«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի (Ռումինիա) համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի (հիմնական աշխատակիցների) համար՝ 2023/2024 ուստարում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու, ինչպես նաև 1 շարժունություն բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար՝ 2023/2024 ուստարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենն է։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» միջազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 1-ը՝ ժամը 17:00-ն:
Առարկաների ցանկը հնարավոր է գտնել այստեղ:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով):
Ուսանողների համար՝
1. դիմում-հայտ,
2. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
3. անձնագրի պատճեն,
4. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
5. մոտիվացիոն նամակ,
6. ակադեմիական տեղեկագիր,
7. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ։
Պրոֆեսորադասախոսական կազմի համար՝
1․ տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
2․ շարժունության համաձայնագիր (Staff Mobility Agreement for Teaching),
3․ ընդունող բուհի համաձայնություն,
4․ ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
5․ անձնագրի պատճեն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641
(ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան