Лекции на тему «Введение в квантовые вычисления» в ЕГУ
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի դահլիճ
Ս.թ. նոյեմբերի 1-10՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի դահլիճում կանցկացվի «Քվանտային հաշվարկի ներածություն» խորագրով դասախոսությունների շարք:
Դասախոսությունների շրջանակում կքննարկվեն հետևյալ թեմաները՝
1. ընդհանուր քվանտային հաշվարկների նկատմամբ հետաքրքրություն առաջացնող գործոններ,
2. քվանտային մեխանիկայի աքսիոմատիկ կառուցում,
3. քվանտային համակարգիչների կառուցման սկզբունքների նկարագրություն,
4. մի շարք քվանտային ալգորիթմների խոր ուսումնասիրություն (քվանտային որոնում և քվանտային տելեպորտացիա),
5. քվանտային սիմուլյատորների և քվանտային համակարգիչների ծրագրավորում։