Հայտարարվում է «#ԱպրելուԱրվեստը» խորագրով թվային ստեղծագործությունների մրցույթ՝ նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին:
Մրցույթի նպատակն է երիտասարդներին համախմբել գիտական թեմաների շուրջ և բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը։
Մրցույթին կարող են մասնակցել 16-25 տարեկան ստեղծագործ երիտասարդներ։
1-ին անվանակարգի համար պետք է պատրաստվեն գիտական թեմաներով ազդագրեր (բնական և հասարակական գիտություններ, շրջակա միջավայրի խնդիրներ, ՀՀ ԳԱԱ պատմություն, հայտնի գիտնականներ և այլն)։ Ժյուրիի կողմից կընտրվեն լավագույն երեք ազդագրերը, այնուհետև կորոշվեն հաղթողը և երկու մրցանակակիրները։
2-րդ անվանակարգի համար պետք է պատրաստվի ՀՀ ԳԱԱ 80-ամյակի տարբերանշանը (լոգո)։ Ընտրված տարբերանշանը կօգտագործվի 2023 թ. հոբելյանական միջոցառումների ժամանակ:
Հաղթողները կստանան մրցանակներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից։
Լավագույն հեղինակային ազդագրերը կփակցվեն Երևանի, Գյումրու և այլ քաղաքների հասարակական վայրերում:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև ս. թ. հունիսի 26-ը ներառյալ (էլհասցե՝ russkiy.dom.erevan@yandex.ru):
Մրցույթի պայմաններին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Մանրամասները՝ կից: