Skip to main content
Գլխավոր
ՀայերենРусскийEnglish
envelope
  1. Գլխավոր
  2. Բակալավրիատի առկա ընդունելություն
  3. Բակալավրիատի հեռակա ընդունելություն
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Ընդունելություն
    • Մասնագիտությունների ցանկ
    • Ընդունելության արդյունքներ
    • Դիմորդների թիվ
    • Արխիվ
    • Ընդունելություն
    • Ընդունելության արդյունքներ
    • Մասնագիտությունների ցանկ
    • Դիմորդների թիվ
    • Արխիվ
  • ՄՄՈՒՀ-ի շրջանավարտների ընդունելություն

Բակալավրիատի հեռակա ընդունելություն

Հեռակա ուսուցում իրականացնող բուհերում ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի), տվյալ ուսումնական տարվա համար հաստատված՝ բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերի։

Հայաստանի Հանրապետության բուհեր հեռակա ուսուցմամբ հնարավորություն ունեն ընդունվելու առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:

ԴԻՄՈՒՄ- ՀԱՅՏԻ ԼՐԱՑՈՒՄ

Մինչև դիմում-հայտ լրացնելը ԵՊՀ հեռակա ուսուցման դիմորդը այցելում է ԵՊՀ ընդունող հանձնաժողով սահմանված օրերին և ժամերին, ստանում է ԳԹԿ անձնական համար, որից հետո dimord.am կայքում գրանցվում և լրացնում է դիմում-հայտը:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը ԵՊՀ ընդունող հանձնաժողով պարտադիր ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը և քննություններին մասնակցելու համար վճարված գումարի անդորրագիրը (քննություններ հանձնելու դեպքում): Քննությունների համար սահմանված գումարից ազատված դիմորդները ներկայացնում են համապատասխան հիմքերը (կանոնների 41, 42 և 43-րդ կետեր):

ԵՊՀ հեռակա ուսուցման ընդունելության քննության և մասնագիտությունների հայտագրման դիմում-հայտը դիմորդները dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս.թ. սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ, սեպտեմբերի 25-ին՝ մինչև ժամը 18։00-ն։

Դիմում-հայտը լրացնելիս դիմորդը կարող է նշել մեկ բուհի մինչև երեք մասնագիտություն, ընդ որում առաջին հայտը գերակայություն ունի մյուս հայտերի նկատմամբ, իսկ մյուս հայտերի մրցույթին դիմորդը մասնակցում է միայն այդ մասնագիտություններում թափուր տեղերի առկայության դեպքում:

ԵՊՀ դիմորդները մասնագիտությունների լրացման հետ կապված խորհրդատվություն կարող են ստանալ հեռախոսազանգի միջոցով սահմանված օրերին և ժամերին (հեռ.՝ (+374 60) 710 777):

Հեռակա ուսուցման ընդունելության քննություններին մասնակցող դիմորդները պետք է յուրաքանչյուր քննության համար սահմանված 1500 դրամը վճարեն միայն ԳԹԿ հաշվեհամարին` նշելով ստորև ներկայացված տվյալները.

Ստացող

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ

Հաշվեհամար

900018003401

Նպատակ

Ընդունելության քննության վճար

ՊԱՐՏԱԴԻՐ  ՆՇԵԼ  ՆԱԵՎ

դիմորդի անուն-ազգանունը և հայրանունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

Վերոնշյալ տվյալների բացակայության դեպքում (հատկապես դիմորդի անուն-ազգանունը, հայրանունը), վճարման կտրոնը կհամարվի անվավեր:

 

YSU-statement-about-exams

Հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննություն­ները ԳԹԿ-ն կանցկացնի ս.թ. հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում:

Քննության օրվա, ժամի և վայրի մասին տեղեկություններ կուղարկվեն դիմորդ­ների էլեկտրո­նային հասցեին: Այն պետք է տպել, և անձը հաստատող փաստաթղթով քննության օրը մոտենալ համապատասխան քննական կենտրոն:

Դիմորդը պետք է ուշադիր և հետևողական լինի դիմում-հայտում նշած իր էլեկտրոնային հասցեին։

Դիմում-հայտը լրացնելուց սկսած մինչև ընդունելության ցուցակների հրապարակումը, ցանկացած տեղեկատվու­թյուն դիմորդին տրամադրվելու է էլեկտրոնային փոստով, որը համարվում պաշտոնական տեղեկատվություն։

Անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք ԵՊՀ ընդունվելուց հետո պետք է տանել համապատասխան դեկանատ

1. ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ),

2. 1 լուսանկար (3x4 չափսի),

3. անձը հաստատող փաստաթուղթ,

4. հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերից օգտվող դիմորդները բնօրինակ համապատասխան փաստաթղթեր,

5. միասնական քննության դրական գնահատականը հավաստող փաստաթուղթ (ԳԹԿ վկայագիր):

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ 41, 42 ԵՎ 43 ԿԵՏԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԿԵՏ 41-1

