«30-летие армянского драма: развития и перспективы»: панельная дискуссия в ЕГУ
ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճ
Ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում կանցկացվի «Հայկական դրամի 30-ամյակը․ զարգացումներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում:
Պանելային քննարկման շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի ներկայիս և նախկին նախագահները, ինչպես նաև «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի և «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենները կներկայացնեն դրամավարկային կարգավորման առկա գործիքների և ոլորտի արդի հիմնահարցերի, ՀՀ տնտեսության մեջ ազգային արժույթի դերակատարման, ինչպես նաև ազգային արժույթի արժևորման հեռանկարների ու հնարավորությունների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու կանխատեսումները: