Գրայֆսվալդի համալսարանում (Գերմանիա) միջբուհական համագործակցության շրջանակում կրթաթոշակ է տրամադրվում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար 5-10 օր դասախոսություններով հանդես գալու նպատակով։
Կրթաթոշակի շրջանակում տրամադրվելու է օրական 89 եվրո: Ավիատոմսերի արժեքը ներառված չէ:
Գերմաներենի և (կամ) անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 17-ը:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. դիպլոմներ,
4. հրավեր Գրայֆսվալդի համալսարանի համապատասխան ֆակուլտետի (պրոֆեսորի) կողմից՝ հստակ նշված ժամկետներով,
5. հետազոտական աշխատանքի և (կամ) դասախոսությունների համառոտ նկարագիր (պլան):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին:
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am