Современные методы и подходы к преподаванию немецкого языка
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ, 507 լսարան
Ս.թ. նոյեմբերի 28-ին, 29-ին և դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13:50-ին, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 507 լսարանում կանցկացվի «Գերմաներենի դասավանդման ժամանակակից մեթոդներն ու մոտեցումները» խորագրով պիլոտային ծրագրի քննարկումը:
Թբիլիսիի «Գյոթե» ինստիտուտի հետ գործակցության շրջանակում իրականացվող ծրագիրը կխթանի լեզվի նկատմամբ հետաքրքրության մեծացումը, կծանոթացնի սովորողներին գերմաներենի դասավանդման տեխնիկային՝ զինելով անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են դասավանդման ժամանակ: