Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն աջակցում է ԵՊՀ ուսանողական կառույցների (ՈՒԽ, ՈՒԳԸ և ուսանողական այլ կառույցներ)՝ ռեկտորատի հետ համագործակցությանը, ուսանողական կառույցների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպում է մասնագիտական ու կազմակերպական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ և կրթական այլ միջոցառումներ։
Կենտրոնը համախմբում է ԵՊՀ-ում գործող և սովորողների նախաձեռնությամբ ստեղծված միավորումները, ակումբներն ու միությունները, աջակցում ԵՊՀ-ում բարենպաստ միջավայրի ստեղծմանը՝ նպաստելով սովորողների գիտական, կրթական, մշակութային, հոգևոր ու ֆիզիկական զարգացմանը։
Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կազմակերպում է ուսանողների կեցությանը, ինչպես նաև ազատ ժամանցին ու հանգստին առնչվող տարաբնույթ հարցեր, հետևում ԵՊՀ-ում ուսանողների կարգապահության բարձրացմանը միտված ծրագրերի իրականացմանը։
Կենտրոնը սատարում է գիտական և կրթական ոլորտներում ուսանողական նախաձեռնությունների իրագործմանը՝ աջակցելով գիտաժողովների, համաժողովների, սեմինարների, գիտահանրամատչելի դասախոսությունների և գիտական ու կրթական այլ ուղղվածություն ունեցող միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև մշակում և իրականացնում է ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպատակաուղղված արտալսարանային ծրագրեր՝ ուսանողների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար։
Կենտրոնը կազմակերպում է ուսանողական արտալսարանային միջոցառումներ, տրամադրում համապատասխան տեղեկություններ, մշակում և իրականացնում ուսուցման արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրեր։
Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը համակարգում է ուսանողական նախաձեռնությունների, միջոցառումների, ծրագրերի պլանավորման, կազմակերպման, իրականացման ու վերահսկման գործառույթները։
Աշխատակիցներ
Позиция:
Заместитель директора
Эл. адрес:
Позиция:
Ведущий специалист
Эл. адрес:
Позиция:
Ведущий специалист
Эл. адрес:
Позиция:
Ведущий специалист
Эл. адрес:
Позиция:
Координатор программ
Эл. адрес:
Позиция:
Делопроизводитель
Эл. адрес:
Позиция:
Координатор программ
Эл. адрес:
Hasmik
Vagharshak
Hovhannisyan
Позиция:
Ведущий специалист
Эл. адрес:
Позиция:
Координатор программ
Эл. адрес:
Позиция:
Ведущий специалист