Անձնագիր

(բնօրինակի pdf տարբերակն ուղարկվում է dimord@ysu.am էլեկտրոնային փոստին, իսկ ընդունվելուց հետո բնօրինակը տարվում է համապատասխան ֆակուլտետի դեկանատ)

Տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, կամ մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ լինելու մասին

(բնօրինակի pdf տարբերակն ուղարկվում է dimord@ysu.am էլեկտրոնային փոստին, իսկ ընդունվելուց հետո բնօրինակը տարվում է համապատասխան ֆակուլտետի դեկանատ)

ԿԵՏ 41-2

Անձնագիր և ծննդյան վկայական

(բնօրինակների pdf տարբերակներն ուղարկվում են dimord@ysu.am էլեկտրոնային փոստին, իսկ ընդունվելուց հետո բնօրինակները տարվում են համապատասխան ֆակուլտետի դեկանատ)

Առանց ծնողական խնամքի մնալու մասին հաստատող փաստաթղթեր

(բնօրինակի pdf տարբերակն ուղարկվում է dimord@ysu.am էլեկտրոնային փոստին, իսկ ընդունվելուց հետո բնօրինակը տարվում է համապատասխան ֆակուլտետի դեկանատ)

ԿԵՏ 42

Դիմորդի ծննդյան վկայականը

(բնօրինակի pdf տարբերակն ուղարկվում է dimord@ysu.am էլեկտրոնային փոստին է, իսկ ընդունվելուց հետո բնօրինակը տարվում է համապատասխան ֆակուլտետի դեկանատ)

Սահմանված արտոնությունը հաստատող փաստաթղթերը

(բնօրինակի pdf տարբերակն ուղարկվում է dimord@ysu.am էլեկտրոնային փոստին, իսկ ընդունվելուց հետո բնօրինակը տարվում է համապատասխան ֆակուլտետի դեկանատ)

ԿԵՏ 43

Զինվորական  գրքույկ (եթե վերջին մեկ տարում է դիմորդը զորացրվել)

(բնօրինակի բոլոր լրացված էջերի pdf տարբերակը մեկ ֆայլով ուղարկվում է dimord@ysu.am էլեկտրոնային փոստին, իսկ ընդունվելուց հետո բնօրինակը տարվում է համապատասխան ֆակուլտետի դեկանատ)

 

Կարևոր փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության պետական  և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական  հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոններ 

 

ԵՊՀ բակալավրիատի  ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2023/2024  ուսումնական տարվա ընդունելության ցանկն ըստ կրթական ծրագրերի, ընդունելության քննությունների, տեղերի և վարձավճարի չափի 

Հայտարարություն

Բակալավրիատի հեռակա ուսուցման ԵՊՀ ընդունելության ցուցակները հոկտեմբերի 30-ին կտեղադրվեն ԵՊՀ ysu.am պաշտոնական կայքէջի «Ընդունելություն» բաժնի «Բակալավրիատ» ենթաբաժնի «Հեռակա ուսուցում» հատվածում: Հեռակա ուսուցմամբ ընդունված դիմորդները, հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 12-րդ կետի համաձայն, պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պետք է նոյեմբերի 1-ին ներկայացնեն համապատասխան դեկանատ։

Հեռակա ուսուցման դասերը սկսվում են նոյեմբերի 1-ից:

Այն դիմորդները, որոնք կընդունվեն ԵՊՀ հեռակա ուսուցմամբ և զորակոչված կլինեն ազգային բանակ, պետք է վերջինիս ընտանիքի որևէ անդամ ս.թ. նոյեմբերի 1-ից մինչև 5-ն այցելի համապատասխան ֆակուլտետի դեկանատ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ազգային բանակ մեկնելու մասին հավաստող փաստաթուղթը և ձևակերպի տարկետում, հակառակ դեպքում դիմորդը կկորցնի իր տեղը:

2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ընդունող հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը

Հեռակա ուսուցման ընդունելության հարցերով ԵՊՀ ընդունող հանձնաժողովն աշխատում է սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ՝ ժամը 10:00-17:00-ն, սեպտեմբերի 25-ին՝ մինչև ժամը 18։00-ն:

Ընդմիջում՝ ժամը 13:00-14:00

Հանգստյան օրեր` սեպտեմբերի 9, 10, 16, 17, 21 և 23

Կոնտակտներ

Ընդունող հանձնաժողով

Հեռ.` (+374 60) 710 777 (ներքին՝ 87-77)

Էլհասցե` dimord@ysu.am 

  • Ընդունելություն
    • Մասնագիտությունների ցանկ
    • Ընդունելության արդյունքներ
    • Դիմորդների թիվ
    • Արխիվ
    • Ընդունելություն
    • Ընդունելության արդյունքներ
    • Մասնագիտությունների ցանկ
    • Դիմորդների թիվ
    • Արխիվ
  • ՄՄՈՒՀ-ի շրջանավարտների ընդունելություն