ԽՍՀՄ և ՀՀ կրկնակի պետական դափնեկիր, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի երկրաբան Պետրոս Ալոյանի անվան հիմնադրամը հայտարարում է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Երկրաբանություն» մասնագիտության առկա և հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների համար մրցույթ:
Հիմնադրամը բակալավրիատի և մագիստրատուրայի լավագույն ավարտական աշխատանք (մագիստրոսական թեզ) ներկայացրած մեկական ուսանողի կշնորհի 1500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ մրցանակ:
Լավագույն ավարտական աշխատանքը (մագիստրոսական թեզը) կընտրվի մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ հետևյալ չափանիշներով՝
- աշխատանքի արդիականության հիմնավորում,
- աշխատանքում տեսական և (կամ) կիրառական բնույթի նորարարական առաջարկների առկայություն,
- ստացված արդյունքների և դրանց վերլուծության հիմնավորում:
«Երկրաբանություն» կրթական ծրագրի բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսի բոլոր ուսանողները այս մրցույթի շահառուներ են:
Նշենք, որ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Երկրաբանություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների 2024 թ. ավարտական աշխատանքը (մագիստրոսական թեզը) արդեն իսկ դիտարկվում է այս մրցույթի շրջանակում: