Ставка:
Полная занятость
Крайний срок:
10 декабрь 2023
Категория:
Вакансия
«Այբ» դպրոց
Тип работы:
В офисе
Основные обязанности
- Հետևողականորեն նպաստել «Այբ» դպրոցի աշակերտի՝ որպես անհատի ձևավորմանն ու կերտմանը, նրա մեջ արժեքային համակարգի ձևավորմանը՝ հիմնվելով «Այբ»-ի աշակերտի նկարագրի սկզբունքների վրա
- Ստեղծել կրթական այնպիսի միջավայր, որտեղ ուսուցիչը կրթում ու դաստիարակում է աշակերտին սեփական արարքների օրինակով և վայելուչ պահվածքով
- Ցուցաբերել հոգածու վերաբերմունք աշակերտի նկատմամբ, ուշադիր լինել նրա պահվածքին ու կարգապահությանը, հոգ տանել նրա առողջության ու անվտանգության մասին
- Հարգել և պաշտպանել աշակերտի իրավունքներն ու ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը
- Բացահայտել, դիտարկել, հետազոտել և գնահատել աշակերտի ուսումնառության ընթացքում նկատված կրթական կարիքները
- Զարգացնել աշակերտների ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը և ստեղծագործական ունակությունները` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները
- Ուսուցանել՝ հաշվի առնելով աշակերտների կրթական կարիքները, տարիքային առանձնահատկությունները, առանձին աշակերտների ու աշակերտական խմբերի կարողություններն ու ձեռքբերումները
- Համագործակցել դասվարների, դասավանդող մյուս ուսուցիչների, դպրոցի հոգեբանների և աշակերտական համայնքի համակարգողների հետ
- Համագործակցել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական համայնքների հետ աշակերտների կրթության և դաստիարակության հարցում
- Մասնակցել աշակերտական նախագծերի ընթացիկ աշխատանքներին, դրանց պաշտպանությանը և գնահատմանը
- Դպրոցում ընդունված կարգով և նախատեսված ժամկետներում ներկայացնել հաշվետվություն աշակերտների ուսումնական առաջընթացի, հմտությունների, կարողությունների ու պահվածքի վերաբերյալ
- Գրանցել աշակերտների հաճախումները համապատասխան հարթակներում, փաստաթղթերում, անհրաժեշտության դեպքում վերահսկել
- Կազմել դասավանդվող առարկայի նկարագիրն ըստ դպրոցի սահմանած ձևաչափի, կազմել դասապլաններ, նախապատրաստել դասերը և ուսումնառությունն իրականացնել ըստ ուսումնական ծրագրի, կազմել տարաբնույթ առաջադրանքներ, կատարել ձևավորող և ամփոփիչ գնահատում
- Տրամադրել դասավանդման հետ կապված անհրաժեշտ տեղեկույթ ու խորհրդատվություն դպրոցի նշանակած պատասխանատու անձին
- Լիարժեք մասնակցել առարկայախմբի քննարկումներին, դպրոցի ուսուցչական և աշխատանքային խորհրդակցություններին
- Ուսումնասիրել, վերանայել ու մշակել առարկայական ծրագրերի բովանդակությունը, մասնակցել գնահատման քաղաքականության և ընթացակարգերի քննարկմանն ու մշակմանը
- Մասնակցել փոխադարձ դասալսումների՝ փորձի փոխանակման նպատակով, տալ և ստանալ դիտարկումներ և մեկնաբանություններ աշխատանքի վերաբերյալ
- Մասնակցել կրթական տարբեր դասընթացների, շարունակաբար զբաղվել մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմամբ, կատարել սեփական փորձառության հետազոտություններ
- Ներգրավվել դպրոցում տարբեր հերթապահությունների, արտադասարանական միջոցառումների մեջ
- Մասնակցել դպրոցի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, դպրոցական համաժողովներին, դպրոցի ընդհանուր հանդիպումներին, ծնողական հանդիպումներին, ունենալ սեփական ներդրումը դպրոցի համայնքաշինության գործընթացում
- Հետևել դպրոցի կանոնադրական ու ներքին իրավական փաստաթղթերին և աշխատանքը կազմակերպել ըստ այդ փաստաթղթերով սահմանված պահանջների
Требуемая квалификация
- Բակալավրի աստիճան ֆիզիկա մասնագիտացմամբ (մագիստրոսի աստիճանը կամ գիտական կոչումը կդիտվի որպես առավելություն)
- Դասավանդման վերապատրաստումների առկայություն (կդիտվի որպես առավելություն)
- Առարկայական պատշաճ գիտելիքներ և դասավանդման գործնական հմտություններ
- Տարբեր կրթական մեթոդների և ձևերի մասին տեղեկացվածություն
- Դասարանի կառավարման գիտելիքներ և հմտություններ
- Վերլուծական մտածելակերպ
- Հետազոտական և փորձարարական հմտություններ
- Սեփական մանկավարժական փորձառությունը վերլուծելու և գնահատելու կարողություններ
- Նորարար և ստեղծագործական միտք
- Արագ արձագանքելու և միաժամանակ մի քանի անելիքի վրա կենտրոնանալու կարողություն
- Հայերենի լավ իմացություն
- Անգլերենի լավ իմացություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Համբերատարություն
- Հուզական բանականություն
- Համակարգչային և ուսումնառության մեջ արդի տեխնոլոգիաների կիրառման հմտություններ
- Ժամանակի կառավարման հմտություններ