«Էրազմուս+» Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մոնպելիեի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 5 շարժունություն Պատմության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության (ֆրանսերեն) ֆակուլտետների ուսանողների համար՝ 2023/2024 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի և ֆինանսավորման մասին առավել մանրամասն տեղեկատվության համար այցելե՛ք «Էրազմուս+» ազգային գործակալության պաշտոնական կայքէջ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ միջազգային կապերի բաժնում (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am): Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել ERASMUS+, Montpellier:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. սեպտեմբերի 20-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն ֆրանսերենով՝ PDF տարբերակով):
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով https://europass.cedefop.europa.eu/ ),
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for
Studies),
7. ֆրանսերենի իմացությունը հաստատող վկայական։
Ֆրանսերենով դասընթացների ցանկը՝ այստեղ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան:
Ծրագրին առավել մանրամասն ծանոթանալ հնարավոր է այստեղ: