Ставка:
Полная занятость
Крайний срок:
31 марта 2023
Категория:
Вакансия
«Երեմյան Փրոջեքթս» ընկերություն
Тип работы:
В офисе
Рабочие дни:
Пн.
Пт.
Основные обязанности
- Վերլուծում և գնահատում է կադրերի պահանջարկը և դրա ապահովման հնարավոր աղբյուրները,
- պլանավորում է ընթացիկ պահանջարկին համապատասխան թափուր աշխատատեղերի համալրումը,
- կազմակերպում և իրականացնում է անձնակազմի հավաքագրումը (կազմակերպում է մրցույթներ, տարածում հայտարարություններ),
- վարում է թեկնածուների հետ հարցազրույցներն ու բանակցությունները,
- կատարում է անձնակազմի նախնական ընտրություն,
- իրականացնում է ընտրված աշխատակցի կողմնորոշման ծրագիրը և ակտիվորեն մասնակցում աշխատակցի հարմարվելուն ուղղված միջոցառումների կազմակերպմանը,
- հետևում է պարտադիր կորպորատիվ վարքագծի կանոնների պահպանմանը,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է աշխատանքային պայմանագրերը և պայմանագրերին կից համաձայնագրերը, անհատական իրավական ակտերը,
- տրամադրում է տեղեկանքներ,
- վերահսկում է աշխատակիցների հաճախումը,
- կառավարում է աշխատակիցների տվյալների բազան, տարեկան ու անաշխատունակության արձակուրդները, տարբեր ստորաբաժանումներով ռոտացիան, պաշտոնի բարձրացումները, պարգևատրումները, կարգապահական տույժերը,
- վարում է աշխատակիցների անձնական գործերը, սանիտարական գրքույկները,
- կատարում է կարիքների գնահատում աշխատողների ուսուցում կազմակերպելու նպատակով,
- պատրաստում է հաշվետվություններ և հանդես է գալիս գործընթացների բարելավման առաջարկներով:
Требуемая квалификация
- Մասնագիտական կրթություն կամ որակավորում,
- առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- ՀՀ աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն,
- հարցազրույց վարելու հմտություն,
- համակարգչային հմտություններ,
- պատասխանատվության բարձր զգացում: