Ս․թ․ մայիսի 13-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հետադարձ հայացք գցելով և շարժվելով առաջ. ԵՄ-ն և ժողովրդավարության աջակցությունը մասնատված և խնդրահարույց հարևանությունում» խորագրով միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովը կազմակերպվել էր «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրի «ԵՄ ժողովրդավարության աջակցության վերակարգավորումը․ դեպի կայուն ժողովրդավարություն Արևելյան հարևանությունում» (REDEMOS) նախագծի շրջանակում։
Գիտական միջոցառմանը քննարկվել են Արևելյան հարևանության երկրներում ԵՄ ժողովրդավարության աջակցության, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական փոխակերպումների, ավտորիտար սպառնալիքների և տարածաշրջանային ռիսկերի վերաբերյալ հիմնահարցերը:
Նշենք, որ միջազգային գիտաժողովին մասնակցեցին ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հետազոտողներ, փորձագետներ, ուսանողներ: