Ядерная физика и атомная энергетика
Магистерская программа
О программе
«Միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա» մագիստրոսական կրթական ծրագիրը մասնագետներ է պատրաստում փորձարարական միջուկային ֆիզիկայի, արագացուցչային տեխնիկայի, ատոմային էներգետիկայի և միջուկային բժշկության բնագավառներում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել գիտելիքներ վերը թվարկված բնագավառներում ուսումնասիրվող գործընթացների մոդելավորման վերաբերյալ, գործնական հմտություններ՝ դրանց նախագծման, մշակման, ինչպես նաև օպտիմալ աշխատանքային ռեժիմի ստացման վերաբերյալ։
Առավելությունները
Ծրագրի շրջանավարտներն ունակ կլինեն կատարելու գիտամեթոդական, գիտամանկավարժական աշխատանքներ:
Կարիերայի հնարավորությունները
«Միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել միջուկային ֆիզիկայի և ատոմային էներգետիկայի ոլորտի ՀՀ և արտասահմանյան երկրների ձեռնարկություններում` զբաղեցնելով տվյալ ձեռնարկության հաստիքացուցակով գործող համապատասխան պաշտոններ՝ հիմնարար և կիրառական հետազոտություններ իրականացնող ինստիտուտներում (փորձարարական հետազոտություններ կատարող գիտաշխատող (կրտսեր, ավագ, առաջատար և այլն, ֆիզիկական պրոցեսների մոդելավորման ոլորտում հետազոտություններ կատարող գիտաշխատող (կրտսեր, ավագ, առաջատար և այլն, փորձարարական հետազոտությունների արդյունքների մշակմամբ զբաղվող գիտաշխատող, վերլուծաբան, որոշակի ուղղվածությամբ հետազոտական թեմատիկ ծրագրեր իրականացնող ստորաբաժանումների կամ խմբերի ղեկավար), ատոմային էներգետիկայի ոլորտի այլ ձեռնարկություններում (ատոմային էներգիայի արտադրության մեջ զբաղված ճարտարագետ, ռեակտորային արտադրամասի հերթապահ և պետ, ճառագայթային անվտանգության և ռիսկերի գնահատման մասնագետ, շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտվածության և ճառագայթային մշտադիտարկման հարցերով զբաղվող մասնագետ), մասնագետների պատրաստման բնագավառում (դասախոս, ասիստենտ, ավագ դպրոցներում` ուսուցիչ, մասնագիտական կողմնորոշման խորհրդատու):
Հնարավոր աշխատավայրերն են ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնը, «CANDLE» հետազոտական կենտրոնը, Ա. Ի. Ալիխանյանի անվան Հայաստանի ազգային գիտական լաբորատորիան, «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտը, Հայկական ատոմային էլեկտրակայանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, հիմնարար և կիրառական հետազոտություններ կատարող պետական և մասնավոր այլ ձեռնարկություններ, բնական գիտությունների ուղղվածությամբ ավագ դպրոցներ:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու ուսումն ասպիրանտուրայում:
Контакты
Կրթական ծրագրի ղեկավար՝ Անահիտ Բալաբեկյան
balabekyan@ysu.am