ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու «Եվրամիություն և իրավական բարեփոխումների ամառային դպրոց-2023»-ին, որն անցկացվելու է Իտալիայի Ուդինե քաղաքում:
Ամառային դպրոցը կազմակերպել է Բոլոնիայի Ջոնս Հոփքինսի համալսարանի Եվրոպայի սահմանադրական հետազոտությունների և ժողովրդավարական զարգացման կենտրոնը:
Դպրոցն անցկացվելու է ս.թ. հուլիսի 2-ից հուլիսի 8-ը։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անցնել հետևյալ հղումով՝ www.ccsdd.org: