Ставка:
Полная занятость
Крайний срок:
30 апреля 2023
Категория:
Вакансия
«Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ
Тип работы:
В офисе
Рабочие дни:
Пн.
Пт.
Рабочее время:
9:00-18:00
Основные обязанности
Պաշտոնի մասին
Ապահովել ներմուծման և արտահանման գործընթացների պատշաճ իրականացումը։ Սա ենթադրում է կատարողականի երկու հիմնական նպատակ՝
- արտահանման գործընթացի պատշաճ կազմակերպում իր ամբողջ ցիկլով,
- լոգիստիկ գործընթացների պատշաճ իրականացում իր ամբողջ ցիկլով:
Կատարողականի առաջին նպատակն է արտահանման գործընթացի պատշաճ կազմակերպում ամբողջ ցիկլով:
Հիմնական պարտականություններն են՝
- վերահսկել փաստաթղթավորման և լոգիստիկայի ժամանակին իրականացման գործընթացը,
- համաձայնեցնել առաքման ժամանակացույցը,
- մաքսային բրոքերների և հայտարարագրողների հետ համագործակցության պահպանում գործընթացների պատշաճ և ճիշտ իրականացման նպատակով,
- հետևողական լինել արտահանման և ներմուծման վճարների ժամանակին վճարումներին,
- ստուգել հաճախորդի պարտքերը և լուծել դրա կարգավորման հետ կապված հարցերը,
- սահմանված ժամկետում և պատշաճ որակով տրամադրել իրենից պահանջվող տեղեկատվությունը,
- պատշաճ կերպով պահպանել արտահանման գործընթացի մեջ ներգրավված՝ ընկերության մյուս ստորաբաժանումների հետ նամակագրությունը,
- լրացնել համապատասխան փաստաթղթերի փաթեթը,
- հանձնել հաշվետվություններ:
Կատարողականի երկրորդ նպատակն է լոգիստիկ գործընթացների պատշաճ իրականացում ամբողջ ցիկլով։
Հիմնական պարտականություններն են՝
- կազմակերպել ընկերության՝ ներմուծման կամ արտահանման ենթակա ապրանքների լոգիստիկայի գործընթացը` ապրանքների որոնում, գնում, բեռնափոխադրում, ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
- օպտիմալացնել պատվերների կազմակերպման, իրականացման համակարգերը:
Требуемая квалификация
- Բարձրագույն կրթությունը լոգիստիկայի և հարակից այլ ոլորտներում ցանկալի է,
- մեկ և ավել տարիների համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- լոգիստիկայի ոլորտի գործիքակազմի տիրապետում,
- ռուսերենի իմացություն․ տիրապետել ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ռուսերենին, քանի որ շատ կարևոր է ընկերութան մեծաթիվ գործընկերները ՌԴ շուկայի ներկայացուցիչներն են,
- հաղորդակցման հմտություններ․ որպես մասնագետ դու պետք է կարողանալ գրագետ արտահայտել մտքերը ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հաղորդակցության մեջ:
- ուշադիր լինել մանրուքների նկատմամբ, ինչպես նաև ընկերության աշխատակիցների, միջազգային գործընկերների հետ հաղորդակցման մեջ,
- բանակցությունների վարման հմտություն. լոգիստիկայի ոլորտը լի է մարտահրավերներով, ուստի պետք է կարողանալ արդյունավետ բանակցությունների միջոցով փոխշահավետ գործարքներ կնքել,
- վերլուծական միտք. համեմատել տարբեր ընկերությունների, մատակարարների, գործընկերների և ուրիշների կողմից ստացված տեղեկատվությունը և կայացնել արդյունավետ որոշում:
Ցանկալի պահանջներ
- Մաքսային օրենսդրության վերաբերյալ իրազեկվածություն,
- անգլերենի իմացություն, քանի որ ուսումնասիրվելու է միջազգային շուկան,
- լինել մարտահրավերներ ընդունող. բաց լինել մասնագիտական նոր գործառույթներ իրականացնելու հանդեպ, քանի որ ժամանակի ընթացքում պետք է կատարել լոգիստիկ պրոցեսների համակարգման ամբողջ գործընթացը: