Ս.թ. հոկտեմբերի 26-27-ին Երևանի պետական համալսարանի Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի ունեցավ գիտահետազոտական և նորարարության վերաբերյալ աշխատաժողով՝ «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում (GeoTAK)» նախագծի շրջանակում:
Միջոցառմանը ներկայացվեցին GeoTAK նախագծի շրջանակում կատարված հետազոտությունների և զարգացման տեղական ու ազգային կարիքների վերլուծության արդյունքները, ինչպես նաև ծրագրի գործընկեր հայաստանյան երեք համալսարանների՝ ԵՊՀ-ի, ՀԱԱՀ-ի և ՃՇՀԱՀ-ի ասպիրանտական համատեղ նոր ծրագիրը աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ:
Զեկույցներով հանդես եկան հետազոտողներ, դասախոսներ, մենեջերներ, ասպիրանտներ և գիտնականներ ինչպես ակադեմիական հաստատություններից (ԳԱԱ) և կառավարական գերատեսչություններից (Կադաստրի կոմիտե), այնպես էլ տեղական մասնավոր ընկերություններից (Geocosmos, GeoVIBE, Urbalab, Geomapis, Modul և այլն):