Ս.թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնում տեղի կունենա DAAD գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվող «Ինչպե՞ս գրել գիտական հայտեր» թեմայով սեմինար-դասընթացը հումանիտար և սոցիալական գիտությունների ոլորտի մագիստրոսների և երիտասարդ հետազոտողների համար:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 8-ը info@daad-georgia.org էլհասցեին ուղարկել ինքնակենսագրական (անգլերենով)՝ նշելով ներկա պահին ունեցած գիտական աստիճանը, միջին որակական գնահատականը (ՄՈԳ) և հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիրը (առավելագույնը՝ 1 էջ):
Մանրամասները հասանելի են անգլերենով՝ այստեղ:
Ծրագիրը՝ կից: