Декабрь 08, 2023 | 14:46
Инфраструктура
В ЕГУ модернизируют инфраструктуры
2020 թվականից մեկնարկած շինարարական, վերանորոգման և կահավորման ակտիվ աշխատանքների շնորհիվ ԵՊՀ-ում շարունակաբար բարելավվում են շենքային պայմանները։
Միջազգային չափանիշներին համապատասխանող և բարեկեցիկ միջավայր ստեղծելու նպատակով ԵՊՀ-ում ակտիվ ընթացող շինարարական աշխատանքները շարունակվում են, ինչն էլ հնարավորություն կընձեռի համալսարանականներին ուսումնագիտական գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու։
Դիզայներական լուծումներով վերանորոգվում են լսարաններ, ամբիոններ, լաբորատորիաներ, պահեստներ, վարչական գրասենյակներ, որոնք համալրվում են անհրաժեշտ գույքով ու ժամանակակից սարքավորումներով։
Ընթացքի մեջ են կենտրոնական մասնաշենքի առաջին հարկի, ինչպես նաև ընդհանուր տարածքի 30 սանհանգույցի վերանորոգման աշխատանքները։
Տեղադրվում են թեքահարթակներ՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուսանողների տեղաշարժի համար՝ ապահովելով ներառական միջավայր, նախատեսվում է բարեկարգել ԵՊՀ բակային տարածքը:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի գործընթացը լիարժեք ապահովելու համար ներկայում ԵՊՀ-ում իրականացվում է նաև ջրագծերի և կոյուղագծերի վերանորոգում՝ հնամաշ խողովակաշարը փոխարինելով նորով։
Վերանայվում է ԵՊՀ ամբողջ տարածքի անվտանգային համակարգը, նախատեսվում է հակահրդեհային նորարարական հատուկ համակարգի ներդրում, որը հնարավորություն կտա առանց մարդկային գործոնի մարելու հրդեհը։
Նշենք, որ շուտով կավարտվեն ԵՊՀ մարզասրահի վերանորոգման աշխատանքները, և համալսարանը կունենա ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզասրահ։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ վերաբացվել էր ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի № 503 վերանորոգված ընթերցասրահը, որը վերանորոգվել և կահավորվել է Երևանի պետական համալսարանի ու «Իզմիրլյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ: