Заместитель директора Института микробиологии НАН Беларуси прочитает лекцию в ЕГУ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, 307 լսարան
Ս. թ. հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 307 լսարանում «Ֆերմենտային պատրաստուկների ստացման տեխնոլոգիաները և դրանց օգտագործումը բժշկության մեջ» թեմայով դասախոսություն կկարդա Բելառուսի ԳԱԱ մանրէաբանության ինստիտուտի փոխտնօրեն Տատյանա Վլադիմիրի Սեմաշկոն:
Դասախոսությանը ներկա կլինեն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ֆակուլտետի բակալավրիատի ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ։