Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն
Ծնվել է 1975 թվականի հունվարի 29-ին:
Կրթություն
2009 թ. - Հարվարդի համալսարան, Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոց («Բանակցությունների վարում»)
2007 թ. - ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, դոկտորանտուրա
2004 թ. - ՀՀ ՖԷՆ ՏՀԻ դոկտորանտուրա (տեղափոխվել է)
2005 թ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
2000 թ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ (ՀՀ ՖԷՆ ՏՀԻ), ասպիրանտուրա
1997 թ. - Մոսկվայի կառավարման պետական համալսարանի ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրա (տեղափոխվել է)
1992 - 1997 թթ․ – ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
2022 թ.-ից - տնօրեն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչություն
2018 թ. - ՀՀ ԱԺ պատգամավոր
2018-2019 թթ. - նախագահի խորհրդական, ՀՀ կենտրոնական բանկ
2016-2019 թթ. - նախագահ, «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ
2015-2018 թթ. - խորհրդի անդամ, ՀՀ կենտրոնական բանկ
2018 թ.-ից - դասախոս, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոն
2012 թ.-ից - դասախոս, ԵՊՀ, տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոն
2003-2015 թթ. - պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչություն
2016-2018 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչ, ՀՀ Կառավարության մշտապես գործող ֆինանսատնտեսական, սոցիալական, պետաիրավական, տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեներ
2011-2018 թթ. - տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանրապետության նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի անդամ
2015-2016 թթ. - Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
2011-2016 թթ. - խորհրդի անդամ, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Հոգաբարձուների խորհրդի անդամ, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ, Բաժնետերերի ժողովի և խորհրդի անդամ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ
2011-2013 թթ. - ՀՀ և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների՝ տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցության հարցերի խմբի, ինչպես նաև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու հարցերի խմբի անդամ
2008-2011 թթ. - ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի քարտուղար
1998-2003 թթ. -ապահովագրական տեսչության առաջատար մասնագետ, բաժնի պետ, ապահովագրական տեսչության պետի տեղակալ, վարչության պետ, ապահովագրական տեսչության գլխավոր վարչության պետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, «Ապահովագրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն
1997-1998 թթ. -Ֆինանսական մենեջեր, «Օնիքս» ՓԲԸ (Մոսկվա), բրոքեր, «Ադիքս» ֆինանսական ընկերություն» ՓԲԸ (Մոսկվա)