«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ի սկզբանե նախագծվել և կառուցվել է «Պատշաճ լաբորատոր գործունեություն» (GLP-Good Laboratory Practice) և ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային չափանիշներին համապատասխան: Լաբորատոր համալիրը հինգհարկանի շինություն է՝ 3662 քմ հողատարածքի վրա, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում՝ Կոտայքի մարզի Նոր գյուղում:
Լաբորատոր համալիրը մեկ տանիքի տակ համախմբում է չորս տարբեր բաժիններ՝
- սննդի որակի և անվտանգության փորձարկումների բաժին,
- դեղերի որակի և կենսահամարժեքության փորձարկումների բաժին,
- ծխախոտի փորձարկումների բաժին,
- մանրէաբանական փորձարկումների բաժին։
Այս բաժիններից յուրաքանչյուրը հագեցած է ժամանակակից, գերհզոր և ավտոմատացված սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կատարելու նմուշի արագ, հուսալի և ճշգրիտ փորձարկում:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.fdalab.am։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/FDALaboratoryArmenia