Ս.թ. սեպտեմբերի 11-14-ը Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում անցկացվել են հանդիպումներ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Այդ հանդիպումների նպատակն էր ներկայացնել APPEAR «Digitally Connecting Real and Virtual Environments – DEvision» ծրագիրը և դրա ընթացքը։
Ծրագրի մասնակիցներ Ա․ Փիլոյանը, Վ․ Մանուկյանը և Ե. Մանուկյանը ներկայացրին ծրագրի շրջանակում մշակված 5 մոդուլները, որոնք 2023-2024 ուսումնական տարում փորձնական կիրառվելու են Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում դասավանդվող մասնագիտական դասընթացներում:
Ե. Մանուկյանը շեշտեց նաև, որ դասախոսները նույնպես հնարավորություն ունեն ներգրավվելու և կիրառելու մշակված մոդուլները կամ դրանց առանձին բաժիններն իրենց դասավանդած առարկաների շրջանակում, որոնց արդյունքները դրականորեն կնպաստեն ծրագրի հետագա առաջընթացին։