«Gradus Solutions» ընկերությունը, որն զբաղվում է կարևոր նախաձեռնությունների զարգացմամբ և առաջխաղացմամբ՝ ընկերության յուրաքանչյուր անդամի մոտ ստեղծելով սեփական մարքեթինգային թիմ ունենալու ձգտում, փնտրում է երիտասարդ, եռանդուն ուսանողների (նոր ավարտած շրջանավարտների) էլեկտրոնային առևտրի բիզնեսի բաժնում աշխատելու համար:
Էլեկտրոնային առևտուրն արագ զարգացող ոլորտ է, որը միայն «Amazon»-ի համար տարեկան միջինում գեներացնում է ավելի քան 500 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այն նաև հետաքրքիր այլընտրանքային շուկայի տարբերակ է հայկական ՓՄՁ-ների համար։
Փորձառությունը կմեկնարկի երկամսյա անվճար դասընթացով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ և կարողություններ հետևյալ ուղղություններով․
- վերլուծություն և տվյալների ամփոփում «Amazon»-ի գործիքների միջոցով,
- շուկայի և ապրանքի հետազոտություն «Amazon»-ում,
- էլեկտրոնային առևտրի հարթակի համար արտադրանքի A+ բովանդակության ստեղծում,
- հիմնաբառերի հետազոտություն,
- «Amazon» ցուցակումների (listing) ստեղծում,
- «Amazon»-ում PPC-ի ստեղծում,
- ցուցակումների արդյունավետության վերլուծություն և օպտիմիզացիա,
- բիզնեսի սեփականատերերի, դիզայներների, մատակարարների հետ հաղորդակցման հմտություններ:
Հետաքրքրվողները պետք է գրեն info@gradus.am էլհասցեին՝ Subject դաշտում նշելով E-com Application։
Պահանջվող հմտություններ
- Անգլերենի իմացություն (միջին կամ բարձր մակարդակ),
- hամակարգչային հմտություններ (Microsoft Word, Excel և PowerPoint ծրագրերի իմացությունը պարտադիր է),
- ինֆորմացիա հավաքելու և փոխանցելու կարողություն,
- թիմում աշխատելու կարողություն,
- կենտրոնացում լավ արդյունքի վրա,
- ստեղծարարություն,
- դիզայն (լուսանկարչություն)․ լուսանկարի մշակման և գրաֆիկ դիզայնի հիմնական հմտությունները կհամարվեն առավելություն:
Դիմելու վերջնաժամկետն է ս. թ. հունիսի 30-ը: