Декабрь 18, 2023 | 13:31
Наука
Образование
Международное сотрудничество
Студенты ЕГУ имеют возможность продолжить обучение в Университете Бургундии Франш-Конте
Բուրգունդիայի Ֆրանշ-Կոնտե համալսարանի «Ֆիզիկա, ֆոտոնիկա և նանոտեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կլոդ Լերոյը երկու բուհերի համագործակցության շրջանակում այցելեց ԵՊՀ և ուսանողներին ներկայացրեց Ֆրանշ-Կոնտե համալսարանի մագիստրոսական այն ծրագրերը, որոնց կարող են դիմել ԵՊՀ ուսանողները։
ԵՊՀ տարբեր ֆակուլտետների, մասնավորապես՝ Տնտեսագիտության և կառավարման, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Փիլիսոփայության և հոգեբանության, Կենսաբանության, Քիմիայի ֆակուլտետների, ինչպես նաև Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողները հնարավորություն ունեն դիմելու մագիստրոսական ծրագրերին և իրենց ուսումը շարունակելու Ֆրանշ-Կոնտե համալսարանում։
Ֆրանշ-Կոնտե համալսարանի պրոֆեսորը, ներկայացնելով ԵՊՀ-ի և Բուրգունդիայի համալսարանի համագործակցության ուղիներն ու հնարավորությունները, նշեց․ «Մենք համագործակցության մեծ փորձ ունենք Հայաստանի տարբեր համալսարանների հետ։ Շատ ուսանողներ ենք ունեցել նաև ԵՊՀ-ից, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն։ Համագործակցության արդյունքում և՛ ուսանողներն են գոհ մեր համալսարանում ուսումնառությունից, և՛ մեր դասախոսներն են գոհ ուսանողների գիտելիքներից։ Ֆրանշ-Կոնտե համալսարանը բարձր վարկանիշ ունեցող համալսարանների շարքում է, ինչը ևս մեկ հիմք է, որ ԵՊՀ ուսանողներն ընտրեն հենց մեր համալսարանը»։
«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության, ինչպես նաև Երևանի պետական և Բուրգունդիայի Ֆրանշ-Կոնտե համալսարանների՝ համատեղությամբ իրականացվող կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մեկ կիսամյակից մինչև մեկ տարի ուսանելու Ֆրանշ-Կոնտե համալսարանում, իսկ ասպիրանտներին՝ 3 ամսից մինչև մեկ տարի։
Ծրագրին դիմելու համար ուսանողների փաստաթղթերն առաջիկա կիսամյակում կընդունվեն ԵՊՀ միջազգային կապերի բաժնում, որտեղ կկատարվի դիմում-հայտերի նախնական ընտրությունը, որը կհաստատվի գործընկեր համալսարանի համաձայնությունը ստանալուց հետո։