Ս.թ. հուլիսի 6-ին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում անցկացվեց ամառային դպրոց, որի շրջանակում ելույթ է ունեցել Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, վարքային վերլուծաբան Նարինե Վարդանյանը։
«Աուտիստիկ սպեկտորի խանգարում» խորագրով ամառային դպրոցին մասնակցում էին Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, հայցորդները, ինչպես նաև «Վարդանանք» կրթահամալիրի տնօրեն Գայանե Սողոմոնյանը։