Ядерная физика и атомная энергия (ядерная криминология)
Магистерская программа
О программе
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի՝ բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս՝ «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժնում):
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել գիտելիքներ միջուկային ֆիզիկայի, ատոմային էներգետիկայի և միջուկային քրեաբանության բնագավառներում ուսումնասիրվող պրոցեսների մոդելավորման վերաբերյալ, ինչպես նաև գործնական հմտություններ՝ դրանց նախագծման, մշակման, ինչպես նաև օպտիմալ աշխատանքային ռեժիմի ստացման համար։
Առավելությունները
Ծրագիրը մասնագետներ է պատրաստում միջուկային քրեաբանության բնագավառում: Ծրագիրը լիովին հաղթահարած ուսանողները ունակ կլինեն կատարելու աշխատանքներ միջուկային քրեաբանության բնագավառում, ինչպես նաև շարունակել ուսումն ասպիրանտուրայում:
Կարիերայի հնարավորությունները
«Միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա» («Միջուկային քրեաբանություն») ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել Միջուկային ֆիզիկայի և ատոմային էներգետիկայի ոլորտի Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների ձեռնարկություններում` զբաղեցնելով տվյալ ձեռնարկության հաստիքացուցակով գործող համապատասխան պաշտոններ:
Հնարավոր աշխատավայրերն են ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնը, Ա. Ի. Ալիխանյանի անվան Հայաստանի ազգային լաբորատորիան, «Հայատոմ» ՓԲԸ գիտահետազոտական կենտրոնը, Հայկական ատոմային էլեկտրակայանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, հիմնարար և կիրառական հետազոտություններ իրականացնող պետական և մասնավոր այլ ձեռնարկություններ:
Контакты
(+374 60) 710 350
balabekyan@ysu.am