- Главная
- Group
- Համաշխարհային պատմության ամբիոն
Համաշխարհային պատմության ամբիոն
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի (1930-1931 ուստարի) առաջին վարիչը եղել է ընդհանուր պատմության նորագույն շրջանի մասնագետ, պրոֆեսոր Կարո Ղազարյանը։ 1938 թ. ամբիոնը բաժանվել է երկու մասի. ստեղծվել են հին աշխարհի պատմության և ընդհանուր պատմության ամբիոնները։ 1952 թ. այս երկու ամբիոնների միավորումով կազմավորվել է ընդհանուր պատմության ամբիոնը՝ Ա. Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 1998 թվականից ամբիոնի վարիչ է պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։
2005 թ. ամբիոնը վերանվանվել է համաշխարհային պատմության ամբիոն: Ուսումնամեթոդական ընդգրկմամբ այն ներկայացնում է համաշխարհային պատմությունը` սկսած հին արևելյան քաղաքակրթություններից մինչև մեր օրերը: Ամբիոնում դասավանդվում են Հին աշխարհի, միջնադարի և նոր ու նորագույն պատմության տարբեր հիմնահարցերի վերաբերող դասընթացներ, որոնց ծրագրերը մշակվել են բուհական մանկավարժության արդի սկզբունքներով: Ամբիոնի դասախոսները մասնակցում են բուհական և հանրակրթական դասագրքերի ստեղծման աշխատանքներին:
Ամբիոնի հետ համատեղ կազմակերպվել են թե՛ հանրապետական, թե՛ միջազգային գիտաժողովներ՝ «Անհատը պատմության հոլովույթում 1, 2», «Ազատությունների մեծ խարտիա-800», «ԱՄՆ անկախության հռչակագիր-240» և այլն:
Տարիներ ի վեր ամբիոնը գիտահետազոտական աշխատանքներ է կատարում մի քանի հիմնական ուղղություններով, որոնց թվում՝
- մինչարդյունաբերական, արդյունաբերական և հետարդյունաբերական քաղաքակրթությունների հիմնահարցեր,
- Հայաստանը Արևելք-Արևմուտք քաղաքակրթական առնչությունների սահմանագծին,
- համաշխարհայնացումը հայոց պատմության համատեքստում,
- պատմագիտական միտք և հանրութային կյանք և այլն:
Ավելի քան 60 տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հրատարակել են 30-ից ավելի մենագրություններ և ավելի քան 600 գիտական հոդվածներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Ամբիոնի աշխատակիցների ջանքերով հրատարակվում են արդի պատմագիտության և հումանիտար մտքի հիմնարար խնդիրներին նվիրված գիտական աշխատությունների ժողովածուներ` «Պատմություն և կրթություն», «Ինքնության հարցեր 1-2», «Պատմության հարցեր 1-5», «Անհատը պատմության հոլովույթում 1, 2»: Ճանաչված գիտնականների կողքին իրենց տեղն են գտել նաև լավագույն ուսանողները:
Միջազգային կապեր և համագործակցություն:
Ամբիոնի դասախոսները՝ որպես հրավիրյալ դասախոսներ, պարբերաբար դասախոսություններ են կարդում Եվրոպայի և Ամերիկայի տարբեր համալսարաններում (Միչիգան, Բոստոն, Հարվարդ, Կրակով և այլն): Բացի տեղական հաստատություններից` ամբիոնի աշխատակիցները վերապատրաստվել են նաև Թեսալոնիկի, Բոստոնի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Տոմսկի, Նովգորոդի համալսարաններում։
Բացի ուսումնական ծրագրով անցկացվող դասընթացներից՝ մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողների համար կազմակերպվել են դասախոսություններ՝ արտասահմանյան գիտնականների մասնակցությամբ (պրոֆեսոր Թ. Բրաուն, պրոֆեսոր Ջ. Ռասսել, պրոֆեսոր Ժ. Լիպարիտյան, Պ. Լ. Զեքիյան, պրոֆեսոր Թ. Հոֆֆման, պրոֆեսոր Ջուստո Տրաինա և այլք)։
Сотрудники
И.о. заведующего кафедрой, доцент
Профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Преподаватель