Юридическая служба
ԵՊՀ իրավաբանական ծառայությունը մշակում է համալսարանի ներքին իրավական ակտերի նախագծերը, ստուգում է ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացրած ներքին իրավական նախագծերի, այդ թվում՝ աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված անհատական իրավական ակտերի համապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրության պահանջներին, ըստ անհրաժեշտության՝ ներկայացնում իրավական մեկնաբանություններ և մասնագիտական եզրակացություններ։
Ռեկտորի հանձնարարությամբ Իրավաբանական ծառայությունը պատասխանում է ստացված պաշտոնական գրություններին, համապատասխան ընթացք է տալիս քաղաքացիների դիմումներին, բողոքներին և առաջարկներին։
Իրավաբանական ծառայությունը մասնագիտական եզրակացություն է տալիս ուսանողներին ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին դիմումների վերաբերյալ։
Սահմանված կարգով Իրավաբանական ծառայությունն ապահովում է ԵՊՀ ներկայացուցչությունը դատարանում և պետական այլ մարմիններում։
Ծառայությունն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու որոշումներ, եթե դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը և ԵՊՀ ներքին իրավական ակտերին։
Сотрудники
Армен
Агамович
Тадевосян
Позиция:
Главный советник по правовым вопросам
Эл. адрес:
Позиция:
Главный юрисконсульт
Эл. адрес:
Позиция:
Главный юрисконсульт
Эл. адрес:
Позиция:
Ведущий специалист
Эл. адрес: