Декабрь 26, 2023 | 12:45
Образование
Конкурсы
Непрерывное образование
ЕГУ постоянно совершенствует образовательные программы и профессиональные навыки сотрудников
2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից ԵՊՀ կրթական ծրագրերում կներդրվեն «Մեդիագրագիտություն» և «Քննադատական մտածողություն» դասընթացները, իսկ ԵՊՀ ակադեմիական և վարչական անձնակազմը կվերապատրաստվի «Քննադատական մտածողություն» թեմայի շրջանակում։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ հայտարարված մրցույթի կանոնների համաձայն՝ «Մեդիագրագիտություն» և «Քննադատական մտածողություն» դասընթացների ներդրման համար ընտրված հայտատուն (թիմը) պետք է մշակի և իրականացնի ամբողջական դասընթաց՝ մեկ կիսամյակ տևողությամբ և շաբաթական մեկ հանդիպում հաճախականությամբ: «Քննադատական մտածողություն» թեմայով ԵՊՀ ակադեմիական (դասախոսական) և վարչական անձնակազմի համար վերապատրաստման մեկ ծրագրի պարագայում ընտրված հայտատուն (թիմը) պետք է մշակի և իրականացնի ԵՊՀ 200 աշխատակիցների վերապատրաստում:
Վերապատրաստման արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեն ստանալու որոշակի միավորներ՝ ինչպես սահմանված է ԵՊՀ դասախոսների վերապատրաստման 2023-2026 թթ. ծրագրի և կարգի «Ընդհանրական հմտություններ» բաժնում։
Հայտարարված մրցույթի հաղթող նախագծերն արդեն իսկ ընտրվել են:
ԵՊՀ ուսանողների համար նախատեսված «Մեդիագրագիտություն» դասընթացի համար ներկայացված հայտադիմումներից հաղթող է ճանաչվել ԵՊՀ ժուռնալիստիկայի, սոցիոլոգիայի, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների խմբի ներկայացրած հայտը. խմբի անդամներն են Անահիտ Մենեմշյանը, Զարուհի Սարգսյանը, Գարիկ Հարությունյանը (Ժուռնալիստիկա), Նվարդ Մելքոնյանը (Սոցիոլոգիա), Արման Ղարագուլյանը, Սաթեն Գրիգորյանը (Փիլիսոփայություն և հոգեբանություն):
Ուսանողների համար նախատեսված «Քննադատական մտածողություն» դասընթացի հայտադիմումներից հաղթող ճանաչված խմբի անդամներն են՝ Դավիթ Հայրապետյան, Լևոն Բաբաջանյան (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ), Տիգրան Սիմյան (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ):
ԵՊՀ անձնակազմի համար նախատեսված «Քննադատական մտածողություն» թեմայով վերապատրաստման մրցույթում հաղթող է ճանաչվել Սերոբ Խաչատրյանի (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ) և Լիլիթ Սարգսյանի (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ) ներկայացրած հայտադիմումը:
Նշենք, որ հաղթողներին ընտրելիս որպես առավելություն է դիտարկվել միջգիտակարգային նախագիծը, հաշվի են առնվել հայտատուների կարողությունները, համապատասխան փորձը, առաջարկվող դասընթացի նկարագրության և գրականության ցանկի հստակությունը և թեմատիկ համապատասխանությունը: