Тип:
Магистр
Профессия:
032101.02.7 - Լրագրություն
Специализация:
032101.02.7 - Հեռուստալրագրություն
Присвоенная квалификация:
Լրագրության մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
Общеобразовательный модуль
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
0309 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում-4 | 3 |
1-ին կիսամյակ
Գործ. - 2
2 ժամ/ շաբ.
Обязательный
0309/Մ20
1. Цель курса
· ձևավորել պատկերացում տվյալների հենքերի և WEB - կայքերի մասին,
· սովորեցնել աշխատել տվյալների հենքերի հետ ACCESS համակարգի օգնությամբ, · սովորեցնել աշխատել WEB-կայքերի հետ`հիպերտեքստերի նշադրման HTML լեզվի օգնությամբ: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. գիտակցելու հենքի դերը մասնագիտական գիտելիքների համակարգված մշակման գործում, 2. թվարկելու ինտերնետային կայքերի ստեղծման սկզբունքները, 3. ընտրելու տվյալների հենքերի ղեկավարման ACCESS համակարգը և հիպերտեքստերի նշադրման HTML լեզուն, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. ACCESS-ով ստեղծելու և օգտագործելու տվյալների հենքեր, 5. HTML-ով գործնականում իրականացնելու ինտերնետային կայք, կիրառելու սկզբնաղբյուրների մշակման մեթոդիկան և տեղադրելու ինտերնետում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. նախագծելու և կառավարելու ծրագրեր, 7. օգտվելու համացանցային ռեսուրսներից 3. Описание
· ձևավորել պատկերացում տվյալների հենքերի և WEB - կայքերի մասին,
· սովորեցնել աշխատել տվյալների հենքերի հետ ACCESS համակարգի օգնությամբ, · սովորեցնել աշխատել WEB-կայքերի հետ`հիպերտեքստերի նշադրման HTML լեզվի օգնությամբ: 4. Стили и методы преподавания и обучения
նախագծային մեթոդ,
համագործակցային ակտիվ ուսուցում: 5. Методы и критерии оценки
Ստուգարք
Ստուգումն անցկացվում է համակարգչով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց: 6. Список основной литературы
7. Основная часть курса
· Տվյալների հենքերի ղեկավարման ACCESS համակարգ:
· Հիպերտեքստերի նշադրման HTML լեզու: |
||
1309 | Կարիերայի կառավարում | 3 |
2-րդ կիսամյակ
Դաս. – 1, գործն. - 1
2 ժամ/շաբ.
Обязательный
1309/Մ23
1. Цель курса
· ծանոթացնել կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացությունների հետ,
· ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկաների մասին ամբողջական պատկերացում։ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ կարիերան, կառավարումը, կարիերայի կառավարումը՝ հոգեբանական տեսանկյունից, 2. բացատրելու կարիերայի այն գործընթացների և գործոնների յուրահատկությունները, որոնք ազդեցություն ունեն կարիերայի ընթացքի վրա, 3. նկարագրելու կարիերայի գործընթացի մեխանիզմները և հաջող կարիերա կառուցելու միջոցները և մեթոդները, 4. թվարկելու կարիերայի պլանավորման հոգեբանական օրինաչափությունները, կարիերային աճի հաջողության/անհաջողության պատճառները և պայմանները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. նախագծելու կարիերայի կառավարման մեխանիզմները կազմակերպությունում, 6. կայացնելու որոշումներ կարիերայի կառավարման տեսանկյունից բարդ իրավիճակներում՝ հոգեբանության շրջանակում (կոնֆլիկտ, անորոշություն, ժամանակի սահմանափակում և այլն), 7. անցկացնելու հետազոտություններ կարիերայի կառավարման ոլորտում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. համակարգելու փոքր խմբով աշխատանքները, 9. անցկացնելու անձի կարիերայի աճի հոգեբանական դիագնոստիկա: 3. Описание
· ծանոթացնել կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացությունների հետ,
· ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկաների մասին ամբողջական պատկերացում։ 4. Стили и методы преподавания и обучения
- ինտերակտիվ դասախոսություններ,
- սեմինար-քննարկումներ, - սիմուլյացիոն խաղեր, - գրականության ինքնուրույն վերլուծություն, - գործնական քննարկումներ: 5. Методы и критерии оценки
Ինքնուրույն աշխատանք - 8 միավոր (նախապես ընտրված տեսական որևէ հիմնահարցի/թեմայի վերաբերյալ հետազոտական էսսեի պատրաստում և ներկայացում, գործնական առաջադրանքների արդյունքների ամփոփում),
Եզրափակիչ քննություն- 9 միավոր (բանավոր քննություն՝ հարցատոմսով, որը ներառում է դասընթացի թեմատիկ բաժինների վերաբերյալ 2 տեսական հարց և 1 գործնական առաջադրանք (ուսանողները նախապես ընտրում են որևէ գործնական հիմնահարց կամ իրողություն և պատրաստում փորձարարական հետազոտությունների նկարագրություն-զեկույց, որը փաթեթավորելու տարբերակը ընտրում են ինքնուրույն՝ սահիկաշար, թվային գործիքով պատրաստված զեկույց, անիմացիոն հոլովակ կամ այլ)), Մասնակցություն - 3 միավոր: Գործնական աշխատանքների գնահատման չափանիշներ. վերլուծական մոտեցում, աշխատանքում արտացոլված նյութի ամբողջականություն և համեմատականություն, առանցքային հարցերի իմացություն, նյութի տիրապետման աստիճան և ներկայացման որակ։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Ներածություն. կարիերայի կառավարման ուսումնասիրման համակարգային մոտեցում։
2. Կարիերայի գործոնների ուսումնասիրություն. սոցիալ-հոգեբանական դիտանկյուն։ 3. Ծանոթություն գործնական կարիերայի կառավարման մեթոդների և մեխանիզմների հետ. անձնակազմի կառավարում։ 4. Գործնական կարիերայի կառավարում. կարիերայի անհատական պլանավորում: 5. Կարիերայի կողմնորոշման դիագնոստիկայի մեթոդներ և կարիերայի ուղեկցման և զարգացման տեխնոլոգիաներ: |
||
1502 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
2-րդ կիսամյակ
Դաս.-1, գործ.-1
2 ժամ/շաբ.
Обязательный
1502/Մ22
1. Цель курса
· տրամադրել համակողմանի գիտելիք հումանիտար հետազոտությունների բնագավառում գիտական ուսումնասիրություններ կատարելու տեխնոլոգիայի մասին,
· զարգացնել գիտական աշխատանք կատարելու հմտություններ: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. հիմնավորելու հետազոտական աշխատանքի բնույթն ու էությունը, 2. մատնանշելու գիտական աշխատանք գրելու սկզբունքներն ու մեթոդները, 3. սահմանելու հետազոտության թեմայի ընտրության հիմնական ոլորտները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. գործնականում իրականացնելու աղբյուրների ընտրության, դրանց հետ աշխատելու կերպը՝ պահպանելով հետազոտական էթիկայի սկզբունքները, 5. կիրառելու սեփական գիտելիքները մագիստրոսական թեզ գրելիս, 6. իրականացնելու հետազոտական աշխատանքներ մեդիայի, մասնավորապես առցանց և ավանդական հեռուստատեսության տարբեր ոլորտներում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. արժևորելու ինդուկցիայի, դեդուկցիայի, փաստարկումի սկզբունքները հետազոտական աշխատություններում, 8. ի մի բերելու գիտական աշխատանքի նպատակի և խնդիրների առաջնահերթությունները: 3. Описание
· տրամադրել համակողմանի գիտելիք հումանիտար հետազոտությունների բնագավառում գիտական ուսումնասիրություններ կատարելու տեխնոլոգիայի մասին,
· զարգացնել գիտական աշխատանք կատարելու հմտություններ: 4. Стили и методы преподавания и обучения
- ինտերակտիվ դասախոսություններ,
- սեմինար-քննարկումներ, - զեկուցումներ, - բանավեճեր, - ինքնուրույն հետազոտական աշխատանքներ: 5. Методы и критерии оценки
Ինքնուրույն աշխատանք - 8 միավոր (դասընթացի առանձին թեմաների վերաբերյալ հետազոտական աշխատանքների ներկայացում),
Եզրափակիչ քննություն - 9 միավոր (բանավոր քննություն՝ 2 հարց ներառող հարցատոմսով), Մասնակցություն - 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Դասընթացի նպատակն ու խնդիրները:
2. Գիտական թեմա. բնորոշ կողմերն ու առանձնահատկությունները: 3. Պլան, համառոտագրություն. հիմնական բաղադրիչները: 4. Գիտական աշխատանքի կառուցվածքը, բաղադրամասերը՝ ա/ ներածություն, բ/ գլուխներ և ենթագլուխներ, գ/ եզրակացություններ և առաջարկություններ, դ/ գրականության ցանկ, ե/ հավելված: 5. Շարադրանքի սկզբունքներն ու մեթոդները: 6. Սկզբնաղբյուրների հետ աշխատելու հմտություններ: 7. Փաստարկումը գիտական աշխատություններում: 8. Հղումները գիտական հրապարակումներում: 9 Հետազոտական էթիկայի միջազգային ուղենիշները, պահանջներն ու սկզբունքները: |
||
1005 | Ձեռնարկատիրություն | 3 |
2-րդ կիսամյակ
Դաս. – 1, գործն. - 1
2 ժամ/շաբ.
Обязательный
1005/Մ24
1. Цель курса
· ծանոթացնել ուսանողներին ձեռներեցության և նորարարությունների հիմնական դրույթներին ինովացիոն ժամանակակից տեսությունների և դրանք բիզնես գործընթացներում ներդնելու հնարավորության միջոցով,
· զարգացնել բիզնես վարելիս նորամուծությունների, նորարարական գործընթացների հիմքերը վեր հանելու կարողություններ` ներառելով արժեքը, ֆինանսները, մարքեթինգը, գործընթացները, աճը, · նախապատրաստել ուսանողներին ինքնուրույնաբար զարգացնելու իրենց սեփական բիզնես մոդելը` շուկայի, պոտենցիալ սպառողների և մրցակիցների վերաբերյալ առաջնային և երկրորդային տվյալների հետազոտության իրականացման միջոցով: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ձևավորելու անհրաժեշտ գիտելիքներ գաղափարը բիզնես մոդել վերածելու վերաբերյալ, 2. ներկայացնելու հաջող ձեռնարկություն կառուցելու հիմնական քայլերը, 3. ծանոթանալու սթարթափ ձեռնարկությունների ֆինանսավորման մեխանիզմներին ու հնարավոր աղբյուրներին, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. ինքնուրույնաբար համեմատելու և կառուցելու սեփական բիզնես մոդելի վարկածները և դրանց ստուգման հնարավորությունները, 5. վերլուծելու սթարթափների ստեղծման գործիքները և դրանց միջոցով քայլ առ քայլ կառուցելու սեփական բիզնեսը, 6. օգտվելու բիզնես-պլանների մշակման գործիքներից, Պորտերի մրցակցային հինգ ուժերի և SWOT վերլուծական գործիքներից և կատարելու բիզնես նախագծի արդյունավետության և նպատակահարմարության գնահատում, 7. կատարելու բիզնես հաշվարկներ, գնահատելու հնարավոր ֆինանսավորման աղբյուրները և ներկայացնելու բիզնեսի կազմակերպման ու կառավարման իրավական, կազմակերպատնտեսական, կառավարչական մեխանիզմները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. օգտվելու տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ) և կատարելու անհրաժեշտ վերլուծություններ, 9. իրականացնելու գործարարության խաղարկային ներկայացումներ: 3. Описание
· ծանոթացնել ուսանողներին ձեռներեցության և նորարարությունների հիմնական դրույթներին ինովացիոն ժամանակակից տեսությունների և դրանք բիզնես գործընթացներում ներդնելու հնարավորության միջոցով,
· զարգացնել բիզնես վարելիս նորամուծությունների, նորարարական գործընթացների հիմքերը վեր հանելու կարողություններ` ներառելով արժեքը, ֆինանսները, մարքեթինգը, գործընթացները, աճը, · նախապատրաստել ուսանողներին ինքնուրույնաբար զարգացնելու իրենց սեփական բիզնես մոդելը` շուկայի, պոտենցիալ սպառողների և մրցակիցների վերաբերյալ առաջնային և երկրորդային տվյալների հետազոտության իրականացման միջոցով: 4. Стили и методы преподавания и обучения
- դասախոսություններ,
- քեյս սթադիներ, - խմբային աշխատանք, - ինքնուրույն աշխատանք։ 5. Методы и критерии оценки
Ինքնուրույն աշխատանք - 8 միավոր (նախապես ընտրված թեմայի վերաբերյալ ինքնուրույն աշխատանքի կատարում և ներկայացնում, դասընթացի ընթացքում ուսանողի ցուցաբերած ակտիվության և ներգրավվածության գնահատում հետևյալ ձևաչափով՝ իրավիճակային վերլուծություն (քեյս-սթադի), տրված նյութերի յուրացման ստուգում, գործնական առաջադրանքների կատարում),
Եզրափակիչ քննություն- 9 միավոր (բանավոր քննություն՝ հարցատոմսով, որը ներառում է 2 տեսական հարց և 1 գործնական առաջադրանք (բիզնես գաղափարի ներկայացում՝ CANVAS մոդելով), Մասնակցություն - 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Ձեռնարկատիրության էությունը և ձեռներեցական տեսության զարգացման էվոլյուցիան:
2. Նորարարություններ և ձեռնարկատիրություն: Նորարարությունների տեսակները, մտավոր սեփականության պաշտպանության խնդիրները։ 3. Բիզնես մոդել CANVAS։ Ապրանքի և շուկայի համապատասխանություն, բիզնես մոդելի թեստավորում: Պրոդուկտի արժեքը, նվազագույն ապրանք, շուկայի սեգմենտավորում, սպառողի հայտնաբերում: 4. Մրցակիցների վերլուծություն, SWOT վերլուծություն։ 5. Մարքեթինգային պլան։ Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում։ 6. Հիմնական գործընկերներ և ռեսուրսներ: Ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունները բիզնեսի զարգացման տարբեր փուլերում: 7. Արտադրական ծախսերի հաշվարկ։ Ծախսերի և եկամուտների վերլուծություն։ 8. Սթարթափ էկոհամակարգ, սթարթափի կյանքի պարբերաշրջանը։ Սթարթափների՝ շուկա ներթափանցելու ռազմավարությունը և իրացման խողովակների ընտրությունը: 9. Ձեռնարկատիրության առանձնահատկությունները տնտեսության տարբեր ոլորտներում: 10. Ձեռնարկատիրության սոցիալական և բարոյական պարտավորությունները գործարար էթիկայի համատեքստում: |
Специализированный модуль
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
1502 | Երկխոսական ձևաչափերը հեռուստատեսությունում | 6 |
1-ին կիսամյակ
Դաս. - 2, գործն. - 2
4 ժամ/շաբ.
Обязательный
1502/Մ13
1. Цель курса
· ծանոթացնել երկխոսական ձևաչափի հեռուստահաղորդումների պատրաստման տեխնիկական և բովանդակային սկզբունքներին,
· փոխանցել երկխոսական ձևաչափի հեռուստահաղորդումների պատրաստման և հեռարձակման հիմնարար հմտություններ գործնականում կիրառելու համար, · ձևավորել պրոֆեսիոնալ հեռուստաերկխոսության ավանդական և նորարարական սկզբունքների վերաբերյալ գիտելիքների, պատկերացումների և կարողությունների ամբողջական համակարգ՝ հետազոտական աշխատանքներում օգտագործելու համար: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. դասակարգելու հեռուստատեսային երկխոսական ձևաչափերի տեսակները , սահմանելու դրանց առանձնահատկությունները, 2. ձևակերպելու հեռուստատեսային երկխոսության հիմնարար սկզբունքներն ու արդի պահանջները կոնվերգենտ մեդիամիջավայրում, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. կատարելու թեմաների ընտրություն և ուսումնասիրություն, մասնագիտական խնդիր-առաջադրանքների դասակարգում և ձևակերպում, 4. մշակելու գրագետ սցենարական պլաններ՝ պահպանելով տեսալսողական արտադրանքին ներկայացվող «հեռուստատեսային» պահանջները, 5. կազմելու գրագետ դրամատուրգիա ունեցող հետաքրքիր ու չկրկնվող հարցաշարեր, 6. կատարելու հետազոտական աշխատանքներ՝ կիրառելով երկխոսական հաղորդաշարերի թողարկման և հեռարձակման ձևերի, ոճերի և սկզբունքների վերաբերյալ տեսական գիտելիքներն ու պրակտիկ հմտությունները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. օգտվելու տեղեկատվական-հաղորդակցական ժամանակակից միջոցներից ստեղծագործական խնդիրները լուծելու համար, 8. արժևորելու ժամանակի և ռեսուրսների ճիշտ բաշխումը հեռուստանախագծի արտադրական գործընթացը կառավարելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկունից: 3. Описание
· ծանոթացնել երկխոսական ձևաչափի հեռուստահաղորդումների պատրաստման տեխնիկական և բովանդակային սկզբունքներին,
· փոխանցել երկխոսական ձևաչափի հեռուստահաղորդումների պատրաստման և հեռարձակման հիմնարար հմտություններ գործնականում կիրառելու համար, · ձևավորել պրոֆեսիոնալ հեռուստաերկխոսության ավանդական և նորարարական սկզբունքների վերաբերյալ գիտելիքների, պատկերացումների և կարողությունների ամբողջական համակարգ՝ հետազոտական աշխատանքներում օգտագործելու համար: 4. Стили и методы преподавания и обучения
1. Տեսություն և պրակիկա: Դասընթացի առաջին հատվածում ուսանողները կծանոթանան հեռուստատեսային երկխոսական ձևաչափերի ստեղծման պատմությանը, ոլորտի տեսական հիմնահարցերին և առաջավոր փորձին, ինչպես նաև հայաստանյան հեռուստաեթերի՝ այս թեմատիկ-կառուցվածքային ձևաչափին հատուկ առանձնահատկություններին: Մասնագիտական գիտելիքի և հմտության ձեռք բերման ճանապարհին մեծապես կարևորելով արդեն իսկ գոյություն ունեցող հաջողված օրինակների քննությունը՝ դասաժամերի մի հատված կհատկացնենք դրանց վերլուծություններին՝ ընտրելով սեմինարների ձևաչափը: Կհանձնարարվեն նաև գրավոր աշխատանքներ՝ համառոտ էսսեներ, զեկուցումներ, կարճ պատասխաններ առաջադրվող հարցերին, ճիշտ/սխալ կամ բազմակի ընտրության թեստերի պատասխաններ (թղթի վրա կամ թվային գործիքով պատրաստված):
2. Ինքնուրույն աշխատանք: Ուսումնառության հաջորդ փուլում ուսանողները կփորձեն ինքնուրույն ստեղծել հեռուստատեսային հարցազրույցի ձևաչափով հեռուստահաղորդում: Կկազմակերպվեն խմբային և անհատական աշխատանքներ, որոնց ընթացքում նրանք քայլ առ քայլ կմոտենան վերջնական արդյունքին՝ կրթական տարբեր մեթոդների օգնությամբ փորձելով տեսնել, ճանաչել, բնորոշել սեփական սխալները: Այս գործընթացը կկրի փուլային բնույթ: Ձեռք բերված գիտելիքները կհամակարգվեն և կամրապնդվեն թեստերի, դերային խաղերի և մտագրոհների միջոցով: 3. Պրակտիկ գիտելիքների ներկայացում: Ուսանողներին տրվելու է թեմա, ըստ որի պետք է պատրաստվի երկխոսական ձևաչափով հեռուստահաղորդում: Խումբը կվերածվի խմբագրության, որտեղ յուրաքանչյուրը կունենա իր պաշտոնը։ Այս աշխատանքը հնարավորություն կընձեռի ստուգել ուսանողի ստացած գիտելիքները, մասնագիտական այս կամ այն իրավիճակում դրանց արդյունավետությունը ճշգրիտ գնահատելու և պրակտիկայում կիրառելու ունակությունը: Այն նաև կօգնի սովորողին տեսնել, թե որքան կարևոր է թիմային համակարգված և պատասխանատու աշխատանք կատարելը գրագետ ու հետաքրքիր նախագիծ թողարկելու գործում: Դասընթացի թեմատիկ բաժինները և դրանք յուրացնելու եղանակները նպատակաուղղված են նաև առաջադրանքը գրագետ ձևակերպելու, դրա կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հմտություններ և կազմակերպչական կարողություններ ձեռք բերելուն: 5. Методы и критерии оценки
Առաջին ընթացիկ քննություն - 4 միավոր (նախապես ընտրված հաղորդաշարերի վերաբերյալ հետազոտական էսսեի պատրաստում և բանավոր ներկայացում),
Երկրորդ ընթացիկ քննություն - 4 միավոր (հեռուստատեսային հարցազրույցի ժանրով պատրաստված հաղորդման ներկայացում), Եզրափակիչ քննություն - 9 միավոր (բանավոր քննություն երկու բաղադրիչով՝ թեմատիկ բաժիններն ամփոփող հարցաշար և գործնական աշխատանք (թիմային աշխատանքի՝ երկխոսական ձևաչափի հաղորդման ավարտուն տեսքով ներկայացում, որտեղ յուրաքանչյուր ուսանող պետք է ունենա իր աշխատանքային հատվածը)), Մասնակցություն - 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Հեռուստաարտադրանքի պատրաստման փուլերը. նախարտադրական, արտադրական, հետարտադրական:
2. Հարցազրույց, զրույց, բանավեճ, թոք-շոու. երկխոսական ձևաչափի հեռուստահաղորդումների արտադրական գործընթացը (համաշխարհային և հայաստանյան փորձ): 3. Երկխոսական ձևաչափերը ՀՀ հանրային և մասնավոր հեռուստաընկերություններում: 4. Թեմաների որոնում և ընտրություն, սցենարի մշակում: 5. Փորձագետների և հերոսների ընտրություն (նրանց հետ հարաբերությունները կադրում և կադրից դուրս): 6. Հեռուստատեսային երկխոսություն. նախապատրաստական աշխատանքի կարևորությունը: 7. Հարցազրույցի լեզու և ոճ: Հարցազրույց վարելու տեխնիկա (հիմնարար պահանջներ, առաջավոր փորձ և նոր պրակտիկաներ): 8. Հարցազրույցի կառույց. սկիզբ, միջնամաս և ավարտ: 9. Հաղորդման ռիթմ. բաժինները իրար «կապելու» ցանկալի և պարտադիր մեթոդներ, տեսանյութերը ճիշտ պահին հեռարձակելու հմտություններ: 10. Երկխոսական հեռուստահաղորդումների տևողությունը և դինամիկան ճիշտ ընկալելու սկզբունքները: 11. Աշխատանք նկարահանող անձնակազմի հետ: 12. Երկխոսություն, նկարահանում և մոնտաժ ուղիղ եթերում: 13. Հաղորդավար(ներ)ի ստեղծագործական վարքագիծը կադրում: 14 Ոլորտի տեսական հիմնահարցերի քննություն: |
||
1502 | Թվային հեռուստատեսություն | 6 |
1-ին կիսամյակ
Դաս. – 2, գործն. – 2
4 ժամ/շաբ.
Обязательный
1502/Մ12
1. Цель курса
· ձևավորել թվային մեդիամիջավայրում տեսալսողական բովանդակության ստեղծման և տարածման վերաբերյալ հիմնարար գիտելիքներ,
· փոխանցել առցանց հեռուստատեսության գործունեության վերաբերյալ պատկերացումների ամբողջական համակարգ, · զարգացնել համացանցում բազմաժանր հեռուստաբովանդակություն մշակելու և տարածելու հմտություններ: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու լրագրողական նոր պրակտիկաների դերն ու նշանակությունը առցանց մեդիայի ոլորտում, 2. ներկայացնելու ինտերնետ լսարանի պահանջնմունքներն ու դրանք ճանաչելու և բավարարելու մասնագիտական եղանակները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 2. կիրառելու գաղափարներ գեներացնելու, թեմաներ որոնելու և բովանդակությունը ճիշտ փաթեթավորելու հմտություններ, 3. ցուցաբերելու պատշաճ հաղորդակցության հմտություններ, որոնք ներառում են զրուցակիցների ցանցի ձևավորում, նոր կոնտակտների ձեռք բերում, գրագետ հարցաշարերի մշակում, հետազոտահեն և փաստահեն հարցազրույցների անցկացում, 4. օգտագործելու նորարարական գործիքներ փաստեր հավաքագրելիս, ստուգելիս և համադրելիս, 5. դրսևորելու առցանց տարածքում թվային վիդեոարտադրական գործընթացին սկզբից մինչև վերջ հանձնառու լինելու կարողություններ, 6. կիրառելու ոլորտի վերաբերյալ տեսական և պրակտիկ գիտելիքները հետազոտական աշխատանքներում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. արժևորելու գրագետ հաղորդակցության հմտությունների դերը թեմաների որոնումից մինչև վիրտուալ լսարանի հետ փոխհարաբերություններ, 8. կարևորելու ճկուն լինելու, ոչ ստանդարտ (out-of-the-box) մտածելու, ֆորսմաժորային իրավիճակներում արագ կողմնորոշվելու անհրաժեշտությունը թիմային աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: 3. Описание
· ձևավորել թվային մեդիամիջավայրում տեսալսողական բովանդակության ստեղծման և տարածման վերաբերյալ հիմնարար գիտելիքներ,
· փոխանցել առցանց հեռուստատեսության գործունեության վերաբերյալ պատկերացումների ամբողջական համակարգ, · զարգացնել համացանցում բազմաժանր հեռուստաբովանդակություն մշակելու և տարածելու հմտություններ: 4. Стили и методы преподавания и обучения
Գիտելիքի փոխանցման և հմտությունների ձևավորման համար նպատակահարմար է օգտագործել հետևյալ տեխնիկաներն ու մեթոդները՝ կարևորելով կարողունակահեն ուսուցման ձևաչափը, համագործակցային ակտիվ ուսումնառությունն ու ինքնաուղղորդմամբ սովորելու միջավայրի ձևավորումը.
