«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բրատիսլավային տնտեսագիտության համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն «Գործարարություն և վարչարարություն» ու «Տնտեսագիտություն» մասնագիտություններով՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի 2 ուսանողի համար՝ 2023/2024 ուստարվա 2-րդ կիսամյակում 4 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am )
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 8-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
7.ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը (միայն ասպիրանտների համար. դիմել ֆակուլտետ՝ ուղարկելով CV և հետազոտական աշխատանքի պլանը),
8.շարժունության համաձայնագիր։
Օտար լեզվով դասավանդվող առարկաների ցանկը՝ այստեղ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան