կարդալ ավելին

 

Կարևոր փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկ
09/04/2023
icon download
Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգ
07/04/2022
icon download

2023-2024 ուստարվա ընդունող հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը

ԵՊՀ ընդունող հանձնաժողովն աշխատում է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ՝ ժամը 9:30-ից 17:00-ն, ապրիլի 15-ին՝ ժամը 10:00-ից 16։00-ն, մայիսի 10-ին՝ ժամը 9:30-ից 18։00-ն։

Հանգստյան օրեր` շաբաթ, կիրակի և տոն օրեր

Հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ հանձնաժողովն աշխատում է ժամը 10:00-ից 17:00-ն։

Հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ հանձնաժողովն աշխատում է ժամը 10:00-ից 17:00-ն, հուլիսի 26-ին՝ ժամը 10:00-ից 18:00-ն։


Հանգստյան օրեր` շաբաթ և կիրակի

Կոնտակտներ

Ընդունող հանձնաժողով

Հեռ.` (+374 60) 710 777 (ներքին՝ 87-77)

Էլհասցե` dimord@ysu.am

  • Ընդունելություն
    • Մասնագիտությունների ցանկ
    • Ընդունելության արդյունքներ
    • Դիմորդների թիվ
    • Արխիվ
    • Ընդունելություն
    • Ընդունելության արդյունքներ
    • Մասնագիտությունների ցանկ
    • Դիմորդների թիվ
    • Արխիվ
  • ՄՄՈՒՀ-ի շրջանավարտների ընդունելություն