ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լուսինե Վարդանյանը «The Master 2023» տարեկան մրցանակաբաշխության 2-րդ տեղի մրցանակակիր է:
«The Master»–ը տարեկան մրցանակաբաշխություն է, որը կազմակերպվում է «Բիզնես լուծումներով հետազոտական աշխատանք» անվանակարգով:
Մրցանակի արժանացած մագիստրոսական թեզը գրվել է միջամբիոնային (ԵՊՀ կառավարման և գործարարության ու ընդհանուր հոգեբանության ամբիոնների) համագործակցության շրջանակում։
«Գովազդի տնտեսական և հոգեբանական ազդեցությունը սպառողի վարքագծի վրա» թեմայով մագիստրոսական թեզում որպես օրինակ է վերցվել «ՎիԷլՎի Սենթր» ՍՊԸ-ն: Հետազոտության արդյունքները ներդրվել են կազմակերպությունում գովազդային արշավների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Նշենք, որ «The Master» նախագծի շրջանակում կազմակերպված մրցույթին մասնակցել են Երևանի պետական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մագիստրոսները։