ԵՊՀ 104-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսին ռուս բանասիրության ֆակուլտետի տաղավարում կներկայացվեն՝
- ֆակուլտետի մասին պատմող տեսանյութ,
- ֆակուլտետի կրթական ծրագրերը,
- շրջանավարտների աշխատանքի հնարավորությունները,
- ուսանողական կյանքի մասին պատմող տեսանյութ:
Կկազմակերպվի շրջայց ֆակուլտետում, որի ընթացքում կներկայացվեն ֆակուլտետի պատմությունը, հետաքրքիր փաստեր, ինչպես նաև ուսանողներին ընձեռվող հնարավորությունների ու կարիերայի վերաբերյալ տեղեկություններ:
Անցկացվելու է ռուսաց լեզվի, գրականության, մշակույթի վերաբերյալ վիկտորինա:
Միջոցառմանը ներկա կլինեն նաև ֆակուլտետի այն շրջանավարտները, որոնք մասնագիտական ոլորտում հաջողություններ են գրանցել։
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի տեղակայումը կարող եք գտնել հետևյալ քարտեզում։
Եթե հետաքրքրված եք ոլորտով և փնտրում եք աշխատանք, ապա «Գործատուներ» բաժնում փնտրե՛ք հետևյալ գույնը՝
Image