Կրթական ծրագրի շրջանակում գործում են անվանական կրթաթոշակների և ուսանողների վարձի փոխհատուցման համակարգեր
«Ազադ Ֆարմասյութիքլդ» ՍՊԸ-ի, «Լիկվոր» և «Արփիմեդ» դեղագործական ընկերությունների և «Մաթևոսյան Զարգացման հիմնադրամ»-ի հետ կնքված համաձայնագրերի համաձայն՝ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» մագիստրոսական կրթական ծրագրի այն ուսանողները, որոնք բակալավրի կրթական ծրագիրն ավարտել են բարձր առաջադիմությամբ, ստանում են անվանական կրթաթոշակներ (3 ուսանող) և ուսվարձի փոխհատուցում (3 ուսանող):