В ЕГУ пройдет республиканский этап олимпиады по «Химии»
Ս.թ. մարտի 2-4-ը՝ ժամը 9։30-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին կմասնակցեն դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 91 աշակերտներ։
Աշակերտներն օլիմպիադայի այս փուլի շրջանակում կմասնակցեն երկու ենթափուլի՝ տեսական և փորձնական: Տեսական փուլում աշակերտներին կտրվեն հարցեր և խնդիրներ, իսկ փորձնական փուլում մասնակիցները Քիմիայի ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում կկատարեն պահանջվող քիմիական փորձեր՝ ներկայացնելով համապատասխան եզրահանգումներ:
Оլիմպիադայի շրջանակում կազմակերպվելու են նաև ուսուցիչների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն ինչպես տեսական և փորձնական փուլերի առաջադրանքները, այնպես էլ կազմակերպական մի շարք հարցեր:
Ս.թ. մարտի 4-ին՝ օլիմպիադայի փակման արարողության ժամանակ, հաղթողները կստանան մրցանակներ:
Օլիմպիադայի փակման արարողությանը ներկա կլինեն Քիմիայի ֆակուլտետի դեկանը, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենը, ՀՀ ԳԱԱ նախագահը և ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ներկայացուցիչներ։