- երկխոսական ձևաչափի դասախոսություններ, - «շրջված լսարան» - թվային գործիքների կիրառում, - ինտենսիվ պրակտիկ աշխատանքներ ստուդիայում/տաղավարում և ստուդիայից/տաղավարից դուրս - հետազոտական աշխատանքներ (հետազոտական էսսեներ, զեկուցումներ, քեյս սթադի տեխնոլոգիայով վերլուծություններ, ոլորտի տեսական հիմնահարցերի վերաբերյալ բաց/փակ հարցերով թեստեր և այլն) -բանավեճ-քննարկումներ թեմատիկ բաժինների վերաբերյալ Կկազմակերպվեն նաև վարպետության դասեր ոլորտի առաջատար փորձագետների և մասնագետների հետ լրատվամիջոցներում, որտեղ քննարկումները կուղեկցվեն պրակտիկ վարժանքներով: 5. Методы и критерии оценки
Առաջին ընթացիկ քննություն - 4 միավոր (բանավոր քննություն՝ հարցատոմսով, որը ընդգրկում է դասընթացի թեմատիկ բաժինների վերաբերյալ 1-ական տեսական և գործնական հարց),
Երկրորդ ընթացիկ քննություն - 4 միավոր (բանավոր քննություն, որը ներառում է երկու գործնական առաջադրանք. մեկը՝ նախապես հանձնարարված մուլտիմեդիա նյութի ներկայացում ավարտուն տեսքով, մյուսը՝ փաստերի ստուգման գործիքների յուրացման մակարդակը ստուգող առաջադրանքի կատարում), Եզրափակիչ քննություն - 9 միավոր (բանավոր քննություն՝ տեսական և գործնական հանձնարարություններով), Մասնակցություն - 3 միավոր: Կիսամյակի ավարտին ուսանողները պետք է ունենան գործնական աշխատանքների պորտֆոլիո: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Թվային հեռուստատեսություն և հեռուստատեսությունը թվային միջավայրում. նոր պրակտիկաներ, նոր դիտողներ, նոր պահանջներ:
2. Հեռուստատեսային «սովորույթներ և սովորություններ»: 3. Թվային միջավայր և տեսալսողական կոնտենտ. գործառույթներ և նպատակներ: Համաշխարհային և հայաստանյան փորձ: 4. Վիդեո՝ ցպահանջ (VOD): Տեսալսողական բովանդակության սպառման փոփոխվող միջավայր: Անհատ մեդիա: 5. Տեսալսողական կոնտենտի արտադրություն առցանց տարածքի համար: 6. Փաստերի որոնում, ստուգում, համադրում (նոր և ավանդական մեթոդներ): 7. Պատմասության ոճեր: Անհատականացված կոնտենտ: 8. Զրուցակիցների ցանցի ձևավորում: 9. Տարբեր ձևաչափերի հարցազրույցներ՝ վիդեո, աուդիո (փոդքասթ): 10. Մոբայլ լրագրություն: Վիդեոարտադրություն սմարթֆոնով. տեխնիկական ու ստեղծագործական կանոններ և նորարարություն: 11. Արտադրական գործընթաց. հեռուստատեսային ֆորմատներ առցանց միջավայրի համար: 12. Աշխատանք թիմի հետ (նկարահանում և մոնտաժ): 13. Առցանց հեռուստակոնտենտի լեզու և ոճ: 14. Նորագույն տեխնոլոգիաներ, կոնտենտ մշակող մեքենայացված համակարգեր և լրագրություն (հնարավորություններ և էթիկա): 15. Ինչպես լինել տեղեկացված, հետևել մեդիադաշտի միտումներին, տեղական և միջազգային լրահոսին և տիրապետել արդիական թեմաներին: |
||
1502 | Տեսալսողական սթորիթելինգ | 6 |
1-ին կիսամյակ
Դաս.- 2, գործն. - 2
4 ժամ/շաբ
Обязательный
1502/Մ14
1. Цель курса
· փոխանցել թվային մեդիամիջավայրում տեսալսողական պատմասության հիմնական գործիքների ու ձևերի վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ,
· ձևավորել տեսալսողական մեդիակոնտենտի արտադրական գործընթացի մասին գիտելիքների, պատկերացումների և կարողությունների ամբողջական համակարգ տեսական և գործնական աշխատանքներ կատարելու համար: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու ավանդական և առցանց հեռուստատեսությունում գաղափարներ մշակելու և դրանք «շարժման» մեջ դնելու մասնագիտական կանոնները և սկզբունքները, 2. ճանաչելու տեսալսողական մեդիաարտադրանքի պլանավորման և պատրաստման համաշխարհային և հայաստանյան միտումներն ու առանձնահատկությունները բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. պատրաստելու գրագետ տեսալսողական նյութեր՝ կառուցելով դրանք համոզիչ ու վառ կերպարների հիման վրա և կիրառելով պատմասության տարբեր ոճեր, 4. ցուցաբերելու հաղորդակցական հմտություններ զրուցակիցների հետ շփման տարբեր փուլերում, 5. օգտագործելու տեղեկատվական և հաղորդակցական նոր գործիքներ փաստեր հավաքագրելիս, ստուգելիս, հարցազրույցներ վարելիս և տեսագրություն ու մոնտաժ կատարելիս, 6. կիրառելու պատմասություն կառուցելու նորարարական եղանակներ այլընտրանքային մեդիապլատֆորմներում հեղինակային նախագծեր թողարկելիս, գովազդի, սոցիալական մեդիամարքեթինգի ոլորտներում վիդեոբովանդակություն մշակելիս, կարճ տեսանյութեր պատրաստելիս և այդ գործընթացները կառավարելիս, 7. կիրառելու տեսալսողական արտադրանքի վերաբերյալ տեսական առաջավոր փորձն ու գործիքները հետազոտական աշխատանքներ կատարելիս, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. համադրելու տեսական և պրակտիկ գիտելիքները մասնագիտական իրադրություններում ծագող խնդիրները տեսնելու, գնահատելու և նորարարական լուծումներ առաջադրելու համար: 3. Описание
· փոխանցել թվային մեդիամիջավայրում տեսալսողական պատմասության հիմնական գործիքների ու ձևերի վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ,
· ձևավորել տեսալսողական մեդիակոնտենտի արտադրական գործընթացի մասին գիտելիքների, պատկերացումների և կարողությունների ամբողջական համակարգ տեսական և գործնական աշխատանքներ կատարելու համար: 4. Стили и методы преподавания и обучения
Թե՛ դասախոսությունների, թե՛ գործնական պարապմունքների ընթացքում սովորողները մասնակից կդառնան գիտելիքի ստեղծման, մշակման ու փոխանցման գործընթացին, ինչը ենթադրում է խմբային և անհատական աշխատանքների կազմակերպում առաջադրանքների կատարման տարբեր փուլերում: Դասավանդման մեթոդներից կկարևորվեն հանձնարարությունների փուլային կատարումն ու ստուգումը:
Գործնական աշխատանքը կբաժանվի մասերի՝ գաղափարի առաջադրում, պլանավորում, նախնական սցենարավորում, զրուցակիցների ցանկի մշակում, գրավոր և բանավոր աղբյուրներ, նկարահանման պայմանավորվածությունների ձեռքբերում, տրվելիք հարցերի հստակեցում, հարցազրույցների նկարահանում, կադրերի նկարահանում, «հում» նյութի դիտում և սցենարավորում, կադրից դուրս խոսքի ձայնագրություն, մոնտաժ և հետարտադրական գործընթաց, որոնց համար հեղինակները կստանան գնահատական-ֆիդբեքներ մյուս սովորողներից ու դասավանդողից: Հետևյալ կրթական տեխնոլոգիաները կօգնեն տեսնել, ճանաչել, բնորոշել սեփական սխալները՝ - «շրջված լսարան», - սիմուլյացիոն խաղեր, - մտագրոհներ, - «թատրոն լսարանում»։ Ձեռք բերված գիտելիքները կհամակարգվեն և կամրապնդվեն առցանց կամ գրավոր թեստերի միջոցով: Գործնական առաջադրանքներին զուգահեռ կուսումնասիրվեն ոլորտին առնչվող տեսական հիմնահարցեր՝ ինտերակտիվ դասախոսությունների տեխնիկայով: 5. Методы и критерии оценки
Ինքնուրույն աշխատանք - 8 միավոր
1. նախապես ընտրված մասնագիտական որևէ խնդրի կամ իրողությանը նվիրված 2 վերլուծական աշխատանք, որոնք փաթեթավորելու տարբերակը ընտրում են ուսանողները՝ սահիկաշար, կարճ տեսանյութ, թվային գործիքով պատրաստված պրեզենտացիա, անիմացիոն հոլովակ կամ այլ 2. ընթացիկ աշխատանքների կատարման/թեմաների յուրացման ստուգում և ակտիվության գնահատում, Եզրափակիչ քննություն - 9 միավոր (բանավոր քննություն, որը ներառում է երկու բաղադրիչ՝ տեսալսողական պատմասության ավանդական և ժամանակակից խնդիրներին վերաբերող թեմատիկ հարցաշար և գործնական աշխատանքների՝ տեսանյութերի ավարտուն տեսքով ներկայացում), Մասնակցություն - 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Տեսալսողական արտադրանքի պատրաստման փուլերը. նախարտադրական, արտադրական, հետարտադրական (ներածություն): Պլանավորումից մինչև տարածում:
2. Հարմարավետ հաղորդակցություն. նոր լսարան, նոր սովորույթներ, նոր պրակտիկաներ: 3. Թեմաների որոնում և ընտրություն: Գաղափար: 4. Փորձագետներ, մասնագետներ, հերոսներ։ Համոզիչ կերպարներ: 5. Սցենար։ Աշխատանքի տարբեր փուլերում այն կառավարելի դարձնելու տեխնիկաներ։ Կադրավորում (storyboard)։ 6. Տեսալսողական պատում. դրամատուրգիական կառույց (առաջավոր փորձ և նոր պրակտիկաներ): Նյութի բաղադրիչներ: 7. Զրուցակիցների՝ փորձագետների, հերոսների հետ աշխատանք կադրում և կադրից դուրս: 8. Քննադատական մտածողության կարևորությունը տեսանյութերի պատրաստման և տարածման գործընթացներում: 9. Ինչպես խմբագրել պատումը. էթիկա և օրենքներ: 10. Տեսալսողական պատմասության տարբեր ոճեր. գաղափարից մինչև մոնտաժ։ 11. Աշխատանք կադրում, տեսախցիկի հետ (տաղավարում, տաղավարից դուրս, փակ և բաց միջավայր): Ձայն: 12. Աշխատանք օպերատորի և ռեժիսորի հետ։ 13. Կադրի կոմպոզիցիա (սխալ և արտասովոր կոմպոզիցիա): Լուսավորություն: Մոնտաժ: 14. Լրագրողի հմայքն ու դրան տրվող գնահատականը տարբեր որակներ կրող հեռուստադիտողների կողմից: 15. Տեսալսողական կոնտենտ. հայաստանյան և համաշխարհային փորձ: 16. Տեսալսողական կոնտենտ. ապագայի հնարավոր սցենարները: 17. Արհեստական ինտելեկտ և լրագրողական աշխատանք: Շարադրանքի և պատմասության հեղինկաները: 18. Վիրտուալ և ընդլյանված իրականություն և անհատականացված բովանդակության առավել մեծ փորձառություն |
||
1502 | Մեդիա և անհատականացում | 3 |
1-ին կիսամյակ
Դաս. – 1, գործն. – 1
2 ժամ/շաբ.
Обязательный
1502/Մ15
1. Цель курса
· փոխանցել մասնագիտական գիտելիք և հմտություն ոլորտի առաջադեմ փորձն ու լրագրողական նոր պրակտիկաները բազմապրոֆիլ մեդիամիջավայրում, մասնավորապես ավանդական և առցանց հեռուստատեսությունում հմտորեն կիրառելու համար,
· ծանոթացնել ժամանակակից մեդիաձեռագրի առանձնահատկություններին, առաջին դեմքով հաղորդակցվելու եղանակներին, լեզվին և ոճին, · ձևավորել ոլորտի հիմնահարցերը դասակարգելու, խնդիրները վեր հանելու, ձեռքբերումների արժեքը գնահատելու և փաստահեն որոշումներ կայացնելու կարողություններ: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ձևակերպելու նոր լրագրության պատմության հիմնական դրվագները, մասնագիտության հիմնաքարային սկզբունքները, զարգացման օրինաչափությունները, արդի մոտեցումներն ու առաջավոր փորձը հատկապես ավանդական և առցանց հեռուստաոլորտներում, 2. ներկայացնելու կոնվերգենտ մեդիամիջավայրում տեսալսողական կոնտենտ ստեղծելու նորարարական ձևերը, պատմասություն կառուցելու լեզուն և ոճը, 3. նկարագրելու լրագրողական նոր պրակտիկաների դերը, «լրագրություն առաջին դեմքով» իրողության դրսևորումները տպագիր և էլեկտրոնային նյութերում բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. օգտագործելու ձեռք բերած գիտելիքն ու հմտությունները նորարարական ոճի մուլտիմեդիա և տեսալսողական նյութ պատրաստելու բոլոր փուլերում՝ կառուցելով դրանք համոզիչ և վառ կերպարների շուրջ, 5. կիրառելու «լրագրություն առաջին դեմքով» մոտեցումը՝ հեղինակային միջամտության ճշգրիտ չափաբաժնով, «առաջին դեմք»-ի համաչափ կիրառմամբ, 6. վարելու մասնագիտական զրույցներ՝ կիրառելով պրոֆեսիոնալ երկխոսության ավանդական և արդի մոտեցումներ ու ոճեր, 7. բացահայտելու մասնագիտական պրակտիկայում ծագող խնդիրներն ու առաջադրելու լուծման եղանակներ՝ համադրելով նախկին փորձը ներկա իրավիճակի հետ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. օգտվելու տեղեկատվական-հաղորդակցական ժամանակակից միջոցներից մասնագիտական տարբեր իրադրություններում առաջացող խնդիրները գնահատելիս և լուծման (նորարարական) մեթոդներ առաջադրելիս: 9. արժևորելու պրոֆեսիոնալ գործիքակազմի լիարժեք իմացությունը բովանդակության ստեղծման գործընթացներում մեքենայական, մասնավորապես արհեստական բանականությամբ աշխատող համակարգերի աճող միջամտության պայմաններում 3. Описание
· փոխանցել մասնագիտական գիտելիք և հմտություն ոլորտի առաջադեմ փորձն ու լրագրողական նոր պրակտիկաները բազմապրոֆիլ մեդիամիջավայրում, մասնավորապես ավանդական և առցանց հեռուստատեսությունում հմտորեն կիրառելու համար,
· ծանոթացնել ժամանակակից մեդիաձեռագրի առանձնահատկություններին, առաջին դեմքով հաղորդակցվելու եղանակներին, լեզվին և ոճին, · ձևավորել ոլորտի հիմնահարցերը դասակարգելու, խնդիրները վեր հանելու, ձեռքբերումների արժեքը գնահատելու և փաստահեն որոշումներ կայացնելու կարողություններ: 4. Стили и методы преподавания и обучения
1. Համագործակցային ակտիվ ուսուցման մեթոդաբանության կիրառում ուսումնառության բոլոր փուլերում
Սովորողները մասնակից կդառնան գիտելիքի ստեղծման, մշակման ու փոխանցման գործընթացին, ինչը ենթադրում է խմբային աշխատանքների կազմակերպում. ուսանողները կաշխատեն փոքր խմբերով` առավելագույնն անելով թե՛ իրենց, թե՛ խմբակիցների համար: Նոր թեմայի մեկնարկը տալու կամ այն ամփոփելու, հանձնարարությունը քննարկելու, նաև դասի համար գրագետ ու գրավիչ սկիզբ և ավարտ ձևաչափելու համար կպատրաստվեն քուիզներ հետևյալ թվային հարթակներով՝ polleverywhere.com (Clickable Image, Q@A, Competition, Presentation Feedback, 2x2 matrix, Upvote գործիքներով), sli.do, learningapps.org, wordwall.net, quizziz.com, peardesk.com և այլն: Տեսական և գործնական նյութերի վերաբերյալ թիմային քննարկումներն արդյունավետորեն կազմակերպելու համար կկիրառվեն «շրջված լսարան», մտագրոհ, one-minute paper (մեկրոպեանոց գրառում) և այլ գործիքներ: 2. Դասավանդվող բովանդակության վիզուալացում Առանձին թեմաների, հանձնարարությունների վերաբերյալ կպատրաստվեն տեսանյութեր, սահիկաշարեր, կտրամադրվեն տեսալսողական այլ նյութեր: Տեսանյութը ինտենսիվորեն կկիրառվի իբրև դասավանդման միջոց: 3. Առաջավոր փորձի քննություն/վերլուծություն Այս պրոցեսը ևս կուղեկցվի թվային գործիքներով պատրաստված քուիզ-առաջադրանքներով, ինչը թույլ կտա լսարանն ամբողջությամբ ներգրավել քննարկման մեջ (polleverywhere.com, Feedback գործիք): Առաջնահերթություն կտրվի հանձնարարությունը (օրինակ, թեմայի որոնում, աղբյուրների հետ աշխատանք, հարցադրումների մշակում, կադրերի նկարահանում և այլն) միասին քննարկելուն և սխալները փուլային ուղղելուն: Ուսուցման հատկապես սիմուլյացիոն մեթոդը թույլ կտա առավել դիտարժան կերպով վերլուծել կատարված սխալները և համապատասխան եզրահանգումներ անել: Դասընթացի թեմատիկ բաժինները և դրանք յուրացնելու եղանակները նպատակաուղղված են նաև առաջադրանքը գրագետ ձևակերպելու, դրա կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հմտություններ և կազմակերպչական կարողություններ ձեռք բերելուն: 5. Методы и критерии оценки
Առաջին ընթացիկ քննություն - 4 միավոր (հետազոտական աշխատանք մասնագիտական որևէ հիմնահարցի/թեմայի վերաբերյալ),
Երկրորդ ընթացիկ քննություն - 5 միավոր (նախընտրած ձևաչափով մինչև 10-րոպեանոց վիդեոկոնտենտի նախագծում, պլանավորում, պատրաստում և ներկայացում. նյութում պետք է ակտիվորեն ընդգծվի «հեղինակի ձայնը»/«միջամտությունը» դեպքերի ներկայացմանը և/կամ զարգացմանը), Ընթացիկ ստուգում - 8 միավոր 1. «առաջին դեմքով» տեսալսողական նյութի պատրաստում, որտեղ պետք է կիրառվի հաղորդակցության ժամանակակից լեզու/ոճ և օգտագործվեն ոլորտի նորարարական պրակտիկաները, 2. առանձին թեմատիկ բաժինների իմացության ստուգում, գործնական խնդիրների վերաբերյալ փորձարարական սեղմ զեկուցումների, առցանց կամ գրավոր թեստերի պատասխանների, ակտիվ և բարեխիղճ մասնակցության գնահատում, Մասնակցություն - 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Ինչպես է համացանցը փոխել հաղորդակցության էությունը և լսարանի հետ փոխհարաբերությունները:
2. Լրագրողների նոր գործառույթները թվային դարաշրջանում: Մեդիատեքստի գլխավոր հերոսները: 3. Լրագրողական նոր պրակտիկաներ և կոնվերգենտ մեդիատարածք: Մեդիականացում: Ինչպես ստեղծել ինըերակտիվ, իմերսիվ, ընկղմող, լայվ միջավայր և ինչու: 4. Անհատը մեդիայում. հերոսներ: Անհատականացման նոր չափ և որակ: «Մարդկային» պատմություններ: 5. Անհատը մեդիայում. հեղինակ: Հեղինակի ներկայության, միջամտության չափաբաժինը: Հեղինակի դերը մեդիակոնտենտի ստեղծման գործում: Հեղինակը՝ իբրև կերպար: 6. 1970-ականներ. նոր մեդիայի ծնունդը: «Նոր լրագրություն». էսսեն, գրական տեքստն ու մեդիան: Մեդիատեքստ և մեդիահաղորդակցություն. ոճային փոփոխություններ: Նատուրալիզմ և հարմարավետ հաղորդակցություն: 7. Թոմ Վուլֆը, Հանթեր Թոմփսոնը և մյուսները «նոր մեդիայի» և «առաջին դեմքով պատումի» առաջամարտիկներ: 8. Լրագրություն առաջին դեմքով: Առաջին դեմքի ընդգծված միջամտությամբ բովանդակության ստեղծումը՝ մեր ժամանակների մեդիաձեռագրի հիմնական առանձնահատկություն: Սելֆի լրագրություն. չափաբաժինը մեդիատեքստում: 9. «Պատմողի ձայնը»՝ մերօրյա վավերագրական տեղեկատվության հիմնական կրող: 10. Զրույցի նոր լեզու և ոճ. նատուրալիզմը երկխոսական ժանրերում: Հերոսը, զրուցակիցն ու լսարանը՝ նույն միջավայրում: Նոր երկխոսություն (հարցադրումների ռիթմիկա, սկիզբ և ավարտ): 11. Արհեստական բանականությունը՝ հեղինակությանը սպառնացող ամենատեսանելի վտանգ կրող «գործիք»: Մարդու և մեքենայի փոխգործակցությունը ԱԲ-ի դարաշրջանում: 12. Սեր և կանոններ: Համաչափություն, գեղեցկություն, ասիմետրիկ սիմետրիկություն: Կադրի կոմպոզիցիա. կանոնների իմացությունը՝ պրոֆեսիոնալ անհրաժեշտություն: |
||
1502 | Խոսքի վարպետություն և ստեղծագործական վարքագիծ | 6 |
2-րդ կիսամյակ
Դաս. - 1, գործն. – 3
4 ժամ/շաբ.
Обязательный
1502/Մ16
1. Цель курса
· ձևավորել եթերային խոսքի և էկրանային վարքագծի անհրաժեշտ որակներ,
· զարգացնել պրոֆեսիոնալ եթերը և ժամանակակից մեդիապահանջները համադրելու կարողություններ, · բարձրացնել եթերի նկատմամբ պատասխանատվության մակարդակը: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու եթերային խոսքի հիմնարար պահանջները նոր մեդիամիջավայրում, 2. ներկայացնելու եթերային խոսքի առանձնահատկությունները լրատվական, վերլուծական, մշակութային և ժամանցային հաղորդումներում, 3. նկարագրելու լրագրողի, մեկնաբանի, շոումենի և (հարցա)զրուցավարի աշխատանքին հատուկ ավանդական և նոր պրակտիկաները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. կիրառելու խոսքի վարպետության տեխնիկաները ուղիղ եթերի և տեսագրության ժամանակ, 5. օգտագործելու տաղավարում և տաղավարից դուրս աշխատելու հմտությունները մասնագիտական նոր և/կամ բարդ իրավիճակներում/իրադրություններում, ցուցադրելու եթերային գրագետ կերպարին բնորոշ վարքագիծ լրագրողի, մեկնաբանի և (հարցա)զրուցավարի աշխատանք կատարելիս, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. արժևորելու էթիկապես գրագետ խոսքի կարևորությունը մասնագիտական շփումներում, 7. գնահատելու բանավոր խոսքի հիմնարար կանոնների իմացությունը ոլորտի զարգացման և կատարելագործման գործում: 3. Описание
· ձևավորել եթերային խոսքի և էկրանային վարքագծի անհրաժեշտ որակներ,
· զարգացնել պրոֆեսիոնալ եթերը և ժամանակակից մեդիապահանջները համադրելու կարողություններ, · բարձրացնել եթերի նկատմամբ պատասխանատվության մակարդակը: 4. Стили и методы преподавания и обучения
Տեսական և պրակտիկ դասաժամերի ընթացքում ուսանողները կծանոթանան խոսակցական տարբեր ժանրերում եթերային խոսքը կառուցելու առանձնահատկություններին, հեռուստաեթերում հնչող տեքստի ազդեցության յուրահատկություններին, նյութերի խմբագրման սկզբունքներին:
Բանավոր խոսքի զարգացմանն ուղղված վարժանքների արդյունքում ուսանողները ձեռք կբերեն գեղարվեստական և լրագրողական տեքստերի (այդ թվում և՝ հեղինակային) հետ աշխատելու հմտություններ: Կօգտագործվեն հետևյալ կրթական տեխնոլոգիաները՝ - ինտերակտիվ (երկխոսական բնույթի) դասախոսություններ, - ինտենսիվ վարժանքներ, - աշխատանք կադրում և կադրից դուրս (տաղավարում և տաղավարից դուրս, փակ և բաց տարածքում) - դերային խաղեր, - «թատրոն լսարանում» և այլ ակտիվ մեթոդներ: Լսարանում, հեռուստատաղավարում թե բաց տարածքում՝ ստեղծագործական միջավայրի ապահովումը կնպաստի նյութի լիարժեք ընկալմանն ու ուսանողների կողմից իրենց նպատակների և խնդիրների ըմբռնմանը՝ նախապատրաստելով նրանց անմիջական գործնական աշխատանքի հեռուստատեսությունում: 5. Методы и критерии оценки
Ինքնուրույն աշխատանք - 8 միավոր (դասընթացի ընթացքում ցուցաբերած ակտիվության գնահատում հետևյալ թեմատիկ բաժիններով՝ տեքստերի խմբագրում, բաց և փակ միջավայրերում արված առաջադրանքների ներկայացում, լրագրողական և գեղարվեստական տեքստերի ընթերցում, զրույցի տեխնիկաների կիրառում և այլն),
Եզրափակիչ քննություն - 9 միավոր (բանավոր քննություն՝ 1 տեսական հարց և 2 գործնական առաջադրանք ներառող հարցատոմսով), Մասնակցություն - 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Ժամանակակից հեռուստատեսության առանձնահատկությունները: Եթերային խոսք. նոր պահանջմունքներ, տեղեկատվական-հաղորդակցական նոր միջավայր:
2. Առցանց մեդիա և ավանդական հեռուստատեսություն. համաշխարհային և հայաստանյան փորձ: 3. Պահանջարկ և առաջարկ. ո՞վ է սահմանում «խաղի» կանոնները: 4. Տեղեկատվություն («մաքուր» և «փաթեթավորված»): 5. Մարդը՝ մեծ էկրանին և փոքրիկ գաջեթում (հեռախոս և այլ սարքեր): 6. Մարդ-լրագրող, մարդ-եթեր. ինչպես ներգրավել հեռուստադիտողին/սպառողին: 7. Այստեղ և հիմա. միշտ պահանջված ուղիղ եթերը: 8. Աշխատանք կադրում, տեսախցիկի հետ (տաղավար, տաղավարից դուրս, փակ և բաց միջավայր): 9. Հեռուստահաղորդավարի խոսքի և վարքագծի առանձնահատկությունները էկրանին. բանավոր խոսքի և ոչ խոսքային ազդեցության մեթոդներ: 10. Պրոֆեսիոնալ երկխոսությունը հեռուստաեթերում ((հարցա)զրույցի տեսակները): 11. (Հարցա)զրույցի լեզու և ոճ: Հարցադրումների բովանդակություն և ռիթմ: 12. Խոսքը բեմում և տեսախցիկի առաջ: 13. Ինչպես վարել ժամանցային զրույց: Լրատվական, մշակութային և ժամանցային հաղորդումներ: 14. Խոսքի բովանդակությանն ու ձևաչափին ներկայացվող արդի պահանջները։ «Մտերմիկ զրույց» հյուր/հեռուստադիտողի հետ: Իմերսիվ հաղորդակցական միջավայր: 15. Տեղեկատվության անձնավորում: Հեղինակի/զրուցավարի «ես»-ը հարցադրումներում (կարծիք և անձնական փորձառություն): 16. Հեռուստամեկնաբանի հմայքն ու դրան տրվող գնահատականը տարբեր անձնական որակներ ունեցող հեռուստադիտողների կողմից: |
||
1502 | Երևանյան նյուզռում | 3 |
2-րդ կիսամյակ
Գործն. - 2
2 ժամ/շաբ.
