«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Սալոնիկի Արիստոտելի համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է մեկ շարժունություն ԵՊՀ դասախոսների համար (հիմնական կազմ) ` 2023/2024 ուստարվա 2-րդ կիսամյակում վերոհիշյալ համալսարանում դասախոսություն կարդալու նպատակով (1 շաբաթ, 8 ժամ):
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Առավել մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am)։ Նամակի վերնագրում խնդրում ենք նշել ERASMUS+, Aristotle University of
Thessaloniki):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար
(փաստաթղթերն ընդունվում են միայն pdf տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր-նամակ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան