ԵՊՀ ուսանողներն ունեն բացառիկ հնարավորություն՝ դիմելու խաղաղությանը նվիրված սեմինարների շարքին Գերմանիայի Նոյմարքթ քաղաքում:
Սեմինարները տեղի կունենան կա՛մ հունիսին (26-ից 30-ը), կա՛մ հոկտեմբերին (2-ից 6-ը):
ԵՊՀ այն ուսանողները, որոնք կընտրվեն որպես ծրագրի մասնակից, հունիսին կստանան երկու տոմս (ներառյալ կրթաթոշակը, որով կփոխհատուցվի ճանապարհածախսը՝ մինչև 300.00 եվրո մեկ մասնակցի համար) և մինչև հինգ տոմս՝ հոկտեմբերին կայանալիք սեմինարի համար:
Այս ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են առաջիկա 10 օրվա ընթացքում իրենց ինքնակենսագրականը (CV) և կարճ մոտիվացիոն նամակն ուղարկել հետևյալ էլհասցեին՝ office@eyfon.at:
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին և հունիսյան միջոցառումների օրակարգին (հոկտեմբերին կայանալիք միջոցառման ծրագիրը նույնն է լինելու) հնարավոր է ծանոթանալ այստեղ: