Ставка:
Полная занятость
Расположение:
Ներքին աուդիտի վարչություն
Крайний срок:
20 марта 2024
Категория:
Вакансия
ՀՀ կենտրոնական բանկ
Тип работы:
В офисе
Основные обязанности
- Իրականացնել ֆինանսական հաշվետվությունների, գործարքների և հաշվապահական համակարգերի ուսումնասիրություն
- Ստուգել ֆինանսական տեղեկատվության ճշգրտությունը, ամբողջականությունը և հուսալիությունը
- Գնահատել ներքին հսկողության համարժեքությունն ու արդյունավետությունը ֆինանսական և գործառնական ռիսկերի զսպման տեսնակյունից, գնահատել վերջիններիս ազդեցություննը, մշակել ռիսկերի նվազեցմանն ուղղված ռազմավարություն և գործողությունների ծրագիր
- Ներկայացնել առաջարկություններ հսկողական միջավայրի բարելավման համար
- Հավաստիանալ կազմակերպության՝ օրենքների, կարգերի, կանոնակարգերի և քաղաքականությունների համապատասխանության մեջ
- Իրականացնել տարեկան պլանով սահմանված աուդիտորական հանձնառություններ
- Կազմել հաշվետվություններ (եզրակացությունների մշակում և առաջարկությունների ներկայացում)
- Իրականացնել ներքին աուդիտի վարչության և արտաքին հավաստիացում իրականացնող կազմակերպությունների կողմից տրված առաջարկություններն
- Մասնակցել ներքին աուդիտի վարչության գործունեության կանոնակարգման, աուդիտորական հանձնառությունների մեթոդաբանության, զարգացման փաստաթղթերի մշակման գործընթացին
Требуемая квалификация
- Բարձրագույն կրթություն (հաշվապահական, ֆինանսական, տնտեսագիտության, կամ համարժեք ոլորտներում)
- Աշխատանքային փորձ (հաշվապահական հաշվառում, ֆինանսական վերլուծություններ և հաշվետվություններ, ներքին աուդիտ, ռիսկերի կառավարում) արտաքին աուդիտորական ընկերություններում կամ ֆինանսական կազմակերպություններում
- Ներքին աուդիտի և ֆինանսական հաշվետվությունների կազմման ստանդարտների իմացություն
- Հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների կազմման վերաբերյալ գիտելիքներ
- Տվյալներ և տեղեկատվություն (այդ թվում՝ որակական) վերլուծելու ունակություն
- Վերլուծական, կրիտիկական մտածողություն, ճկունություն և ուշադրություն մանրուքներին
- Ժամանակը կառավարելու կարողություն
- Արդյունավետ հաղորդակցման(գրավոր և բանավոր) և միջանձնային հմտություններ
- Անկախ և թիմային միջավայրում աշխատելու և համագործակցելու կարողություն
- Նախաձեռնողականություն, արդյունքին միտվածություն և պատասխանատվության ստանձնում
- Ստեղծագործական մտածելակերպ
- Հայերենի, ռուսերենի, անգլերենի ազատ տիրապետում
Որպես առավելություն կդիտվի՝
- Միջազգային որակավորումները (CIA, ACCA, CFA, PMP, CISA և այլն)