Встреча в ЕГУ, на тему «Арбитраж и примирение»
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Ս․թ․ ապրիլի 23-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի կունենա «Արբիտրաժ և հաշտարարություն» խորագրով հանդիպում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հետ։
Հանդիպման ընթացքում ուսանողները ավելի մանրամասն կծանոթանան արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտին, այլընտրանքային վեճերի լուծման տարբերակներին, ոլորտի զարգացումներին, կենտրոնի աշխատանքներին, ինչպես նաև հետագայում հնարավոր համագործակցության հեռանկարներին։