«Այբ» դպրոցի դասվարն ուսուցչությունը համարում է իր կոչումը, իսկ կրթությունը՝ ոչ միայն անձ ձևավորելու, այլև Հայաստանի ապագան կերտելու գրավական։ Նա խորությամբ տիրապետում է իր առարկային և առարկայի դասավանդման յուրահատկություններին, ունի անհրաժեշտ մանկավարժական գիտելիքներ և հմտություններ, գիտի աշակերտի տարիքային առանձնահատկություններն ու հոգեբանությունը, հաջողությամբ օգտագործում է ՏՀՏ-ն դասավանդման մեջ։ Ուսուցման ընթացքում կարողանում է խթանել աշակերտների սովորելու կարողություններն ու հմտությունները, հոգ է տանում աշակերտների դաստիարակության, արժեհամակարգի ձևավորման մասին։ Դասվարի նպատակն է հասկանալ յուրաքանչյուր աշակերտի անհատական կարիքները և տարբեր մոտեցումներ ու կրթական գործիքներ կիրառել աշակերտների ոգևորությունը, ուսումնական շահադրդվածությունը և սովորելու նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար: «Այբ» դպրոցի դասվարից ակնկալվում է հանդես գալ որպես «Այբ» դպրոցի առաքելության կրող և աշխատել համաձայն դպրոցի որդեգրած արժեքների ու սկզբունքների։
- Դասավանդել մայրենի, մաթեմատիկա և տեխնոլոգիա առարկաները:
- Հետևողականորեն նպաստել «Այբ» դպրոցի աշակերտի՝ որպես անհատի ձևավորմանն ու կերտմանը, նրա մեջ արժեքային համակարգի ձևավորմանը՝ հիմնվելով «Այբ»-ի աշակերտի նկարագրի սկզբունքների վրա, ստեղծել կրթական այնպիսի միջավայր, որտեղ դասվարը կրթում ու դաստիարակում է աշակերտին սեփական արարքների օրինակով և վայելուչ պահվածքով:
- Ցուցաբերել հոգածու վերաբերմունք աշակերտի նկատմամբ, ուշադիր լինել նրա պահվածքին ու կարգապահությանը, հոգ տանել նրա առողջության ու անվտանգության մասին:
- Առավոտյան դիմավորել, իսկ դասերից հետո ճանապարհել աշակերտներին:
- Հարգել և պաշտպանել աշակերտի իրավունքներն ու ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը:
- Բացահայտել, դիտարկել, հետազոտել և գնահատել աշակերտի ուսումնառության ընթացքում նկատված կրթական կարիքները:
- Կազմակերպել և անցկացնել անհատական հանդիպումներ աշակերտների հետ:
- Հիմնական դասերից հետո հեքիաթներ կարդալ, խաղեր խաղալ, մուլտդիտումներ կազմակերպել, աշակերտների հետ հավաքել դասասենյակը, աշակերտներին ներգրավել այլ կրթական զբաղմունքների մեջ :
- Վերահսկել աշակերտներին դասամիջոցներին, կազմակերպել խաղեր:
- Զարգացնել աշակերտների ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը և ստեղծագործական ունակությունները` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները:
- Դպրոցում ընդունված կարգով և նախատեսված ժամկետներում ներկայացնել հաշվետվություն աշակերտների ուսումնական առաջընթացի, հմտությունների, կարողությունների ու պահվածքի վերաբերյալ:
- Համագործակցել մյուս դասավանդող դասվարների, դպրոցի հոգեբանների և աշակերտական համայնքի համակարգողների հետ աշակերտների կրթության և դաստիարակության հարցում:
- Վարել ծնողների հետ նամակագրություն, մշտապես տրամադրել աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկույթ:
- Գրանցել աշակերտների հաճախումները համապատասխան հարթակներում, փաստաթղթերում, անհրաժեշտության դեպքում վերահսկել:
- Կազմել դասավանդվող առարկաների նկարագրերն ըստ դպրոցի սահմանած ձևաչափի, կազմել դասապլաններ, նախապատրաստել դասերը և ուսումնառությունն իրականացնել ըստ ուսումնական ծրագրի, կազմել տարաբնույթ առաջադրանքներ, կատարել ձևավորող և ամփոփիչ գնահատում:
- Ուսուցանել հաշվի առնելով աշակերտների կրթական կարիքները, տարիքային առանձնահատկությունները, առանձին աշակերտների ու աշակերտական խմբերի կարողություններն ու ձեռքբերումները:
- Լիարժեք մասնակցել քննարկումներին, դպրոցի ուսուցչական և աշխատանքային խորհրդակցություններին:
- Ուսումնասիրել, վերանայել ու մշակել առարկայական ծրագրերի բովանդակությունը, մասնակցել գնահատման քաղաքականության և ընթացակարգերի քննարկմանն ու մշակմանը:
- Պատրաստել տարրական դպրոցի ուսումնաօժանդակ նյութեր, վերանայել և թարմացնել դրանք
- Մասնակցել փոխադարձ դասալսումների՝ փորձի փոխանակման նպատակով, տալ և ստանալ դիտարկումներ ու մեկնաբանություններ աշխատանքի վերաբերյալ:
- Համագործակցել դպրոցի մանկավարժական, ծնողական համայնքների, ինչպես նաև դպրոցի այլ աշխատողների հետ՝ հանդիսանալով կապող և համախմբող օղակ:
- Կազմակերպել և իրականացնել դպրոցական և/կամ դասարանական միջոցառումներ, էքսկուրսիաներ:
- Մասնակցել դպրոցի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, դպրոցական համաժողովներին, դպրոցի ընդհանուր հանդիպումներին, ծնողական հանդիպումներին, ունենալ սեփական ներդրումը դպրոցի համայնքաշինության գործընթացում:
- Մասնակցել կրթական տարբեր դասընթացների, շարունակաբար զբաղվել մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմամբ, կատարել սեփական փորձառության հետազոտություններ:
- Հետևել դպրոցի կանոնադրական ու ներքին իրավական փաստաթղթերին և աշխատանքը կազմակերպել ըստ այդ փաստաթղթերով սահմանված պահանջների:
- Բարձրագույն կրթություն՝ տարրական դասարանների մանկավարժի որակավորմամբ,
- տարրական դասարաններում դասավանդելու առնվազն չորս տարվա փորձ,
- գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- առարկայական պատշաճ գիտելիքներ և դասավանդման գործնական հմտություններ,
- դասարանի կառավարման գիտելիքներ և հմտություններ,
- սեփական մանկավարժական փորձառությունը վերլուծելու և գնահատելու կարողություններ,
- նորարար և ստեղծագործական մոտեցում,
- արագ արձագանքելու և միաժամանակ մի քանի անելիքի վրա կենտրոնանալու կարողություն,
- պատասխանատվության բարձր զգացում,
- հոգատարություն,
- համբերատարություն,
- հուզական բանականություն,
- վերլուծական մտածելակերպ,
- համակարգչային հմտություններ և ուսումնառության մեջ արդի տեխնոլոգիաների կիրառում,
- ժամանակի կառավարման հմտություններ: