Тип:
Магистр
Профессия:
031801.05.7 - Միջազգային հարաբերություններ
Специализация:
031801.05.7 - Ամերիկագիտություն
Присвоенная квалификация:
Միջազգային հարաբերություններ
Учебный год программы:
2023/2024
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ծրագիրը նախատեսված է հիմնականում հումանիտար ոլորտում բակալավրի որակավորում ունեցող դիմորդների համար:
Ընդունելությունը կատարվում է բանավոր քննության արդյունքների հիման վրա:

2. Цели (назначение)
1.Ուսանողների մոտ ձևավորելու «Ամերիկագիտություն» գիտակրթական ուղղությամբ մասնագիտական կարողությունների, գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ համադրույթ՝ ներառյալ ամերիկյան հետազոտությունների տարաբնույթ ասպեկտների վերաբերյալ հիմնախնդիրահեն և քննադատական մտածողության ձևավորում, վերլուծական մեկնության և բացատրական կարողությունների զարգացում:
2.Ուսանողներին օժտելու մասնագիտական այնպիսի գիտելիքներով և կարողություններով, որոնք հնարավորություն կընձեռեն նրանց՝ մասնագիտական աշխատանք ծավալելու ԱՄՆ-ի հետ կապված զանազան բնագավառներում, ներառյալ միջազգային ասպարեզում գործող ամերիկակենտրոն կազմակերպություններում (NAFTA, NATO, և այլն) և ինստիտուտներում:
3.Նպաստելու ուսանողների մոտ քննադատական մտածողության ձևավորմանը, տեսական և էմպիրիկ գիտելիքների համադրման և գնահատման ունակությունների ամրապնդմանը

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնելու ամերիկագիտության հիմնական հայեցակարգային ուղղություններն ու դպրոցները, մեկնաբանելու ամերիկագիտության հենքային տեսական չափումները և մեթոդաբանական առանձնահատկությունները.
- Նկարագրելու ամերիկագիտության հիմնական (պրոֆիլային) ուղղություններն ու հատկանիշները՝ ինչպես արդի ամերիկյան սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային, քաղաքակրթական ասպարեզների, այնպես էլ հիմնախնդիրահեն պատմական մեկնության համատեքստում
- Բացատրելու ամերիկյան հետազոտությունների տեսական, պատմական, կիրառական ուղղությունների և ոլորտների գործառութային փոխկապակցվածության հիմնական ձևերը.
- Մեկնաբանելու ԱՄՆ-ի դերը (դերակատարումը) միջազգային և տարածաշրջանային գործընթացներում` միջազգային ռեժիմների պարագայում.
- Մատնանշելու հայ-ամերիկյան հարաբերությունների հիմնական ուղղությունների բովանդակային չափումները և պատմական զարգացման առանձնահատկությունները.
- Ձևակերպելու հետազոտական հիմնահարցեր ամերիկյան հետազոտությունների, ինչպես նաև ավելի լայն հասարակագիտական ուսումնասիրությունների բնագավառում` հիփոթեզների մշակման նպատակով:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Հավաքագրելու և դասակարգելու ամերիկագիտության կիրառական ոլորտներին վերաբերող էմպիրիկ բնույթի տվյալներ և տեղեկատվական բազաներ՝ ներառյալ հիմնահարցի սահմանումը և իրավիճակի գնահատումը, այլընտրանքային կամ քննադատական ըմբռնումների որոշակիացումը.
- Սինթեզելու համապատասխան տեղեկություններ և տվյալներ` ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող ոլորտներում որոշումների կայացման գործընթացը մոդելավորելու նպատակով.
- Գնահատելու իշխանական համակարգի և միջազգային կառույցների վրա ամերիկյան ներքաղաքական և սոցիալ-տնտեսական դաշտում գործող շահերի խմբերի, քաղաքականության շահառուների և շահակիցների հիմնական շահերն ու ազդեցության լծակները.
- Կազմելու/պատրաստելու ԱՄՆ-ին վերաբերող քաղաքականության համապատասխան ոլորտային փաստաթղթեր (policy brief), որոնք կպարունակեն ինչպես խորհրդատվական, այնպես էլ կանխատեսման բաղադրիչ.
- Հավաքագրելու, կանոնակարգելու և ընդհանրացնելու մասնագիտական տեղեկություններ անհատներից, կազմակերպություններից, կառավարական մարմիններից և համայնքներից` դրանք վերլուծելու, գործածելու, ինչպես նաև քաղաքականության այլընտրանքներ մշակելու համար.
- Հաղորդակցվելու (նեղմասնագիտական և ընդհանուր բնույթի հարցերի շուրջ) ԱՄՆ և ամերիկյան հովանու ներքո գործող կազմակերպությունների հետ.
- Քննադատաբար վերլուծելու, համադրելու և համակարգելու մասնագիտական փորձագիտական տեղեկատվությունը, առաջադրելու հետազոտական նպատակներ և ընտրելու դրանց իրականացումն ապահովող եղանակներ և միջոցներ:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից, այդ թվում` էլեկտրոնային շտեմարաններից և ինտերնետային ռեսուրսներից, դասակարգելու հավաքագրված տեղեկատվությունը.
- Վերլուծելու մասնագիտական փաստեր և կատարելու մասնագիտական եզրակացություններ.
- Ձևավորելու տեսական գիտելիքների գործնական կիրառման եղանակներ.
- Հումանիտար և հասարակագիտական բնագավառում կիրառելու ստեղծագործական մոտեցումներ:
4. Способ оценки
Ստուգարքով (ստ.) ավարտվող դասընթացների համար գնահատումը կատարվում է կիսամյակի ընթացքում սեմինարների մասնակցության և թեմատիկ աշխատանքների արդյունքների հիման վրա:
Եզրափակիչ գնահատումով (ԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը։
Առանց եզրափակիչ քննությունների գնահատման (ԱԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը։
Առանց ընթացիկ քննությունների գնահատման (ԱԸԳ), դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը։

5. Возможности будущей карьеры выпускников
Մագիստրոսական ծրագրի շրջանավարտների համար աշխատաշուկայի չորս հիմնական ասպարեզներն են՝
-Հաշվի առնելով կրթական ծրագրի նեղմասնագիտական ուղղվածությունը դեպի ԱՄՆ-ը և ամերիկյան հովանու ներքո գտնվող միջազգային կառույցներ՝ շրջանավարտների ապագա աշխատանքի առաջնային ոլորտներից է ՀՀ պետական ապարատը` ՀՀ կառավարության պրոֆիլային բաժիններն ու վարչությունները՝ առաջին հերթին ՀՀ ԱԳՆ, ինչպես նաև ՀՀ կառավարական այլ կառույցներ (նախարարություններ, գործակալություններ, առընթեր մարմիններ և այլն), ներառյալ ֆինանսների և էկոնոմիկայի հատվածը, սոցիալական, կրթամշակութային և այլն:
Ø Շրջանավարտների համար աշխատաշուկայի մեկ այլ հեռանկարային բնագավառ է մասնավոր հատվածը, որտեղ հնարավոր կլինի կիրառկել մասնագիտական կարողությունները` ԱՄՆ-ի կամ միջազգային կառույցների հետ բիզնես և գործարարական գործունեության ծավալման պարագայում:
Ø Ոչ պետական հատվածը (երրորդ/հասարակական հատված). հանրային կապերը, մշակութային և T2D, ինչպես նաև լոբբիստական և/կամ սփյուռքի գործունեության հետ կապված` ամերիակագիտություն մասնագիտացումը կարող է պահանջված լինել աշխատաշուկայի տվյալ ոլորտում:
ՀՀ հավատարմագրված կամ արտերկրներում գործող միջազգային կազմակերպությունները նույնպես կարող են հանդիսանալ ապագա շրջանավարտների աշխատավայր՝ ի նկատի ունենալով նաև վերջիններիս անգլերեն լեզվի իմացության բարձր մակարդակը։

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ծրագրի իրականացման համար ուսումնական ստորաբաժանումում առկա են անհրաժեշտ ուսումնական տարածքներ և գիտակրթական անհրաժեշտ սարքավորումներ: Ֆակուլտետի տարածքը բավարար է վերոնշյալ դասընթացների կազմակերպման համար: Ստորաբաժանումում առկա համակարգչային և ծրագրային բազան (էլեկտրոնային գրատախտակ, DVD նվագարկիչ, համակարգիչներ), ընդհանուր առմամբ, բավարար է ծրագրի հաջող իրականացման համար:
Ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպման համար ծրագիրն ապահովված է նաև համապատասխան դասախոսական կազմով, ովքեր ունեն գիտական աստիճաններ քաղաքագիտության, պատմագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի և իրավունքի ոլորտներում:

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
1.Ամերիկագիտությանը և ամերիկյան հետազոտություններին առնչվող անհրաժեշտ բաղադրիչների առկայություն կրթական ծրագրում.
Կրթական ծրագրում վերլուծական և հետազոտական բաղադրիչների, ինչպես նաև ի միջգիտակարգային մոտեցումների առկայությունը` համադրելով միջազգային հարաբերությունների, պատմության և մշակույթի, հանրային քաղաքականության, տնտեսագիտության և իրավունքի, սոցիոլոգիայի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների վերլուծական գործիքակազմը և հետազոտական մոդելները:

8. Требования к академическому персоналу
1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
·դասավանդման մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների և դասավանդման փոխգործուն (ինտերակտիվ) մեթոդների կիրառման կարողություն,
·դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն։
Հետազոտական
·տվյալների բազաների և այլ աղբյուրների հետ աշխատելու կարողություն, ինչպես նաև թվային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
·Միջգիտակարգային և բազմագիտակարգային հետազոտությունների իրականացման հմտությունների տիրապետում,
·Քննադատական մոտեցումների կիրառում՝ հետազոտական աշխատանք կատարելիս,
·Հետազոտական թեմաներ (ղեկա)վարելու կարողություն:
Հաղորդակցման
·լսարանի հետ բանավոր և վիրտուալ տիրույթում հաղորդակցվելու հմտություն,
·հետազոտության արդյունքները տվյալ կրթամակարդակին համապատասխան ներկայացնելու կարողություն,
·օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B2 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
·բազային համակարգչային (MAC OS, MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
·ոլորտային /մասնագիտական/ տվյալագիտական բազաներից օգտվելու կարողություններ
·PPP և համանման այլ ձևաչափերով ներկայացում պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· միջազգային հարաբերությունների և ամերիկագիտության բնագավառը կարգավորող մասնագիտական ընդհանուր նորմերի և իրավական նորմերի իմացություն,
·անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետ կերպով իրականացնելու կարողություն,
·ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
1.Մասնագիտական կարողություններ
·Ամերիկագիտության վերաբերյալ հետազոտությունների, ինչպես նաև գնահատողական վերլուծության իրականացնելու կարողություն,
·Ամերիկյան հետազոտությունների համապատասխան ուղղություներով կամ հարակից ոլորտներում նախագծային ռազմավարություններ մշակելու և դրանց իրականացման մեխանիզմներն ու մոդելները ուղենշելու կարողություն,
·Ամերիկագիտության ոլորտում թիրախային որոշումների կայացման մեթոդների և եղանակների մշակման և իրականացման հմտություններ,
·Ամերիկագիտության ոլորտում մշակվող քաղաքականության տարբեր մակարդակների և տարբեր ուղղությունների համադրման, համակարգման և կառավարման մոդելավորման կարողություն,
· Ամերիկյան հետազոտությունների բնագավառում վերլուծության հիմնական (ընդհանուր) մեթոդների և դրանց էմպիրիկ կիրառման կարողություն,
·Ամերիկագիտության ոլորտում ակադեմիական կամ փորձագիտական կանխատեսումներ, միտումների վերլուծություն (trend analysis) և առաջարկություններ մշակելու կարողություն։
1. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած որակավորում կամ կոչում, կամ առնվազն 10 տարվա դասավանդման փորձ (հավատարմագրված) բուհական համակարգում
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ միջազգային հարաբերություններին և ամերիկագիտությանը հարակից գիտագործնական բնագավառներում՝ այդ թվում՝ հանրային/պետական ծառայության, հանրային-մասնավոր համագործակցության, բիզնես կառավարման, տվյալների հետ աշխատանք և այլն։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն:

9. Подробнее о программе
Առաջարկվող «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվելու է Արիզոնայի պետհամալսարանի հետ համագործակցության շրջանակում. կրթական ծրագրի հիմնական գերակայությունն է լինելու պատրաստելու շրջանավարտներ, որոնք օժտված կլինեն համապատասխան հմտություններով՝ հասկանալու, ինչպես նաև գործնականում կիրառելու ձեռք բերված գիտելիքներն ու կարողությունները ԱՄՆ-ի հետ կապված տարբեր ոլորտներում` ամերիկյան քաղաքականություն, տնտեսություն և ֆինանսեր, մեդիա-դաշտ ու հանրային կարծիք, ԱՄՆ կառավարչական համակարգ և հանրային քաղաքականություն, մշակույթ և ամերիկյան կյանքի պատմականորեն ձևավորված առանձնահատկություններ, աշխարհագրություն և այլ հիմնահարցեր, որոնք մաս են կազմում «Ամերիկագիտություն» դասական գիտակարգի։