Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանում (Գերմանիա) միջբուհական համագործակցության շրջանակում տրամադրվում է կրթաթոշակ ԵՊՀ post-doc երիտասարդ հետազոտողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար (առնվազն 1 ամիս ժամկետով)՝ 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակում հետազոտական աշխատանք կատարելու նպատակով։
Կրթաթոշակը կազմում է 2000 եվրո: Ավիատոմսերի գումարը ներառված չէ:
Գերմաներենի և (կամ) անգլերենի՝ առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 22-ը:
Հետազոտական ծրագրի սկիզբը՝ ամենաուշը ս.թ. դեկտեմբերի 30-ը:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. դիպլոմ,
4. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր (պլան),
5. հրավեր՝ Յենայի համալսարանի պրոֆեսորի կողմից:
Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար անցնել հետևյալ հղումով՝ https://www.uni-jena.de/en/university:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին:
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան