Тип:
Магистр
Профессия:
091601.04.7 - Ֆարմացիա
Специализация:
091601.04.7 - Դեղերի որակի վերահսկում
Присвоенная квалификация:
Ֆարմացիայի մագիստրոս
Учебный год программы:
2022/2023
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
Общеобразовательный модуль
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
1602 | Անգլերեն | 2 |
1-ին կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
Շաբաթական 4 ժամ
գործ.- 4 ժամ
Обязательный
1602/Մ01
1. Цель курса
· կատարելագործել ուսանողների անգլերեն լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. կիրառելով մասնագիտական տեքստերի վերլուծության տարբեր մոտեցումները (որոնողական, ճանաչողական, մեկնաբանական)՝ ճիշտ նկարագրելու դրանց բովանդակությունն ու կառուցվածքը, 2. տարորոշելու մասնագիտական բառապաշարի բոլոր շերտերը՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակդրմամբ, 3. սահմանելու մասնագիտության ոլորտում օտար (անգլերեն) լեզվով ինքնուրույն աշխատանք կատարելու սկզբունքները, 4. ներկայացնելու և մեկնաբանելու մասնագիտական տեսակետներ ու փաստարկներ, ձևակերպելու, շարադրելու, հիմնավորելու անձնական կարծիքը, քննարկելու, բանավիճելու մասնագիտական հարցերի արդի հիմնախնդիրների շուրջ: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. իրականացնելու մասնագիտական տեքստերի իմաստային, կառուցվածքային և ոճական վերլուծություն և թարգմանություն, 6. գրելու և ներկայացնելու մասնագիտական թեմաներով էսսեներ/ զեկույցներ, ռեֆերատներ, գիտաժողովի թեզիսներ՝ տրամաբանորեն և հստակ կառուցելով շարադրանքը, 7. վերլուծելու մասնագիտությանն առնչվող դասախոսությունների, հարցազրույցների ձայնագրություններ և տեսագրություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. արդյունավետ օգտվելու տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով: 3. Описание
· կատարելագործել ուսանողների անգլերեն լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 4. Стили и методы преподавания и обучения
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք, 4. ինքնուրույն աշխատանք, 5. բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), 6. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 7. իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Методы и критерии оценки
1. մասնագիտական տեքստի ընթերցում, թարգմանություն և վերարտադրում,
2. մասնագիտական բառապաշարի ստուգում, 3. զրույց մասնագիտական թեմաների շուրջ, 4. բանավոր ներկայացում (պրեզենտացիա) մասնագիտական խնդրի վերաբերյալ: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները:
2. Մասնագիտական տեքստերի գործառական նշանակությունը և դրանց իրացումը անգլերեն լեզվով գրավոր ու բանավոր հաղորդակցման գործընթացում: 3. Ակադեմիական գրագրություն՝ գիտական հոդվածների ու աշխատությունների, գրախոսությունների և ամփոփումների, ինչպես նաև ռեֆերատների, զեկուցումների, էսսեների շարադրման ձևերն ու սկզբունքները: 4. Մասնագիտական բնագիր տեքստերի, դասախոսությունների, ձայնագրությունների ունկնդրմամբ՝ դրանց բովանդակության վերծանման, վերարտադրության առանձնահատկությունները: |
||
1604 | Գերմաներեն | 2 |
1-ին կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
Շաբաթական 4 ժամ
գործ.-4 ժամ
Обязательный
1604/Մ01
1. Цель курса
· հարստացնել ուսանողների բառապաշարը, խորացնել և հնարավորինս կատարելագործել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել),
· ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններ և ունակություններ, · խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու մայրենի և ուսումնասիրվող օտար լեզվի անհամապատասխանությունները, հասկանալու երկու լեզուներում դրանց փոխադրման միջոցները, 2. նկարագրելու մասնագիտական բառապաշարի բոլոր շերտերը՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակդրմամբ, 3. ներկայացնելու և մեկնաբանելու մասնագիտական տեսակետներ ու փաստարկներ, ձևակերպելու, շարադրելու, հիմնավորելու անձնական կարծիքը, քննարկելու, բանավիճելու մասնագիտական հարցերի արդի հիմնախնդիրների շուրջ: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնելու մասնագիտական տեքստերի իմաստային, կառուցվածքային և ոճական վերլուծություն և թարգմանություն, 5. օգտագործելու հոմանիշների, հականիշների, ինչպես նաև օտար լեզվով բացատրական բառարաններ, 6. գրելու հաշվետվություն, շարադրություն, տեքստի ունկնդրման կամ ընթերցման ընթացքում գրառումներ կատարելու հետագայում գրավոր խոսքում օգտագործելու նպատակով՝ տրամաբանորեն և հստակ կառուցելով շարադրանքը, 7. վերլուծելու մասնագիտությանն առնչվող դասախոսությունների, հարցազրույցների ձայնագրություններ և տեսագրություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. արդյունավետ օգտվելու տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով: 3. Описание
· հարստացնել ուսանողների բառապաշարը, խորացնել և հնարավորինս կատարելագործել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել),
· ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններ և ունակություններ, · խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 4. Стили и методы преподавания и обучения
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբայինաշխատանք, 3. անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք, 4. ինքնուրույն աշխատանք, 5. բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), 6. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 7. իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Методы и критерии оценки
1. մասնագիտական տեքստի ընթերցում, թարգմանություն և վերարտադրում,
2. մասնագիտական բառապաշարի ստուգում, 3. զրույց մասնագիտական թեմաների շուրջ, 4. բանավոր ներկայացում (պրեզենտացիա) մասնագիտական խնդրի վերաբերյալ: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Քերականություն. հիմնական ձևաբանական և շարահյուսական կառույցներն ու տիպերը, նրանց առանձնահատկությունները խոսքում և մասնագիտական ոլորտում:
2. Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները: 3. Մասնագիտական տեքստերի վերլուծությունը և դրանց իրացումը գերմաներենով /գրավոր ու բանավոր/: 4. Ակադեմիական գրագրություն՝ գիտական հոդվածների ու աշխատությունների, ռեֆերատների, զեկուցումների, էսսեների շարադրման ձևերն ու սկզբունքները: 5. Մասնագիտական բնագիր տեքստերի, դասախոսությունների, ձայնագրությունների ունկնդրմամբ՝ դրանց բովանդակության վերծանման, վերարտադրության առանձնահատկությունները: |
||
1705 | Ռուսաց լեզու | 2 |
1-ին կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
Շաբաթական 4 ժամ
գործ.-4 ժամ
Обязательный
1704/Մ01
1. Цель курса
· զարգացնել ուսանողների B1 մակարդակում ձեռք բերած հաղորդակցման և լեզվային իմացությունը և հմտությունները, ապահովել մասնագիտական ռուսերեն լեզվի բառապաշարի զարգացումը՝ ընդլայնելով այն նոր տերմինների ընդգրկմամբ,
· զարգացնել և ամրապնդել գիտելիքները մասնագիտական ռուսերեն լեզվի քերականության ուղղությամբ, զարգացնել մասնագիտական թեմաների շուրջ բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունները, մասնավորապես՝ քննարկելու և բանավիճելու կարողությունը, · ներկայացնել ռուսերեն լեզվի իմացության միջազգային համակարգի B2 մակարդակի չափորոշիչները և ստուգման ու գնահատման պահանջները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու մասնագիտական ռուսերեն լեզվի բառապաշարի խորը իմացություն, 2. սահմանելու մասնագիտական տեքստի թարգմանության գլխավոր սկզբունքները, ձևակերպելու սուբյեկտիվ գնահատման արտահայտման միջոցների իմացություն, 3. ներկայացնելու միջազգային չափորոշիչներով սահմանված B2 մակարդակին համապատասխանող ռուսաց լեզվի իմացություն: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. կիրառելու մասնագիտական տեքստի հետ աշխատելու հիմնական հնարքները՝ տեքստի կրճատում/ընդլայնում, տերմինների մեկնաբանում, գլխավոր ինֆորմացիայի առանձնացում, պլանի կազմում, 5. մասնակցելու մասնագիտական թեմաների շուրջ ծավալվող բանավեճերի, ձևակերպելու և հիմնավորելու սեփական տեսակետը, հերքելու զրուցակցի տեսակետը, 6. կատարելու միջազգային B2 մակարդակի չափանիշներին համապատասխանող թեստային աշխատանքներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7․ օգտագործելու ռուսաց լեզվի իմացությունը մասնագիտական գործունեության ոլորտում, 8. վերլուծելու և քննարկելու մասնագիտական խնդիրներ: 3. Описание
· զարգացնել ուսանողների B1 մակարդակում ձեռք բերած հաղորդակցման և լեզվային իմացությունը և հմտությունները, ապահովել մասնագիտական ռուսերեն լեզվի բառապաշարի զարգացումը՝ ընդլայնելով այն նոր տերմինների ընդգրկմամբ,
· զարգացնել և ամրապնդել գիտելիքները մասնագիտական ռուսերեն լեզվի քերականության ուղղությամբ, զարգացնել մասնագիտական թեմաների շուրջ բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունները, մասնավորապես՝ քննարկելու և բանավիճելու կարողությունը, · ներկայացնել ռուսերեն լեզվի իմացության միջազգային համակարգի B2 մակարդակի չափորոշիչները և ստուգման ու գնահատման պահանջները: 4. Стили и методы преподавания и обучения
· գործնական պարապմունք
· ինքնուրույն աշխատանք · թիմային աշխատանք · բանավոր ներկայացում · բանավեճ · խմբային քննարկում · գրավոր հարցում · թեստային աշխատանք 5. Методы и критерии оценки
Դասընթացն ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է թեստային աշխտանքի միջոցով (B2 մակարդակ):
6. Список основной литературы
7. Основная часть курса
· Ընդհանուր գիտական և նեղ մասնագիտական տերմինաբանության առանձնահատկությունները:
· Գիտական ոճի առանձնահատկությունները: · Գիտական ոճի ժանրերը՝ ռեֆերատ, զեկույց, հոդված, ամփոփագիր: · Սուբյեկտիվ գնահատման արտահայտման միջոցներ՝ բառակապակցություններ, միջանկյալ բառեր, նախադասություններ: · Լեզվի իմացության B2 մակարդակի միջազգային չափորոշիչներ: |
||
1608 | Ֆրանսերեն | 2 |
1-ին կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
Շաբաթական 4 ժամ
գործ.-4 ժամ
Обязательный
1608/Մ01
1. Цель курса
Կատարելագործել ուսանողների ֆրանսերեն լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում, խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. կիրառելով մասնագիտական տեքստերի վերլուծության տարբեր մոտեցումները (որոնողական, ճանաչողական, մեկնաբանական)՝ ճիշտ նկարագրելու դրանց բովանդակությունն ու կառուցվածքը, 2. տարորոշելու մասնագիտական բառապաշարի բոլոր շերտերը՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակադրմամբ, 3. սահմանելու մասնագիտության ոլորտում ֆրանսերեն լեզվով ինքնուրույն աշխատանք կատարելու սկզբունքները, 4. ներկայացնելու և մեկնաբանելու մասնագիտական տեսակետներ ու փաստարկներ, ձևակերպելու, շարադրելու, հիմնավորելու անձնական կարծիքը, քննարկելու, բանավիճելու մասնագիտական հարցերի արդի հիմնախնդիրների շուրջ: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. իրականացնելու մասնագիտական տեքստերի իմաստային, կառուցվածքային և ոճական վերլուծություն և թարգմանություն, 6. գրելու և ներկայացնելու մասնագիտական թեմաներով էսսեներ/զեկույցներ, ռեֆերատներ, գիտաժողովի թեզիսներ՝ տրամաբանորեն և հստակ կառուցելով շարադրանքը, 7. վերլուծելու մասնագիտությանն առնչվող դասախոսությունների, հարցազրույցների ձայնագրություններ և տեսագրություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. արդյունավետ օգտվելու տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով: 3. Описание
Կատարելագործել ուսանողների ֆրանսերեն լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում, խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը:
4. Стили и методы преподавания и обучения
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբայինաշխատանք, 3. անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք, 4. ինքնուրույն աշխատանք, 5. բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), 6. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 7. իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Методы и критерии оценки
1. մասնագիտական տեքստի ընթերցում, թարգմանություն և վերարտադրում,
2. մասնագիտական բառապաշարի ստուգում, 3. զրույց մասնագիտական թեմաների շուրջ, 4. բանավոր ներկայացում (պրեզենտացիա) մասնագիտական խնդրի վերաբերյալ: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները:
2. Մասնագիտական տեքստերի գործառական նշանակությունը և դրանց իրացումը օտար (ֆրանսերեն) լեզվով գրավոր ու բանավոր հաղորդակցման գործընթացում: 3. Ակադեմիական գրագրություն՝ գիտական հոդվածների ու աշխատությունների, գրախոսությունների և ամփոփումների, ինչպես նաև ռեֆերատների, զեկուցումների, էսսեների շարադրման ձևերն ու սկզբունքները: 4. Մասնագիտական բնագիր տեքստերի, դասախոսությունների, ձայնագրությունների ունկնդրմամբ՝ դրանց բովանդակության վերծանման, վերարտադրության առանձնահատկությունները: |
||
0610 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 2 |
1-ին կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
Շաբաթական 4 ժամ
դաս.-2, գործ.-2
Обязательный
0610/Մ01
1. Цель курса
ուսանողներին ծանոթացնել գիտական աշխատանքների ներկայացման պահանջներին և չափորոշիչներին, մասնագիտական ոլորտում հետազոտական աշխատանքների պլանավորման սկզբունքներին, փուլերին, հետազոտության մեթոդներին, մասնագիտական գրականության որոնման աղբյուրներին և օգտվելու մեթոդներին:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու հետազոտությունը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ փուլերն ու դրանց ճիշտ կազմակերպումը, 2. թվարկելու հետազոտության մեթոդներն ու դրանց առանձնահատկությունները, 3. սահմանելու հետազոտական աշխատանքի արդիականությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու խնդիրները և առաջարկելու լուծման եղանակներ, 5. պլանավորելու և գիտական ղեկավարի հսկողությամբ իրականացնելու մագիստրոսական թեզերի պատրաստման համար անհրաժեշտ հետազոտական աշխատանքները, 6. օգտվելու մասնագիտական ոլորտում տեղեկատվության տարբեր աղբյուրներից: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. աշխատելու թիմում, վարելու առողջ բանավեճեր, ներկայացնելու իր տեսակետը, 8. հակիրճ ներկայացնելու հետազոտության արդյունքները և եզրահանգումները: 3. Описание
ուսանողներին ծանոթացնել գիտական աշխատանքների ներկայացման պահանջներին և չափորոշիչներին, մասնագիտական ոլորտում հետազոտական աշխատանքների պլանավորման սկզբունքներին, փուլերին, հետազոտության մեթոդներին, մասնագիտական գրականության որոնման աղբյուրներին և օգտվելու մեթոդներին:
4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. նախագծերի պատրաստում 4. ինքնուրույն գործնական աշխատանքներ 5. Методы и критерии оценки
Դասընթացն ավարտվում է ստուգարքով, ըստ դասավանդված նյութի և ուսանողի ընթացիկ առաջադրանքների կատարման արդյունքների:
6. Список основной литературы
7. Основная часть курса
Գիտահետազոտական աշխատանքի հիմնական հասկացությունները: Հետազոտական աշխատանքի պլանավորում: Ընտրված թեմայի արդիականության հիմնավորում: Հետազոտության հիմնական մեթոդները: Գիտահետազոտական աշխատանքի կառուցվածքը: Մասնագիտական գրականությունից օգտվելու աղբյուրներն ու մեթոդները: Արդյունքների ներկայացում:
|
||
0309 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 2 |
1-ին կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ շաբաթական
4 ժամ գործնական
Обязательный
0309/Մ18
1. Цель курса
· օժանդակելու սանողներին՝ զարգացնելու ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու և մասնագիտական ոլորտում կիրառելու հմտություններ, տրամադրել ՏՏ ոլորտի որոշակի գիտելիքներ մասնագիտական գործնեության համապատասխան,
· ծանոթացնել տվյալների հենքերի նախագծման, մշակման և հենքումտվյալներիպահման, փոփոխման և պահանջվող ինֆորմացիան ստանալու ACCESS համակարգի միջոցներին · ձևավորել պատկերացում WEB - կայքերի ստեղծման և ձևավորման վերաբերյալ, ուսանողին տալ իրեն անձնական էջը ձևավորելու կարողություններ՝ HTML և CSS կիրառությունների միջոցներով:վ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու հենքի դերը իր մասնագիտությունում, 2. նկարագրելու ինտերնետային կայքերի ստեղծման սկզբունքները, 3. ներկայացնելու տվյալների հենքերի ղեկավարման ACCESS համակարգի հնարավորությունները և սահմանափակումները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. ACCESS-ով նախագծել և իրականացնել տվյալների հենքեր, 5. HTML-CSS-ով մշակել ու ձևավորել ինտերնետային կայք և տեղադրել ինտերնետում, 6. կիրառելու ձեռք բերված գիտելիքները մասնագիտական ոլորտում տվյալների հենք ստեղծելու համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. վերլուծելու խնդիրները և առաջարկելու լուծման եղանակներ: 3. Описание
· օժանդակելու սանողներին՝ զարգացնելու ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու և մասնագիտական ոլորտում կիրառելու հմտություններ, տրամադրել ՏՏ ոլորտի որոշակի գիտելիքներ մասնագիտական գործնեության համապատասխան,
· ծանոթացնել տվյալների հենքերի նախագծման, մշակման և հենքումտվյալներիպահման, փոփոխման և պահանջվող ինֆորմացիան ստանալու ACCESS համակարգի միջոցներին · ձևավորել պատկերացում WEB - կայքերի ստեղծման և ձևավորման վերաբերյալ, ուսանողին տալ իրեն անձնական էջը ձևավորելու կարողություններ՝ HTML և CSS կիրառությունների միջոցներով:վ 4. Стили и методы преподавания и обучения
1. նախագծային մեթոդ
2. համագործակցային ուսուցում 5. Методы и критерии оценки
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է համակարգչի միջոցով:
6. Список основной литературы
7. Основная часть курса
1. ACCESS տվյալների բազաների կառավարման համակարգ
2. HTML և CSS վեբ կայքերի ձևավորման միջոցներ |
Специализированный модуль
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
0610 | Դեղագրքային անալիզ | 2 |
1-ին կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս.-2 ժամ, լաբ.-2 ժամ
Обязательный
0610/Մ03
1. Цель курса
Ուսանողներին ծանոթացնել դեղագրքային անալիզի հիմնախնդիրներին ու առանձնահատկություններին, դեղերի որակի հսկման եղանակներին բոլոր փուլերում, սկսած արտադրությունից մինչև կիրառումը, ինչպես նաև դեղերի պիտանելիության ժամկետի սահմաններում պահման ժամանակ դեղերի որակի հնարավոր փոփոխություններին և այլն:
2. Результаты обучения по программе
ա. Մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու դեղագրքային անալիզի հիմնական խնդիրները, գործընթացներն ու մեթոդները, 2. ներկայացնելու դեղագրքային անալիզի անհրաժեշտ փուլերը՝ դեղի իսկության հաստատումը, դրա որակի ստուգումը, ազդող նյութի քանակական անալիզը, 3. ներկայացնելու դեղերի որակի նկատմամբ բոլոր դեղաձևերի համար պարտադիր ընդհանուր պահանջները և դեղաձևի յուրահատկություններով պայմանավորված՝ առանձնահատուկ պահանջները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և գնահատելու դեղերի ստացման աղբյուրները, դեղերի որակի հսկման հիմնական կատեգորիաները, 5. վերլուծելու և ներկայացնելու տարբեր բնույթի դեղերի նույնականացման, բարորակության հաստատման և քանակական անալիզի սկզբունքները, 6. վերլուծելու և գնահատելու ընդհանուր, մասնավոր և ժամանակավոր դեղագրքային հոդվածների կառուցվածքը, դրանց գործողության մեջ մտնելու կարգը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Описание
Ուսանողներին ծանոթացնել դեղագրքային անալիզի հիմնախնդիրներին ու առանձնահատկություններին, դեղերի որակի հսկման եղանակներին բոլոր փուլերում, սկսած արտադրությունից մինչև կիրառումը, ինչպես նաև դեղերի պիտանելիության ժամկետի սահմաններում պահման ժամանակ դեղերի որակի հնարավոր փոփոխություններին և այլն:
4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Методы и критерии оценки
Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր (հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը 3-ական միավոր),
Ընթացիկ ստուգումները՝ 8 միավոր, Մասնակցությունը՝ 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
Դեղագրքային անալիզի խնդիրներն ու առանձնահատկությունները: Դեղերի հիմնական բնութագրերը, դասակարգումը, ստացման աղբյուրները: Ընդհանուր, մասնավոր, ժամանակավոր դեղագրքային հոդվածներ: Դեղերի իսկության հաստատման եղանակները, խմբային և մասնավոր ռեակցիաների համակցումը: Անօրգանական բնույթի դեղերի նույնականացում, բարորակության հաստատում և քանակական անալիզ: Էլեմենտ-օրգանական միացությունների նույնականացում, բարորակության հաստատում և քանակական անալիզ: Օրգանական բնույթի դեղերի նույնականացում, բարորակության հաստատում և քանակական անալիզ: Ֆիզիկական եվ ֆիզիկաքիմիական եղանակների կիրառումը դեղերի անալիզում:
|
||
0610 | Մասնագիտության արդիական հիմնախնդիրները | 2 |
I կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս.-4 ժամ
Обязательный
0610/Մ02
1. Цель курса
ուսանողներին ծանոթացնել ֆարմացիայի արդի հիմնախնդիրներին և պահանջներին, դրանց կատարելագործման հնարավորություներին:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու դեղերի որակի հսկմանը, որակի կառավարմանը և մասնագիտական անձնակազմին ուղղված պահանջները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 2. իրականացնելու դեղերի որակի հսկման հիմնախնդիրների գնահատման ու բարելավման գործընթացները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 3. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Описание
ուսանողներին ծանոթացնել ֆարմացիայի արդի հիմնախնդիրներին և պահանջներին, դրանց կատարելագործման հնարավորություներին:
4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. գործնական իրավիճակային խնդիրներ 5. Методы и критерии оценки
Դասընթացն ավարտվում է ստուգարքով ըստ ուսանողի ընթացիկ առաջադրանքների կատարման արդյունքների:
6. Список основной литературы
7. Основная часть курса
Առկա հիմնախնդիրների սահմանում: Առկա մարտահրավերները որակի հսկման և ապահովման մասնագիտական կրթության ոլորտում: Առկա մարտահրավերները որակի հսկման և ապահովման գործընթացներում: Հիմնախնդիրների լուծման ուղիներն ու բարելավման հնարավորությունները:
|
||
0610 | Դեղերի հետազոտման անալիտիկ մեթոդներ-1 | 3 |
I կիսամյակ` աշնանային 8 շաբաթ տևողությամբ
6 ժամ/շաբ.
դաս.-2 ժամ, լաբ.- 4 ժամ
Обязательный
0610/Մ04
1. Цель курса
ուսանողներին ուսուցանել պինդ, փափուկ և հեղուկ դեղաձևերում ակտիվ բաղադրատարրի վերլուծության որոշ սպեկտրաչափական եղանակները:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու պինդ, հեղուկ, փափուկ դեղաձևերում ակտիվ բաղադրատարրի վերլուծության ատոմային, ինֆրակարմիր և էլեկտրոնային սպեկտրաչափության եղանակների առանձնահատկությունները, 2. ներկայացնելու ատոմային, ինֆրակարմիր և էլեկտրոնային սպեկտրաչափի հիմնական հանգույցները, անալիզի ընթացքը և արդյունքների գրանցումը, 3. նկարագրելու վերոնշյալ եղանակներով դեղերի անալիզի նմուշապատրաստումը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնելու դեղերի որակական և քանակական անալիզ համաձայն տվյալ դեղի արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթի և մասնավոր դեղագրքային հոդվածի, 5. ստացված փորձաքննության արդյունքների հիման վրա գրելու եզրակացություն դեղի որակի վերաբերյալ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Описание
ուսանողներին ուսուցանել պինդ, փափուկ և հեղուկ դեղաձևերում ակտիվ բաղադրատարրի վերլուծության որոշ սպեկտրաչափական եղանակները:
4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր: 5. Методы и критерии оценки
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն ՝ 9 միավոր 6. Список основной литературы
7. Основная часть курса
Դեղի որակի ապահովման կոդեքսներ (GLP, GCP, GMP, GSP, GDP, GVP, GPP): Անալիտիկ մեթոդի վալիդացիա և վերիֆիկացիա: Դեղագրքեր և արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթեր: Ատոմային էմիսիոն սպեկտրաչափություն: Ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափություն: Ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափի հիմնական հանգույցները, անալիզի ընթացքը և արդյունքների գրանցումը: Կոնցենտրացիայի որոշման մեթոդներ: Աստիճանավորման կորի կառուցում: Ավելացման մեթոդ: Էլեկտրոնային կլանման սպեկտրաչափություն: Սպեկտրաչափի հիմնական հանգույցները: Բուգեր-Լամբերտ-Բերի օրենք: Էլեկտրոնային անցումների դասակարգումը: Էլեկտրոնային սպեկտրերի կիրառումը դեղերի կառուցվածքի որոշման և նույնականացման համար: Ինֆրակարմիր սպեկտրաչափություն: Սպեկտրաչափի հիմնական հանգույցները: Տատանողա-պտտական սպեկտրներ: Ինֆրակարմիր սպեկտրաչափության կիրառումը դեղագործական անալիզում:
|
||
0610 | Դեղանյութերի արտադրության ժամանակակից մեթոդներ | 2 |
1-ին կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս.- 2 ժամ, լաբ.-2 ժամ
Обязательный
0610/Մ05
1. Цель курса
· ուսանողներին ծանոթացնել դեղերի արտադրության դասական մեթոդների հետ՝ քիմիական սինթեզի, կենսատեխնոլոգիական, կենսակատալիտիկ, բուսական և կենդանական հումքից անջատման, գենինժեներային և այլն,
· ուսուցանել ժամանակակից դեղարտադրությանը ներկայացվող պահանջներն ու առանձնահատկությունները, համեմատական վերլուծության և գնահատման սկզբունքներն ու չափորոշիչները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. տարբերակելու դեղերի արտադրության մեթոդական ուղղությունները, նկարագրել առանձին մեթոդների առավելություններն ու թերությունները, 2. ներկայացնելու առանձին դասերի դեղանյութերի արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունները, արտադրությանը ներկայացվող բնապահպանական և անիտարահիգենիկ պահանջները ու նորմերը, 3. ներկայացնելու արտադրական մեթոդների արդյունավետության, էկոլոգիական անվտանգության, ասեպտիկության, սանիտարահիգենիկ և այլ կանոնակարգային հիմնահարցեր: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. գնահատելու դեղերի արտադրական մեթոդների արդիականությունը, ելնելով գիտության ու տեխնիկայի զարգացման ժամանակակից պահանջներից, 5. վերլուծելու առանձին դասերի դեղանյութերի արտադրության տեխնոլոգիական կանոնակարգերը, սխեմաները, ապարատային ձևակերպումները, հիմնական փուլերն ու իրականացման պայմանները, 6. վերլուծելու և գնահատելու տարբեր մեթոդների առավելությունները, թերությունները, հնարավորություները և սահմանափակումները առանձին դասերի դեղանյութերի արտադրական գործընթացներում կիրառելու համար, 7. դեղարդյունաբերության ոլորտում ներդնելու ժամանակակից մշակումներն ու մեթոդները, առանձին տեխնոլոգիական փուլերն ու նորարարությունները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. ուսուցման ընթացքում ձեռք բերած հիմնարար գիտելիքներն ու փորձնական հմտությունները կիրառելու արտադրական գործընթացներում: 3. Описание
· ուսանողներին ծանոթացնել դեղերի արտադրության դասական մեթոդների հետ՝ քիմիական սինթեզի, կենսատեխնոլոգիական, կենսակատալիտիկ, բուսական և կենդանական հումքից անջատման, գենինժեներային և այլն,
· ուսուցանել ժամանակակից դեղարտադրությանը ներկայացվող պահանջներն ու առանձնահատկությունները, համեմատական վերլուծության և գնահատման սկզբունքներն ու չափորոշիչները: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ
2. դիտակտիվ նյութեր 3. փորձարարական աշխատանքներ լաբորատոր և կիսաարտադրական պայմաններում 5. Методы и критерии оценки
Ընթացիկ ստուգումներ՝ 5 միավոր
Ինքնուրուն աշխատանք՝ 6 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Список основной литературы
7. Основная часть курса
Ընդհանուր դրույթներ: Դեղարդյունաբերության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները, դեղանյութերի քիմիական արտադրության առանձնահատկություները, բնական հումքից դեղերի ստացման տեխնոլոգիական առանձնահատկությունները, դեղերի կենսատեխնոլոգիական արտադրություն՝ առանձնահատկությունները, տեխնոլոգիական սխեմաները, սարքավորումները, նախաֆերմենտացիա, սննդամիջավայրի պատրաստում և մանրէազերծում, մասսատեղափոխում, կենսասինթեզ, նպատակային արգասիքների անջատում և մաքրում, դեղերի մասնավոր կենսատեխնոլագիական արտադրություն՝ հակաբիոտիկների, ամինաթթուների, վակցինային պատրաստուկների, ֆերմենտային պատրաստուկների, վիտամինների, լիմոնաթթվի, գենինժեներային պատրաստուկների (ինսուլին, ինտերֆերոն և այլն), քիրալային դեղապատրաստուկների արտադրություն, դեղանյութերի գերմաքրման մեթոդները (I և II խմբի):
|
||
0610 | Դեղերի հետազոտման անալիտիկ մեթոդներ-2 | 4 |
1-ին կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
8 ժամ/շաբ.
դաս.-4 ժամ, լաբ.-4 ժամ
Обязательный
0610/Մ06
1. Цель курса
ուսանողներին ուսուցանել դեղերի և կենսաբանորեն ակտիվ միացությունների նույնականացման և փորձաքննության համար կիրառվող ժամանակակից անալիտիկ սարքավորումների հետ աշխատանքային հմտությունները, անալիտիկ գործիքային մեթոդների մշակման, մեթոդների փորձաքննության, արդյունքների վերլուծության սկզբունքները և այլն:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու ժամանակակից անալիտիկ սարքավորումները (բարձր արդյունավետության հեղուկ քրոմատոգրաֆ, գազային քրոմատոգրաֆ, իոնային քրոմատոգրաֆ, ԲԱՀՔ մասս սպեկտրոմետրիկ դետեկցմամբ, ինֆրակարմիր սպեկտրոմետր, ինդուկտիվ կապված պլազմայում օպտիկաէմիսիոն սպեկտրոմետր), ներկայացնելու դրանց աշխատանքային սկզբունքները և կիրառության ոլորտները, 2․ ներկայացնելու դեղանյութերի կառուցվածքի ուսումնասիրման և նույնականացման համար կիրառվող մեթոդները, միջազգային չափորոշիչները և ուղեցույցները, 3. նկարագրելու փորձաքննության արդյունքների համակողմանի վերլուծության համար անհրաժեշտ ֆիզիկական մեծությունները և այլ անհրաժեշտ ցուցանիշները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. ուսումնական պրոցեսում ձեռ բերած գիտելիքների հիման վրա ժամանակակից անալիտիկ սարքավորումների կիրառմամբ ինքնուրույն իրականացնելու դեղանյութերի և այլ կենսաբանորեն ակտիվ միացությունների փորձաքննություն, կառուցվածքի հետազոտություն, 5. մշակելու և ներդրելու հետազոտական մեթոդներ: 6. վերլուծելու և գնահատելու ժամանակակից անալիտիկ սարքավորումների հնարավորությունները և դրանց կիրառության անհրաժեշտությունը դեղանյութերի և այլ կենսաբանուրեն ակտիվ միացությունների փորձաքննության և դեղերի արտադրության գործընթացներում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. Վերլուծելու ստացված արդյունքները: 3. Описание
ուսանողներին ուսուցանել դեղերի և կենսաբանորեն ակտիվ միացությունների նույնականացման և փորձաքննության համար կիրառվող ժամանակակից անալիտիկ սարքավորումների հետ աշխատանքային հմտությունները, անալիտիկ գործիքային մեթոդների մշակման, մեթոդների փորձաքննության, արդյունքների վերլուծության սկզբունքները և այլն:
4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Методы и критерии оценки
Ընթացիկ ստուգումներ՝ 5 միավոր
Ինքնուրուն աշխատանք՝ 6 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Список основной литературы
7. Основная часть курса
Պինդ ֆազային էքստրակցիա, քրոմատոգրաֆիա: Ցածր և բարձր ճնշումային հեղուկային քրոմատոգրաֆիա: Նպատակային նյութերի բաժանման արդյունավետության մեծացման եղանակները: Պահման ժամանակամիջոց: Ընտրողականությունը որպես քրոմատոգրաֆիական համակարգում ընթացող ֆիզիկաքիմիական փոխազդեցությունների արտահայտման ցուցանիշ: Քրոմատոգրաֆիական աշտարակի արդյունավետություն: Պիկի խտություն: Պիկի ասիմետրիկություն: Պոլյարություն: Պոլյար և ոչ պոլյար լուծիչներ և ադսորբենտներ: Հֆ(Հետադարձ Ֆազա) քրոմատոգրաֆիա, ՀՖ համակարգի օրինակներ: Իզոկրատիկ և գրադիենտային էլուցիա: Որակական անալիզի հիմունքները: Միացությունների նույնականացման եղանակները: Նույնականացման կեղծ դրական և կեղծ բացասական արդյունքները: Քանակական անալիզի հիմունքները: Կալիբրում, կարգաբերում: Ներքին և արտաքին ստանդարտների մեթոդները: Քրոմատոգրաֆիական մեթոդի վալիդացում: Մասս-սպեկտրոմետրիա: Իոնիզացում: Կրկնակի ֆոկուսացում: Կվադրոպոլային իոնային ծուղակ: ԻԿ սպեկտրոսկոպիայի ֆիզիկաքիմիական հիմքերը: Ատոմային և մոլեկուլային սպեկտրերի կառուցվածքը: Պտտական և տատանողական սպեկտորներ: Բազմատոմային մոլեկուլների տատանումները: ԻԿ սպեկտրոսկոպիայի կիրառումը դեղանյութերի նույնականացման համար: ՈՒՄ-սպեկտրոսկոպիայի մեթոդը և նրա կիրառումը օրգանական և ֆիզիկական քիմիայում: Էլեկտրոնային սպեկտրոսկոպիայի տեսական հիմքերը: Մոլեկուլային օրբիտալների և էլեկտրոնային անցումների դասակարգումը: Քրոմոֆորներ: ՈւՄ սպեկտրոսկոպիայի կիրառումը: Պոլյարիմետրիա: Հալման կետի ջերմաստիճանի և թորման սահմանային ջերմաստիճանների որոշումը: Կիրառությունը դեղանյութերի նույնականացման ժամանակ: Իոնային քրոմատոգրաֆիա:
|
||
0610 | Որակի կառավարման համակարգեր | 2 |
1-ին կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս.-2 ժամ, լաբ.-2 ժամ
Обязательный
0610/Մ07
1. Цель курса
ուսանողներին ծանոթացնել դեղերի արտադրության մեջ կիրառվող որակի կառավարման համակարգերին և պահանջներին, դրանց կատարելագործման հնարավորություներին, ժամանակակից արտադրություններում որակի կառավարման համակարգերի նեդրման և կիրառման գործընթացներին:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու որակի կառավարման համակարգերը, 2. նկարագրելու որակի կառավարման համակարգերի սկզբունքներն ու պահանջները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. ներդնելու որակի կառավարման համակարգերի փաստաթղթավորումն ու անձնակազմի որակավորումը, 4. իրականացնելու որակի կառավարման համակարգերի գնահատումն ու բարելավման գործընթացը, 5. կազմակերպելու հետկանչ, բողոքների ուսումնասիրություն, ուղղիչ/կանխարգելիչ գործընթացներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Описание
ուսանողներին ծանոթացնել դեղերի արտադրության մեջ կիրառվող որակի կառավարման համակարգերին և պահանջներին, դրանց կատարելագործման հնարավորություներին, ժամանակակից արտադրություններում որակի կառավարման համակարգերի նեդրման և կիրառման գործընթացներին:
4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. գործնական իրավիճակային խնդիրներ: 5. Методы и критерии оценки
Ինքնուրուն աշխատանք՝ 8 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Список основной литературы
7. Основная часть курса
· ISO 9001:2015 Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ։
· Դեղագործական որակի համակարգ (ICH Q10): · Ղեկավար անձնակազմ, պարտականությունները: · Որակի կառավարման շարունակական բարելավման գործընթաց: · Դեղագործական արտադրանքի որակի շարունակական բարելավման գործընթաց: |
||
0609 | Պատշաճ արտադրական գործունեության հիմունքներ (GMP) | 2 |
1-ին կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
4ժամ/շաբ.
դաս.-2, գործն.-2
Обязательный
0609/Մ01
1. Цель курса
· ուսանողներին ուսուցանել դեղերի արտադրության և որակի հսկման նկատմամբ արդի պահանջները, մասնավորապես՝ պատշաճ արտադրական գործունեության պահանջները հումքի, փաթեթանյութերի, միջանկյալ և պատրաստի արտադրանքի որակի հսկման, խմբաքանակի բացթողնման, արտադրական գործընթացների նկատմամբ,
· ձևավորել գիտելիքներ դեղերի հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների և դրանց փաստաթղթավորման վերաբերյալ: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների հերթականությունը և դրանց նկատմամբ ՊԱԳ պահանջները, 2. նկարագրելու ոչ ստերիլ դեղաձևերի արտադրության, որակի հսկման և այդ գործընթացների փաստաթղթավորման նկատմամբ պատշաճ արտադրական գործունեության սահմանած պահանջները, 3. նկարագրելու ստերիլ դեղաձևերի արտադրության, որակի հսկման և այդ գործընթացների փաստաթղթավորման նկատմամբ պատշաճ արտադրական գործունեության սահմանած պահանջները, տարբերությունները ոչ ստերիլ դեղաձևերի արտադրության նկատմամբ, հիմնավորել կոնկրետ օբյեկտի նկատմամբ ստերիլիզացիայի մեթոդի ընտրությունը, 4. ներկայացնելու անձնակազմի, սարքավորումների և շինությունների, օգտագործվող հումքի և այլ միջոցների նկատմամբ պատշաճ արտադրական գործունեության սահմանած պահանջները, 5. ներկայացնելու ինքնատեսչական ստուգման, արտաքին աուդիտների, բողոքների և հետկանչերի նկատմամբ ՊԱԳ պահանջները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 6. վերլուծելու և գնահատելու գործարանային պայմաններում դեղերի արտադրության և որակի հսկման պատշաճ և ոչ պատշաճ գործընթացները, գործընթացների խախտումները, 7. գնահատելու արտադրական և որակի հսկման գրանցումային փաստաթղթերի լրացվածության ճշտությունը, կազմելու արտադրական և որակի հսկման որևէ գործընթացի համար Գործողությունների ստանդարտ ընթացակարգ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Описание
· ուսանողներին ուսուցանել դեղերի արտադրության և որակի հսկման նկատմամբ արդի պահանջները, մասնավորապես՝ պատշաճ արտադրական գործունեության պահանջները հումքի, փաթեթանյութերի, միջանկյալ և պատրաստի արտադրանքի որակի հսկման, խմբաքանակի բացթողնման, արտադրական գործընթացների նկատմամբ,
· ձևավորել գիտելիքներ դեղերի հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների և դրանց փաստաթղթավորման վերաբերյալ: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. դիդակտիկ նյութեր, 3. արտադրական, լաբորատոր տարածքների և սարքավորումների, իրական գործընթացների դիտում, ցուցադրական արտադրական և լաբորատոր գործընթացներին մասնակցություն: 5. Методы и критерии оценки
Ընթացիկ ստուգումներ՝ 8 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Список основной литературы
7. Основная часть курса
· Պատշաճ արտադրական գործունեություն: Որակի կառավարում, որակի ապահովում:
· Արտադրության և որակի հսկման պատշաճ գործունեություններ: · Պատշաճ փաստաթղթավորում: · Նյութեր, պահանջներ նյութերի նկատմամբ: · Ստերիլ դեղագործական արտադրանքներ: · Անձնակազմ: Սանիտացիա և հիգիենա: · Բողոքներ և հետկանչեր: · Ինքնատեսչական ստուգում և ՊԱԳ տեսչական ստուգում: |
||
0610 | Դեղագործական մանրէաբանություն | 2 |
1-ին կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս.-2, լաբ.-2
Обязательный
0709/Մ01
1. Цель курса
· Ուսանողներին ներկայացնել պատրաստի դեղաձևերի ախտոտվածության ուղիները, նրանց որակի վերահսկումը և ախտոտվածության կանխարգելումը արտադրությունում: Ներկայացնել դեղաձևերի/դեղահումքի/ նկատմամբ մանրէաբանական անվտանգության պահանջները համաձայն դեղաբանական գրքերի /ГФ РФ, EU Ph, USP):
·Ներկայացնել և ուսուցանել դեղաձևերի նմուշառման և նմուշապատրաստման առանձնահատկությունները, մանրէաբանական փորձարկումները/մանրէաբանական մաքրություն, ստերիլություն, հակաբիոտիկների ակտիվություն, կոնսերվանտների էֆեկտիվություն/ և արդյունքների ամփոփումը: · Ներկայացնել դեղաձևերի հակամանրէային ակտիվության որոշման և չեզոքացման եղանակները, հակամանրէային ակտիվության չեզոքացման մեթոդի մշակումը, վալիդացուը: Ներկայացնել թեստ մանրէների պահպանման առանձնահատկությունները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու դեղամիջոցների մանրէաբանական կոնտամինացիայի հավանական ուղիները, դրանց հայտմաբերման, վերահսկողության և կանխարգելման մեթոդները: 2. ներկայացնելու տարբեր դեղամիջոցների մանրէաբանական փորձարկումների առանձնահատկությունները, հակամանրէյին ակտիվության գնահատումը: 3. ներկայացնելու դեղամիջոցների կոնտամինանտ մանրէների առանձին խմբերի որոշման սխեմաները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և գնահատելու դեղապատրաստուկների մանրէազերծման և կոնտամինանտ մանրէների դեմ պայքարի տարբեր մեթոդները լաբորատոր և արտադրական պայմաններում, 5. վերլուծելու և ընտրելու տարբեր ծագմամբ դեղամիջոցների մանրէաբանական քանակական և որակական վերլուծության մեթոդները, 6. վերլուծելու և գնահատելու դեղամիջոցների հակամանրէային ակտիվության չեզոքացման եղանակաները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. կիրառելու ձեռք բերված տեսական և փորձարարական գիտելիքներըգործնականում: 3. Описание
· Ուսանողներին ներկայացնել պատրաստի դեղաձևերի ախտոտվածության ուղիները, նրանց որակի վերահսկումը և ախտոտվածության կանխարգելումը արտադրությունում: Ներկայացնել դեղաձևերի/դեղահումքի/ նկատմամբ մանրէաբանական անվտանգության պահանջները համաձայն դեղաբանական գրքերի /ГФ РФ, EU Ph, USP):
·Ներկայացնել և ուսուցանել դեղաձևերի նմուշառման և նմուշապատրաստման առանձնահատկությունները, մանրէաբանական փորձարկումները/մանրէաբանական մաքրություն, ստերիլություն, հակաբիոտիկների ակտիվություն, կոնսերվանտների էֆեկտիվություն/ և արդյունքների ամփոփումը: · Ներկայացնել դեղաձևերի հակամանրէային ակտիվության որոշման և չեզոքացման եղանակները, հակամանրէային ակտիվության չեզոքացման մեթոդի մշակումը, վալիդացուը: Ներկայացնել թեստ մանրէների պահպանման առանձնահատկությունները: 4. Стили и методы преподавания и обучения
1. ուսուցանող (բաց հարցերով քննարկում. ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր),
2. ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, 3. ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, 4. աջակցվող ինքնուրույն ուսում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում, 5. անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում: 5. Методы и критерии оценки
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Список основной литературы
7. Основная часть курса
Դեղամիջոցների արտադրությունում որակի վերահսկման կազմակերպում, ախտոտվածության ուղիներ և կանխարգելման միջոցառումներ: Ջրի, օդի և մակերեսների մանրէաբանական մաքրության որոշում: Սննդային միջավայրերի աճողունակության, սելեկտիվության և ստերիլության ստուգում:
Մանրէաբանական որակական և քանակական փորձարկումներ՝ թասիկային/խորքային, մակերեսային եղանակ/, մեմբրանային ֆիլտրում, ամենահավանական թվի որոշում: Ոչ ստերիլ դեղաձևերի մանրէաբանական մաքրության որոշում (TAMC, TYMC, Enterobacteriaceae, Escherichia coli, Salmonella spp, Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus): Կոնտամինանտ մանրէների հայտնաբերումը և իդենտիֆիկացումը կենսաքիմիական և շիճուկաբանական թեստերով: Մանրէների քանակի որոշումը, հաշվարկ: Դեղամիջոցների հակամանրէային կոնսերվանտների էֆեկտիվության գնահատում և ստուգում: Ստերիլ դեղաձևերի մանրէազերծվածության որոշում: Էթալոնային թեստ կուլտուրաների պահպանման առանձնահատկությունները, կիրառումը,կախույթի պատրաստումը /McFarland/ EUCAST/, տասնապատիկ նոսրացումները: Կիրառվող մեթոդների պիտանելիության ստուգում, հակամանրէային ակտիվության չեզոքացում, մեթոդի մշակում և վալիդացում: Հակաբիոտիկների ակտիվության որոշում մանրէաբանական եղանակով/դիֆուզիոն եղանակ, Նվազագույն Արգելակող Կոնցենտրացիա/: |
||
0610 | Դեղերի որակի հսկում | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային 8 շաբաթ տևողությամբ
6 ժամ/շաբ.
դաս.-2, լաբ.-4
Обязательный
0610/Մ08
1. Цель курса
ուսանողներին ուսուցանել պինդ, փափուկ, հեղուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. թվարկելու պինդ, հեղուկ, փափուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները, 2. ներկայացնելու դեղերի որակական և քանակական անալիզում օգտագործվող մեթոդների առանձնահատկությունները, 3. ներկայացնելու դեղագրքերի և արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերի միջև առկա նմանությունները և տարբերությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնելու դեղերի որակական և քանակական անալիզ համաձայն տվյալ դեղի արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթի և մասնավոր դեղագրքային հոդվածի, 5. ստացված փորձաքննության արդյունքների հիման վրա գրելու եզրակացություն դեղի որակի վերաբերյալ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Описание
ուսանողներին ուսուցանել պինդ, փափուկ, հեղուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները:
4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր: 5. Методы и критерии оценки
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Список основной литературы
7. Основная часть курса
Դեղի ստեղծման ուղին: Դեղի որակի ապահովման կոդեքսներ (GLP, GCP, GMP, GSP, GDP, GVP, GPP): Դեղագրքեր և արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթեր: Պինդ դեղաձևերի (դեղահատեր, դեղապատիճներ, դրաժեներ, դեղափոշիներ, գրանուլներ) որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները (արտաքին տեսքի նկարագրության, միջին զանգվածի, զանգվածի և դեղաչափի համասեռության, չորացումից զանգվածի կորստի, ջրի, ծանր մետաղների, տրոհելիության, մաշվելիության, իսկության, լուծելիության, քանակության, մաքրության որոշում): Հեղուկ դեղաձևերի (ներարկման համար նախատեսված լուծույթներ, թուրմեր, եփուկներ, ոգեթուրմեր, օշարակներ, դեղակախույթներ, աչքի և ականջի կաթիլներ) որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները (արտաքին տեսքի նկարագրության, թափանցիկության, գունայնության, խտության, մեխանիկական մասնիկների, թթվա-հիմնայնության, օսմոլյարության, կորզվող ծավալի, իսկության, քանակության և մաքրության որոշում): Փափուկ դեղաձևերի (քսուքներ, նրբաքսուքներ, դեղամոմիկներ, մածուկներ, հելեր, պլաստիրներ) որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները (արտաքին տեսքի նկարագրության, թթվա-հիմնայնության, համասեռության, դեֆորմացման ժամանակի, պարունակության զանգվածի, իսկության, քանակության և մաքրության որոշում): Կենսաբամական ակտիվ հավելումներ և դեղեր: Կենսաբանական ակտիվ հավելումների որակի հսկումը: Կեղծ կենսաբանական ակտիվ հավելումների հայտնաբերման եղանակները:
|
||
0610 | Դեղերի կայունության հսկում | 2 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային
2ժամ/շաբ.
դաս.-1, գործն.-1
Обязательный
0610/Մ09
1. Цель курса
ուսանողներին ուսուցանել դեղերի կայունությանը և դեղերի պահպանման ժամկետին վերաբերվող հիմնախնդիրները և առանձնակատկությունները, մասնավորապես, տարբեր դեղաձևերի պահպանման ժամկետների խախտման հետևանքով առաջացած որակի խնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Ուսուցանել դեղերի կայունության ուսումնասիրման ԵԱՏՄ և միջազգային ICH կարգավորումները:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու դեղերի և դեղանյութերի ստաբիլության և պահպանման ժամկետի հետ կապված հիմնական խնդիրները, 2. ներկայացնելու տարբեր դեղաձևերի կայունության ուսումնասիրման մեթոդաբանությունը, 3. ներկայացնելու դեղերի կայունության հիմնական տեսակները, դեղերի քայքայման պրոցեսները և դեղերի կայունության վրա ազդող հիմնական գործոնները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և գնահատելու տարբեր դեղաձևերի կայունության խախտման պատճառները, 5. կազմելու տարբեր դեղաձևերի կայունության ուսումնասիրման պլանը, 6. կիրառելու կայունության ուսումնասիրման ընթացքում կիրառվող հիմնական վերլուծական մեթոդները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. կիրառելու ձեռք բերված գործնական հմտությունները դեղագործական պրակտիկայում: 3. Описание
ուսանողներին ուսուցանել դեղերի կայունությանը և դեղերի պահպանման ժամկետին վերաբերվող հիմնախնդիրները և առանձնակատկությունները, մասնավորապես, տարբեր դեղաձևերի պահպանման ժամկետների խախտման հետևանքով առաջացած որակի խնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Ուսուցանել դեղերի կայունության ուսումնասիրման ԵԱՏՄ և միջազգային ICH կարգավորումները:
4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Методы и критерии оценки
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Список основной литературы
7. Основная часть курса
Ընդհանուր դրույթներ: Դեղերի կայունությանն և դեղերի պահպանման ժամկետին վերաբերվող հիմնախնդիրները և առանձնակատկությունները: Տարբեր դեղաձևերի պահպանման ժամկետների խախտման հետևանքով առաջացած որակի խնդիրները և դրանց լուծման ճանապարհները:
Դեղերի կայունության հիմնական տեսակները, դեղերի քայքայման պրոցեսները և դեղերի կայունության վրա ազդող հիմնական գործոնները: Դեղերի կայունության խախտման ֆիզիկական նշանները: Դեղագործական արտադրության և մշակման ժամանակ դեղերի և դեղանյութերի կայունության ուսումնասիրման նկատմամբ հիմնական պահանջները: Նոր և վերարտադրված դեղերի կայուոնության ուսումնասիրման ժամանակ կիրառվող մեթոդաբանության հիմնական տարբերությունները: Կենսաբանական դեղերի կայունության ուսումնասիրությունը: Կայունության ուսումնասիրման ոչ քրոմատագրաֆիկ և քրոմատագրաֆիկ եղանակները: Հետգրանցումային կայունության ուսումնասիրություններ: Դեղերի պահպանման ժամկետի կանխատեսման գործոնները: |
||
0610 | Անալիտիկ մեթոդների վալիդացում | 2 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային
4ժամ/շաբ.
դաս.-2, գործն.-2
Обязательный
0610/Մ10
1. Цель курса
· ուսանողներին ուսուցանել դեղերի որակի հսկման ժամանակակից վերլուծական մեթոդները
· ուսանողների մոտ ձևավորել համակարգային գիտելիքներ դեղերի որակի հսկման մեթոդների վավերականության ստուգման, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխանելու գործընթացների վերաբերյալ, · ուսանողներին ուսուցանել տարբեր անալիտիկ մեթոդների վավերականության պահանջները և դրանց հետ կապված դեղերի որակի հիմնախնդիրները : 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու դեղագործական փորձաքննության մեջ կիրառվող ժամանակակից վերլուծական մեթոդները, 2. համեմատելու դեղերի որակի հսկման ժամանակակից անալիտիկ մեթոդների վալիդացիային ներկայացված ԵԱՏՄ և միջազգային պահանջները, 3. նկարագրելու անալիտիկ մեթոդների տեղափոխման (տրանսֆերի) պահանջները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և գնահատելու տարբեր դեղերի որակի հսկման դեղագրքային մեթոդների վալիդացիայի պահանջները, 5. կազմելու վալիդացիոն պլաններ և հաշվետվություն, 6. վերլուծելու տարբեր դեղաձևերի որակի հսկման սպեցիֆիկացիաներն ըստ կետերի, վերջիններիս համար մշակելու համապատասխան քրոմատոգրաֆիկ սպեկտրոմետրաչափական տիտրացիոն և այլ մեթոդոլոգիաներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. կիրառելու ձեռք բերված գործնական հմտությունները դեղագործական պրակտիկայում: 3. Описание
· ուսանողներին ուսուցանել դեղերի որակի հսկման ժամանակակից վերլուծական մեթոդները
· ուսանողների մոտ ձևավորել համակարգային գիտելիքներ դեղերի որակի հսկման մեթոդների վավերականության ստուգման, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխանելու գործընթացների վերաբերյալ, · ուսանողներին ուսուցանել տարբեր անալիտիկ մեթոդների վավերականության պահանջները և դրանց հետ կապված դեղերի որակի հիմնախնդիրները : 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Методы и критерии оценки
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Список основной литературы
7. Основная часть курса
Անալիտիկ մեթոդների վալիդացիայի ընդհանուր մեթոդոլոգիային վերագրվող հիմնական պահանջները: Դեղերի որակի հսկման մեթոդների վալիդացիայում հանդիպող հիմնական տերմինները և հասկացությունները: Տարբեր դեղերի, դեղանյութերի և դեղաձևերի համար համապատասխան սպեցիֆիկացիայի կազմելու չափորոշիչները: Անալիտիկ մեթոդների գծայնության, ճշգրտության ճշտության, հայտնաբերման սահմանի կրկնելիության և վերարտադրելիության որոշման եղանակները: Մեթոդների վալիդացիայի տվյալների ներկայացման մեթոդները և եղանակները: Անալիտիկ հաշվետվության ներկայացման միջազգային և ԵԱՏՄ պահանջները: Որակի հսկման անալիտիկ վալիդացիայոն կենսացիկլի մոտեցումները: Դեպքերի ուսումնասիրություն՝ բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրաֆիկ եղանակով դեղերի քանակական որոշման, լուծելիության և օտար խառնուրդների որոշման եղանակները և վալիդացիային ներկայացվող պահանջները:
|
||
0610 | Դեղերի հետազոտման անալիտիկ մեթոդներ-3 | 2 |
2-րդ կիսամյակ՝ աշնանային 8 շաբաթ տևողությամբ
Շաբաթական 4 ժամ
Դաս.-2, լաբ.-2
Обязательный
0610/ՙՄ04
1. Цель курса
ուսանողներին ծանոթացնել նյութերի կառուցվածքի ուսումնասիրման կարևորագույն ֆիզիկակա-քիմիական մեթոդներից մեկի՝ միջուկային մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սպեկտրոսկոպիայի հիմունքներին և դրա կիրառությանը քիմիական միացությունների և դեղերի ակտիվ նյութերի մոլեկուլային կառուցվածքների պարզաբանման համար:
2. Результаты обучения по программе
Դասընթացի ավարտին ուսանողը ունակ կլինի՝
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն 1. նկարագրել ՄՄՌ սպեկտրոսկոպիայի հիմունքները, սպեկտրների գրանցման առանձնահատկությունները, 2. ներկայացնել ՄՄՌ սպեկտրոմետրի հիմնական հանգույցները, նմուշների պատրաստման և սպեկտրների գրանցմանը առնչվող նրբությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. վերլուծել պարզագույն միացությունների ՄՄՌ սպեկտրները և պարզել դրանց կապը մոլեկուլի կառուցվածքի հետ, 4. ստացված ՄՄՌ սպեկտրի հիման վրա տալ եզրակացություն նյութի համապատասխանության և մաքրության աստիճանի վերաբերյալ: գ. Ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Описание
ուսանողներին ծանոթացնել նյութերի կառուցվածքի ուսումնասիրման կարևորագույն ֆիզիկակա-քիմիական մեթոդներից մեկի՝ միջուկային մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սպեկտրոսկոպիայի հիմունքներին և դրա կիրառությանը քիմիական միացությունների և դեղերի ակտիվ նյութերի մոլեկուլային կառուցվածքների պարզաբանման համար:
4. Стили и методы преподавания и обучения
· դասախոսություններ
· ինքնուրույն լաբորատոր աշխատանք · սեմինարներ · քննարկումներ · հարցազրույցներ 5. Методы и критерии оценки
Ընթացիկկ ստուգում՝ 4 միավոր
Ինքնուրույն աշխատանք՝ 4 միավոր, սպեկտորների վերլուծություն Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Список основной литературы
7. Основная часть курса
Միջուկների մագնիսական հատկությունները, մագնիսական ռեզոնանսի երևույթը: Միջուկների մագնիսական ռեզոնանսի երևույթը մոլեկուլներում: Քիմիական շեղում: Մագնիսական փոխազդեցությունների տեսակները: Սպին-սպինային փոխազդեցություններ: Մուլտիպլետություն: Սպինային համակարգեր: ՄՄՌ սպեկտրումետրի կառուցվածքը: Նմուշների պատրաստման առանձնահատկությունները: Սպեկտրների գրանցումը: Բարձր տարալուծելիության ՄՄՌ 1H սպեկտրների վերծանման եղանակները: Միջուկների համարժեքություն: ՄՄՌ 13C սպեկտրոսկոպիա: Այլ միջուկների սպեկտրոսկոպիա: Դինամիկական ՄՄՌ սպեկտրոսկոպիա: Երկչափ ՄՄՌ սպեկտրոսկոպիա: Պրոտոն-ածխածին և պրոտոն-պրոտոն կորելյացիոն սպեկտրոսկոպիա:
|
Другие образовательные модули
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
0610 | Գիտական սեմինար | 2 |
2-րդ՝ աշնանային կիսամյակ
32 ժամ
4 ժամ գործ.
Обязательный
610
1. Цель курса
. ուսանողներին ծանոթացնել դեղագործության ոլորտի խնդիրներին, ինստիտուտում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններին.
. ուսանողներին սովորեցնել իրենց հետազոտության արդյունքները ներկայացնել գիտական զեկույցի տեսքով . ուսանողներին ծանոթացնել գիտական բանավեճի անցկակցման սկզբունքէներին 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել դեղագործության ոլորտի գիտահետազոտական ուղղությունները. 2. ներկայացնել գիտական աշխատանքը և հիմնավորել թեմայի արդիականությունը. 3. նկարագրել գիտական աշխատանք կատարելու սկզբունքները. բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. հանդես գալ գիտական զեկույցով, 5. ներկայացնել հաշվետվություններ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. իր ստացած տեղեկատվությունը փոխանցել ոլորտի խնդիրներին քիչ տեղյակ այլ ուսանողների, 7. մեկնաբանել լսված զեկույցների վերաբերյալ գիտական տվյալները, 8. մասնակցել գիտական քննարկումներին և բանավեճերին 3. Описание
. ուսանողներին ծանոթացնել դեղագործության ոլորտի խնդիրներին, ինստիտուտում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններին.
. ուսանողներին սովորեցնել իրենց հետազոտության արդյունքները ներկայացնել գիտական զեկույցի տեսքով . ուսանողներին ծանոթացնել գիտական բանավեճի անցկակցման սկզբունքէներին 4. Стили и методы преподавания и обучения
· քննարկումներ, ինքնագնահատում և գործընկերների գնահատում, էսսեների/նախագծերի պատրաստում, անհատական և խմբային առաջադրանքներ,
· ինտերնետային ռեսուրսների օգտագործմամբ գիտական գրականության վերլուծություն, · բանավեճեր, ինտերակտիվ քննարկումներ, էսսեների հանձնարարություն, · մուլտիմեդիա շնորհանդեսներ: 5. Методы и критерии оценки
Գիտական սեմինարը գնահատվում է ստուգարքի ձևով: Գիտական սեմինարը դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է բոլոր սեմինարներին, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները, սահմանված ժամկետում ներկայացրել իր մագիստրոսական ատենախոսության ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
6. Список основной литературы
7. Основная часть курса
Գիտական սեմինարը իրականացվում է հետևյալ սկզբունքներով.
Գիտական սեմինարը ֆակուլտետի փորձառու և հետազոտական աշխատանքներում անմիջականորեն ներգրավված պրոֆեսորների կամ դոցենտների կողմից տվյալ կրթական ծրագրի բոլոր մագիստրանտների համար իրականացվող սեմինարների շարք է: Գիտական սեմինարը կազմակերպվում է ուսումնառության 2-րդ կիսամյակ: Սեմինարավար(ներ)ը ուսանողներին ծանոթացնում են մասնագիտական ոլորտի հիմնախնդիրներին, ֆակուլտետում իրականացվող հետազոտական աշխատանքներին և դրանց արդյունքներին։ Ուսանողներն հանդես են գալիս մագիստրոսական ատենախոսության շրջանակներում կատարվող հետազոտության վերաբերյալ կարճ զեկուցումներով, մասնավորապես ներկայացնում են իրենց հետազոտության ծրագիրն ու նախնական արդյունքները, մագիստրոսական ատենախոսության շրջանակներում ուսումնասիրվող հիմնախնդրի շուրջ կատարած իրենց տեսական վերլուծությունները և եզրահանգումները: |
||
0610 | Մասնագիտական պրակտիկա | 6 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
180 ժամ
6 շաբաթ
Обязательный
00
1. Цель курса
· ուսանողներին ծանոթացնել մասնագիտական դասընթացների ծրագրերի կազմման սկզբունքներին, դասավանդման գործընթացի առանձնահատկություններին և մեթոդներին,
· ուսանողներին ներկայացնել մասնագիտության նեղ գիտական ուղղությունները, ծանոթացնել գիտական խմբերի աշխատանքային սկզբունքներին, խմբերի գիտական արդյունքների ներկայացմանը, գիտական հոդվածների ձևակերպման և խմբագրություններ ներկայացնելու կանոններին: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու դասավանդման գործընթացի պլանավորման և իրականացման սկզբունքները, 2. նկարագրելու գիտական խմբում հետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և գիտական արդյունքների ներկայացման առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. վերլուծելու առարկայական ծրագրեր կազմելու գործընթացը՝ ելնելով մասնագիտության պահանջներից և առանձնահատկություններից, 4. գիտական խմբում ընդգրկվելու դեպքում, իրականացնելու հետազոտական աշխատանք ըստ գիտական ղեկավարի կողմից ներկայացված աշխատանքային պլանի: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. և զեկուցումների ձևով, ինչպես նաև մասնակցելու գիտաժողովներին, սեմինարներին և քննարկումներին: 3. Описание
· ուսանողներին ծանոթացնել մասնագիտական դասընթացների ծրագրերի կազմման սկզբունքներին, դասավանդման գործընթացի առանձնահատկություններին և մեթոդներին,
· ուսանողներին ներկայացնել մասնագիտության նեղ գիտական ուղղությունները, ծանոթացնել գիտական խմբերի աշխատանքային սկզբունքներին, խմբերի գիտական արդյունքների ներկայացմանը, գիտական հոդվածների ձևակերպման և խմբագրություններ ներկայացնելու կանոններին: 4. Стили и методы преподавания и обучения
. ազատ ունկնդրում,
. մասնակցություն քննարկումներին, . գործնական աշխատանքներ, . հետազոտական աշխատանքներ, 5. Методы и критерии оценки
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով: Պրակտիկան դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները:
6. Список основной литературы
7. Основная часть курса
Պրակտիկան իրականացվում է հետևյալ սկզբունքներով.
Պրակտիկան իրականացվում է գիտական ղեկավարների հետ համատեղ: Ուսանողները իրենց գիտական ղեկավարների հետ քննարկում են դասընթացների ծրագրերի կազմման սկզբունքները և առանձնահատկությունները, այնուհետև, որպես ազատ ունկնդիրներ, մասնակցում են իրենց գիտական ղեկավարների կողմից դասավանդվող դասընթացներին: Ուսանողները ընդգրկվում են նաև իրենց գիտական ղեկավարների գիտական խմբերում, ինչպես նաև այդ խմբերի հետ համակործակցող այլ գիտական խմբերում, ներգրավվում են գիտական խմբի հետազոտական աշխատանքներում, ծանոթանում են հետազոտական աշխատանքների պլանավորման, իրականացման և արդյունքների ներկայացման (հաշվետվություններ, զեկույցներ, հոդվածներ) աշխատանքներին: |
||
0610 | Մագիստրոսական թեզի պաշտպանություն | 14 |
2-րդ՝ աշնանային կիսամյակ
-
-
Обязательный
00
1. Цель курса
Ուսանողներին հնարավորություն տալ
· ֆարմացիա մասնագիտության շրջանակներում զարգացնել, համակարգել և ամրապնդել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կիրառել դրանք գործնականում մասնագիտական խնդիրներ լուծելիս, · զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու ունակությունները, հետազոտական խնդրին առնչվող քանակական ու որակական տվյալների խորը վերլուծություն կատարելու, ստացված տեղեկատվությունից համապատասխան եզրահանգումների գալու և հետազոտության արդյունքներ իհրապարակային ներկայացնելու կարողությունները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու ֆարմացիայի ոլորտի գիտական տեղեկատվության որոնման, մշակման և ներկայացման սկզբունքները, 2. սահմանելու հետազոտական խնդիրը, հիմնավորելու խնդրի արդիականությունը և կարևորությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. ինքնուրույն և ստեղծագործաբար բացահայտելու, վերուծելու, ձևակերպելու և լուծելու ֆարմացիայի ոլորտի բարդ խնդիրներ, 4. ընտրելու հետազոտության անհրաժեշտ մեթոդներ, հետազոտության խնդրից ելնելով, անհրաժեշտության դեպքում փոփոխելու և մշակելու նոր մեթոդներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. կառավարելու ժամանակը՝ առավել արդյունավետորեն ավարտին հասցնելով կատարված աշխատանքը, 6. պաշտպանելու սեփական եզրակացությունները, վարելու կառուցողական բանավեճեր: 3. Описание
Ուսանողներին հնարավորություն տալ
· ֆարմացիա մասնագիտության շրջանակներում զարգացնել, համակարգել և ամրապնդել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կիրառել դրանք գործնականում մասնագիտական խնդիրներ լուծելիս, · զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու ունակությունները, հետազոտական խնդրին առնչվող քանակական ու որակական տվյալների խորը վերլուծություն կատարելու, ստացված տեղեկատվությունից համապատասխան եզրահանգումների գալու և հետազոտության արդյունքներ իհրապարակային ներկայացնելու կարողությունները: 4. Стили и методы преподавания и обучения
Մագիստրոսական թեզը իրականացվում է հետևյալ սկզբունքներով.
Մագիստրոսական թեզի պատրաստումը և պաշտպանությունն իրականացվում են ԵՊՀ առկա ուսուցման համակարգի համար սահմանված ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցի համաձայն՝ 1-2 կիսամյակներում: Բոլոր ուսանողները մինչև 1-ին կիսամյակի ավարտը պետք է ունենան թեզի հրամանագրված թեմաներ և ղեկավարներ։ Թեզի պատրաստման և պաշտպանության համար ծրագրում նախատեսվում է 14 կրեդիտ աշխատածավալ։ Մագիստրոսական թեզի պատրաստման աշխատանքները կատարվում են գիտական ղեկավարի խորհրդատվությամբ և վերահսկողությամբ: Մագիստրոսական թեզի նախապաշտպանությունն իրականացվում է մասնագիտացնող ուսումնական ստորաբաժանումում (միջամբիոնային հանձնախմբում)՝ ստորաբաժանման և մագիստրոսական ծրագրի ղեկավարների, ինչպես նաև ուսանողի գիտական ղեկավարի մասնակցությամբ: Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունն իրականացվում է համաձայն ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված կարգի: 5. Методы и критерии оценки
Մագիստրոսական թեզի գնահատումն իրականացվում է 20 միավորանոց սանդղակով՝ համաձայն սահմանված չափանիշների և դրանց համապատասխան չափորոշիչների:
Ուսանողի արդյունարար միավորը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամների նշանակած արդյունարար միավորների միջինն է։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվում են ամփոփումից անմիջապես հետո՝ ուսանողների ներկայությամբ։ Ուսանողը գնահատման արդյունքների հրապարակումից անմիջապես հետո՝ դրանց վերաբերյալ բողոքի առկայության դեպքում դիմում է ներկայացնում հանձնաժողովի նախագահին։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
-
|