Тип:
Магистр
Профессия:
071403.02.7 - Ռադիոտեխնիկա և կապ
Специализация:
071403.02.7 - Հեռահաղորդակցություն
Присвоенная квалификация:
ճարտարագիտության մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
«Հեռահաղորդակցություն» ծրագրով մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպվում է ըստ ԵՊՀ առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2024/2025 ուստարվա ընդունելության կանոնակարգերի՝ հաստատված ԵՊՀ գիտական խորհրդի 2022 թ. մայիսի 26-ի նիստի № 9/2 որոշմամբ:
2. Цели (назначение)
Ծրագրի նպատակն է.
· ուսանողին ծանոթացնել հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման բնագավառներում արդի գիտության և տեխնիկայի նվաճումներին և ուղենշել դրանց զարգացման հեռանկարները: Ուսուցանել աղմկակայուն կոդավորման եղանակները և իրականացման միջոցները, ծանոթացնել ինֆորմացիայի հաղորդման տեսական հիմունքներին, կոդավորման և մոդուլացման եղանակներին: · Ծանոթացնել ինֆորմացիայի հաղորդման և մշակման օպտիկական համակարգերի առանձնահատկություններին։ Ծանոթացնել տվյալների փոխանցման ժամանակակից համակարգերի կառուցման սկզբունքներին, համակարգչային ցանցերի կառուցման, շահագործման և կառավարման հիմնական սկզբունքներին: · Ներկայացնել հեռահաղորդակցության ոլորտում առավել հաճախ հանդիպող ազդանշանների վիճակագրական մշակման արդի մեթոդներին: Ծանոթացնել ժամանակակից թվային հեռահաղորդակցական կապի համակարգերին: Ներկայացնել հեռահաղորդակցական համանակարգերուն անտենաների կառուցվածքներն ու հիմնական բնութագրերը, տեղորոշման համակարգերի աշխատանքային առանձնահատկությունները:

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնելու կապի ժամանակակից համակարգերը, ֆիզիկական մակարդակում աշխատանքի սկզբունքները, դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև հեռահաղորդակցական կապի համակարգերի զարգացման հեռանկարները.
- բացատրելու ժամանակակից կապի համակարգերում ազդանշանների թվային և վիճակագրական մշակման գործընթացները, ֆիզիկական հիմունքները և անհրաժեշտ մաթեմաթիկական ձևափոխությունների հաջորդականությունը.
- տիրապետելու տվյալների փոխանցման ժամանակակից համակարգերի կառուցման սկզբունքներին, համակարգչային ցանցերի կառուցման, շահագործման և կառավարման հիմնական սկզբունքներին.
- պարզաբանելու հեռահաղորդակացական համակարգերի կառուցվածքային առանձնահատկությունները և ազդանշանների մշակման արդի եղանակները, կծանոթանա անլար (բջջային կապ, WI-FI, WI-MAX, LTE և այլն) և լարային (օպտիկամալուխային կապ) կապի համակարգերում առկա հիմնախնդիրներին, դրանց լուծման ուղիներին.
- ներկայացնելու աղմկակայուն կոդավորման եղանակները, դրանց կիրառման ոլորտները առավելություններ/թերությունները, յուրացնելու շարժական և արբանյակային կապում կիրառվող անտենաների կառուցվածքներն ու հիմնական բնութագրերը.
- ձևակերպելու հեռահաղորդակցության ոլորտում առավել հաճախ հանդիպող ազդանշանների վիճակագրական մշակման արդի մեթոդները.
- յուրացնելու աղմուկների ֆոնի վրա ռադիոլոկացիոն ու ռադիոջերմային ազդանշանների հայտնաբերման ու գրանցման սկզբունքները, ռադիոլոկացիոն ու ռադիոջերմային ազդանշանների մեջ կոդավորված ինֆորմացիայի արտազատման խնդրի լուծման առանձնահատկություններն ու հնարավորությունները.
- պատկերացնելու տերահերցային ալիքների ձևավորման, տարածման և գրանցման արդի եղանակները, քվանտային հեռահաղորդակցության և կոդավորոման հիմնական սկզբունքները, ինչպես նաև նանոմասնիկների և նանոչափական համակարգերի ստեղծման, հետազոտման եղանակները և հեռահաղորդակցության ոլորտում հնարավոր կիրառման ուղղությունները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- կիրառելու ազդանշանների մշակման թվային մեթոդները կապի համակարգում ազդանշանի անխափան ընդունման նպատակով. գնահատելու տրված կապի համակարգի թողունակությունը, ակնկալվող որակի մակարդակը (BER-ի գնահատում).
- մշակելու հեռահաղորդակցական համակարգերում աղմուկների և ոչ ցանկալի վերադրումների դեմ պայքարի եղանակներ և դրանք իրականացնող հիմնական հանգույցներ.
- կատարելու հաղորդիչ/ընդունիչ զտիչների բնութագրերի օպտիմալ ընտրություն, ապահովել միջսիմվոլային և միջկանալային վերադրումների դեմ պայքարող հանգույցների (էկվալայզերների, զտիչների) ճիշտ համաձայնեցում.
- իրականացնելու անլար կապի համակարգերի աշխատանքը գնհատելու նպատակով ալիքային պրոցեսների համակարգչային մոդելավորում հաղորդիչ/ընդունիչ հանգույցների ճիշտ նախագծման նպատակով. կիրառելու աղմկակայուն կոդավորման եղանակները կապի համակարգի որակը և սպեկտրալ էեֆեկտիվությունը բարելավելու համար.
- կիրառելու համակարգչային մոդելավորման և նմանակման ծրագրային փաթեթներ (MatLab/Simulink, Labview) հեռահաղորդակցական համակարգերի հանգույցների նախագծման և պահանջվող որակի ապահովման պարզաբանման փուլերում.
- աշխատելու ռադիոհաճախային տիրույթում հեռազննումն ու հեռակառավարումն իրականացնող սարքերի հետ գիտենալով դրանց գործողության սկզբունքները.
- տիրապետելու հեռահաողրդակացական համակարգերի կառուցման բյուջեի հաշվարկման և եկամուտների գնահատման հմտություններին, ինչպես նաև ինտերնետային գովազդի տեղադրում, կառավարում (ներառյալ խափանում) և այլ տիպի ցանցային ծառայությունների մատուցում և հեռակառավարում:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելու և վերլուծելու, կիրառելու գիտելիքները գործնական աշխատանքում, ձևակերպելու և լուծելու առանձին խնդրներ.
- պատրաստելու գիտական զեկուցումներ, վերլուծելու և ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր.
- աշխատելու հետազոտական խմբում և ղեկավարելու այն, պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
4. Способ оценки
Գնահատումն իրականացվում է ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի: Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները ընտրում է դասավանդող դասախոսը՝ ելնելով դասընթացի դասավանդման, ուսումնառության ձևերից ու ակնկալվող կրթական վերջնարդյունքների բնույթից, և հաստատում է ամբիոնը: Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույց և դասընթացների տեղեկագիրք, Երևան, 2017 թ., էջ.9: Տվյալ ծրագրի սահմանում ուսանողը իր ստացած գիտելիքները ներկայացնում է քննության կամ ստուգարքի ժամանակ:
1. Եզրափակիչ գնահատումով դասընթացի համար Նախատեսված են 2 ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը, առավելագույնը 4 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 2 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։ 2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Եզրափակիչ քննությունը բանավոր է, 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումների ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում ։ Մասնակցությունը գնահատվում է ըստ սանդղակի։
2. Առանց եզրափակիչ գնահատուման դասընթացի համար Նախատեսված են 2 ընթացիկ քննություններ՝ առավելագույնը 9 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 5 միավոր, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։ 2 ընթացիկ քննությունները գրավոր են, 1-ին ընթացիկը՝ 5 միավոր առավելագույն արժեքով, 2-րդը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է համապատասխանաբար 5 և 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումների և ինքնուրույն աշխատանքի ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում ։ Մասնակցությունը գնահատվում է ըստ սանդղակի։
3.Առանց ընթացիկ քննությունների գնահատուման դասընթացի համար Նախատեսված է 1 եզրափակիչ քննություն՝ առավելագույնը 9 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 5 միավոր, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։ Եզրափակիչ քննությունը բանավոր է, 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը` 3 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումների և ինքնուրույն աշխատանքի ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում ։ Մասնակցությունը գնահատվում է ըստ սանդղակի
4.Ստուգարք. անցկացվում է բանավոր հարցման ձևով`անցած նյութի հիման վրա:

5. Возможности будущей карьеры выпускников
Շրջանավարտները կարող են աշխատել տեղեկատվության մշակման և հաղորդման, տեխնոլոգիաների նախագծման, ավտոմատացման, շահագործման, տեղեկատվության անվտանգության ոլորտներին առնչվող ձեռնարկություններում /U-com, Beeline, MTS, National Instruments և ՀՀ ՏՏ ոլորտի այլ ձեռնարկություններում և այդ ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղերում/, բանկային համակարգում: ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, կապի, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտներում:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսանողներին հասանելի դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, էլեկտրոնային դասախոսություններ, համացանցային նյութեր: Ամբիոնում գործում է հեռահաղորդակցության ուսումնական լաբորատորիա, որի շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերելու պրակտիկ հմտություններ ինչպես միկրոալիքային, այնպես էլ օպտիկական տիրույթի կապի համակարգերի վերաբերյալ: «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» ծրագրի շրջանակներում սովորող ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերելու պրակտիկ հմտություններ UCOM, Team Telecom, Viva Armenia, National Instruments և այլ ընկերություններում, ինչն էլ ավելի մրցունակ կդարձնի իրենց աշխատաշուկայում:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Ծրագիրը մշակելիս հիմք են ընդունվել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը, ինչպես նաև ԵՊՀ գիտական խորհրդի 07.07.2016թ.-ի N8 նիստում հաստատված ԵՊՀ մագիստրոսական կրթական ծրագրի կաուցվածքը և բովանդակությունը:
Համեմատվել և հաշվի են առնվել մի շարք արտասահմանյան բուհերի փորձառությունը և ուսումնական ծրագրերը (
Ryazan State Radio Engineering University
The University of Melbourne
Rochester Institute of Technology
Delft University of Technology
Carinthia University of Applied Sciences