Обязательный
1502/Մ17
1. Цель курса
· ծանոթացնել հեռուստատեսային նյուզռումի աշխատանքներին՝ հնարավորություն տալով ձեռք բերել տեսալսողական նյութի պատրաստման և մատուցման հիմնարար հմտություններ և գործնականում կիրառել դրանք,
· ձևավորել թողարկման կազմակերպման և հեռարձակման թեմատիկ-կառուցվածքային սկզբունքների ու յուրահատկությունների վերաբերյալ համակարգային պատկերացում, · զարգացնել թիմում աշխատելու անհրաժեշտ որակներ: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու նյուզռումում աշխատելու պրոֆեսիոնալ ընթացակարգը, 2. ներկայացնելու ռեպորտաժների պլանավորման և պատրաստման ընթացքը, 3. ձևակերպելու թողարկման կազմակերպման ու հեռարձակման սկզբունքները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. կատարելու թեմաների ընտրություն, դասակարգում և ուսումնասիրություն, 5. կիրառելու հարցազրույց վարելու հմտություններ, 6. պատրաստելու գրագետ տեսալսողական նյութեր՝ կառուցելով դրանք մարդկային պատմությունների հիման վրա և կիրառելով շարադրանքի տարբեր ոճեր 7. օգտագործելու փաստերի որոնման և ստուգման գործիքներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. արժևորելու թիմային համակարգված աշխատանքի դերը՝ ստեղծագործական արդյունավետության հասնելու տեսանկյունից: 3. Описание
· ծանոթացնել հեռուստատեսային նյուզռումի աշխատանքներին՝ հնարավորություն տալով ձեռք բերել տեսալսողական նյութի պատրաստման և մատուցման հիմնարար հմտություններ և գործնականում կիրառել դրանք,
· ձևավորել թողարկման կազմակերպման և հեռարձակման թեմատիկ-կառուցվածքային սկզբունքների ու յուրահատկությունների վերաբերյալ համակարգային պատկերացում, · զարգացնել թիմում աշխատելու անհրաժեշտ որակներ: 4. Стили и методы преподавания и обучения
11. Կիրառվում են դասավանդման և ուսումնառության հետևյալ ձևերն ու մեթոդները. Սովորողները մասնակից կդառնան գիտելիքի ստեղծման, մշակման ու փոխանցման գործընթացին, ինչը ենթադրում է ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ խմբային և անհատական աշխատանքների կազմակերպում թողարկումների և առանձին տեսանյութերի ու հարցազրույցների պատրաստման տարբեր փուլերի շուրջ՝ ռեպորտաժների թեմաների ընտրություն, աղբյուրների հետ աշխատանք, հարցադրումների մշակում, «հում» նյութի առանձին բաղադրիչների վերաբերյալ քննարկումներ, հավելյալ նկարահանումներ, վերջնական արտադրանքում առկա սխալների վերհանում և այլն: Ձեռք բերված գիտելիքները կհամակարգվեն և կամրապնդվեն թեստերի, դերային խաղերի և ակտիվ ուսուցման այլ տեխնոլոգիաների միջոցով: Դասաժամերը կկազմակերպվեն հեռուստատեսային նյուզռումի ձևաչափով: Կիսամյակի ընթացքում խումբը պատրաստելու և ներկայացնելու է երկու ամբողջական թողարկում:
5. Методы и критерии оценки
Ինքնուրույն աշխատանք - 8 միավոր (գործնական աշխատանքներին (թողարկման պատրաստման փուլային հանձնարարություններ, կարճ պատասխաններ պահանջվող հարցումներին, ճիշտ/սխալ կամ բազմակի ընտրության թեստերի պատասխաններ) ակտիվ մասնակցության գնահատում),
Եզրափակիչ քննություն - 9 միավոր (ընթացքում պատրաստված լրատվական թողարկման ներկայացում, որտեղ յուրաքանչյուր ուսանող պետք է ունենա իր հեղինակած տեսանյութը, մեկ ուսանող հանդես կգա իբրև հաղորդավար-մեկնաբան), Մասնակցություն - 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Հեռուստաարտադրանքի պատրաստման փուլերը. նախարտադրական, արտադրական, հետարտադրական (ներածություն):
2. Թեմաների որոնում և ընտրություն, դրանք ճիշտ շեշտադրմամբ ընդհանուր քննարկումներում ներկայացում: 3. Թեմայի համար պատասխանատու պաշտոնյաների, փորձագետների, «հերոսների» ընտրություն, թեման նրանց ճիշտ ներկայացնելու և զրույցի համաձայնություն ստանալու կարողություն: 4. Առաջնային և երկրորդային տեղեկությունների տարբերակում: 5. Հարցազրույց վարելու տեխնիկա: 6. Օպերատորի հետ աշխատանք: 7. Տեսանյութի բաղադրիչները: 8. Կադրերի ընտրություն, ձայնաշարի և տեսաշարի համապատասխանեցում: 9. Շարադրանքի ոճեր (առաջավոր փորձ և նոր պրակտիկաներ): 10. Հաղորդավար-մեկնաբանի տեքստին ներկայացվող պահանջները (դրա տարբերությունը ռեպորտաժի տեքստից): 11. Լրատվական թողարկման կառուցվածքը: 12. Թողարկման դրամատուրգիա. թողարկման սկիզբ, միջնամաս և ավարտ, թեմաները «կապելու» մեթոդները, տեսանյութերը հեռարձակելու հերթականությունը: 13. Թողարկման տևողությունը, ըստ թեմաների կարևորության բաշխելու սկզբունքները: |
||
1502 | Հեռուստատեսային գործի կառավարում | 3 |
2-րդ կիսամյակ
Դաս. - 1, գործ. - 1
2 ժամ/շաբ.
Обязательный
1502/Մ18
1. Цель курса
· ձևավորել հեռուստաշուկայի կառուցվածքի և գործունեության սկզբունքների վերաբերյալ գիտելիքների և պատկերացումների ամբողջական համակարգ,
· զարգացնել հեռուստատեսային գործի կառավարման հիմնարար հմտություններ օրենսդրական և ինքնակարգավորման ոլորտների արդի գործընթացների վերաբերյալ, · փոխանցել վիդեոարտադրության ոլորտում համաշխարհային միտումների և հայաստանյան առանձնահատկությունների վերաբերյալ համապարփակ գիտելիքներ: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու հանրային և մասնավոր հեռուստաընկերություններում արտադրական գործընթացների կառավարման հիմնարար մեխանիզմները և ուղղությունները, 2. բացատրելու ԶԼՄ-ների (մասնավորապես՝ ավանդական և առցանց հեռուստաընկերությունների) կողմից բովանդակության մշակման սկզբունքները, էթիկական և իրավական կարգավորման առանձնահատկությունները կոնվերգենտ մեդիամիջավայրում, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. կիրառելու սեփական գաղափարը մասնագիտորեն ձևակերպելու և դրա ակտուալությունն ու կարևորությունը հիմնավորելու, այն իրագործելու կանոններն ու պահանջները, 4. պահպանել էթիկական ու իրավական հիմնարար պահանջները կոնտենտի ստեղծման ու տարածման բոլոր փուլերում՝ ճանաչելով սահմանափակումների անհրաժեշտությունն ու հետևանքները, 5. իրականացնելու մասնագիտական խնդիր-առաջադրանքների դասակարգում և ձևակերպում, իրագործման ռազմավարության և գործընթացի վերահսկման մեխանիզմների մշակում, 6. ցուցադրելու անհրաժեշտ կարողություններ և հմտություններ հեռուստահեռարձակման շուկայում նախագծերի առաջմղման աշխատանքներում, 7. կատարելու հետազոտական աշխատանքներ՝ հմտորեն կիրառելով հեռարձակման ցանցի կազմակերպման ձևերի, ոճերի և սկզբունքների վերաբերյալ գիտելիքներն ու կարողությունները, 8. նախագծել և թողարկել հեղինակային նախագծեր այլընտրանքային մեդիատարածքների համար՝ պահպանելով բովանդակային հավասարակշռության պահանջները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 9. համակարգելու թիմային աշխատանքը՝ դրսևորելով «ստեղծագործական լիդերի» մասնագիտական անհրաժեշտ որակներ, 10. դրսևորելու պատասխանատու և գրագետ մասնագիտական վարք՝ պահպանելով բովանդակության ստեղծման և տարածմանն առնչվող էթիկական և իրավական անհրաժեշտ պահանջները: 3. Описание
· ձևավորել հեռուստաշուկայի կառուցվածքի և գործունեության սկզբունքների վերաբերյալ գիտելիքների և պատկերացումների ամբողջական համակարգ,
· զարգացնել հեռուստատեսային գործի կառավարման հիմնարար հմտություններ օրենսդրական և ինքնակարգավորման ոլորտների արդի գործընթացների վերաբերյալ, · փոխանցել վիդեոարտադրության ոլորտում համաշխարհային միտումների և հայաստանյան առանձնահատկությունների վերաբերյալ համապարփակ գիտելիքներ: 4. Стили и методы преподавания и обучения
Դասընթացի կառուցման հիմնարար սկզբունքը դասախոսությունների համադրությունն է դրանցից յուրաքանչյուրի համար նախատեսված գործնական առաջադրանքների կատարման հետ: Սովորողները պետք է ոչ միայն գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեն, այլև կարողանան այդ գիտելիքները կիրառել հեռուստատեսային շուկայի անընդհատ փոփոխվող պայմաններում: Թեմաների ուսումնասիրման ընթացքում օգտագործվելու են հետևյալ կրթական տեխնոլոգիաները՝
- դասախոսությունների երկխոսական ձևաչափեր, - սեմինարներ, - ինտերակտիվ զրույց-քննարկումներ, - քեյս սթադի, - սիմուլյացիոն խաղեր, - թեստային առաջադրանքներ: 5. Методы и критерии оценки
Ինքնուրույն աշխատանք - 8 միավոր (առանձին դեպքերի վերաբերյալ հաշվետվություն-վերլուծությունների, թեմատիկ պրեզենտացիաների և այլ առաջադրանքների ներկայացման որակի և դասերին ակտիվ ներգրավվածության գնահատում),
Եզրափակիչ քննություն - 9 միավոր (դասընթացի թեմատիկ բաժիններն ամփոփող և կրթական վերջնարդյունքների ձեռքբերման մակարդակը ստուգող թեստային առաջադրանքի կատարում), Մասնակցություն - 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Հեռարձակման ֆորմատ, հեռարձակման ցանցի կազմակերպման ձևեր և մեթոդներ, թեմատիկ-կառուցվածքային ուղղվածություն՝ լրատվական, վերլուծական, գեղարվեստական, տեղեկատվական-ժամանցային (հայաստանյան և համաշխարհային փորձ):
2. Հանրային և մասնավոր հեռուստաընկերությունները և ոլորտը կարգավորող մարմինները: 3. Հեռուստաբովանդակության ստեղծման ու տարածման գործընթացները. օրենսդրական դաշտ, ինքնակարգավորման մեխանիզմներ, էթիկական մարտահրավերներ, պատասխանատու որոշումների կայացման ռազմավարություն... 4. Ոլորտը կարգավորող մարմինների և հեռուստաարտադրական գործընթացները կառավարողների դերը բովանդակության ստանդարտների պահպանման գործում: 5. VOD (video-on-demand. վիդեո ցպահանջ) և OTT (over-the-top) համակարգերը և ավանդական հեռուստատեսությունը: 6. Հեռուստատեսային թիմ. աշխատանքի կազմակերպումը: 7. Խնդիրների դասակարգում և ձևակերպում, իրագործման ռազմավարություն: Խնդիրների կատարման գործընթացի վերահսկման մեխանիզմներ: 8. Նախագծի ստեղծում (ֆորմատ): Տնտեսական, ֆինանսական և ստեղծագործական խնդիրներ. հայաստանյան և համաշխարհային փորձ: 9. Մարքեթինգ (մրցակիցներ, վերլուծություն, պլանավորում): 10. Կոնտենտի ստեղծման փուլերը: Գաղափար. ավանդականն ու նորարարականը: 11. «Կլիպային մտածողությունը» իբրև արդի իրողություն և դրա ազդեցությունը հեռուստարտադրանքի ընկալման վրա: 12. «Ինֆորմացիոն աղմուկ». ինչ ուղղությամբ շարժվել, ինչպես և ինչու հենց այդ ուղղությամբ: Ինչպես «աշխատել» լսարանի պահանջմունքների հետ, ինչպես առանձնանալ ինֆորմացիոն «աղմուկի» մեջ: 13. Ստեղծագործական լիդեր. անձնային և մասնագիտական որակներ: 14. Գովազդ և PR: Մեդիաալիքի առաջխաղացման ավանդական և նորարարական ձևերը: 15. Մոտիվացիայի ձևակերպում: |
||
1603 | Մասնագիտական հաղորդակցություն (օտար լեզվով) | 6 |
1-ին կիսամյակ
Դաս. – 1, գործ. - 3
4 ժամ/շաբ.
Обязательный
1603/Մ19
1. Цель курса
· կատարելագործել օտար (անգլերեն) լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · զարգացնել մասնագիտական խնդիրների և թեմաների շուրջ զրուցելու և բանավիճելու կարողությունը, · ձևավորել հաղորդակցման հիմնարար հմտություններ՝ մեքենայական (այդ թվում՝ արհեստական բանականությամբ աշխատող համակարգերով) թարգմանության առաջ բերած նոր մարտահրավերներն արդյունավետորեն հաղթահարելու համար։ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. կիրառելու մասնագիտական տեքստերի վերլուծության տարբեր մոտեցումներ (որոնողական, ճանաչողական, մեկնաբանական)՝ ճիշտ ընկալելով դրանց բովանդակությունն ու կառուցվածքը, 2. մատնանշելու մեդիայի համատեքստում արդյունավետ հաղորդակցման ռազմավարական մոտեցումները, 3. ցուցաբերելու մասնագիտական ոլորտում օտար (անգլերեն) լեզվով ինքնուրույն աշխատանք կատարելու սկզբունքների իմացություն, 4. նկարագրելու թարգմանչական աշխատանքի ռազմավարական հիմնական ուղղություններն ու միտումները արդի շարժընթացների համատեքստում, բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. իրականացնելու մասնագիտական տեքստերի իմաստային, կառուցվածքային և ոճական վերլուծություն և թարգմանություն, 6. մշակելու օտար (անգլերեն) լեզվով գրավոր և բանավոր հաղորդակցման արդյունավետ մեխանիզմներ, 7. մեկնաբանելու մասնագիտական տեսակետներ ու փաստարկներ, ձևակերպելու, շարադրելու, հիմնավորելու անձնական կարծիքը, զրուցելու մասնագիտական արդի իրողությունների և հիմնախնդիրների շուրջ՝ տրամաբանորեն և հստակ կառուցելով գրավոր տեքստն ու բանավոր խոսքը, 8. հաշվի առնելու ժամանակային սահմանափակումները, լսարանի նախասիրությունները, որակի չափանիշները և լեզվական ու մշակութային նրբերանգների ազդեցությունը բանավոր և գրավոր հաղորդակցման ճշգրտության և արդյունավետության վրա, 9. կիրառելու օտար (անգլերեն) լեզվի իմացությունը հետազոտական նախագծեր, էսսեներ, ելույթներ շարադրելիս և կառուցելիս, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 10. համակարգելու տեղեկատվական տարբեր աղբյուրները (ներառյալ համացանցային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 11. կարևորելու վստահ, ճկուն և ոչ ստանդարտ ստեղծագործական վարքագիծ դրսևորելու անհրաժեշտությունը բանավոր և գրավոր հաղորդակցության տարբեր փուլերում (մեդիամիջավայրում և դրանից դուրս): 3. Описание
· կատարելագործել օտար (անգլերեն) լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · զարգացնել մասնագիտական խնդիրների և թեմաների շուրջ զրուցելու և բանավիճելու կարողությունը, · ձևավորել հաղորդակցման հիմնարար հմտություններ՝ մեքենայական (այդ թվում՝ արհեստական բանականությամբ աշխատող համակարգերով) թարգմանության առաջ բերած նոր մարտահրավերներն արդյունավետորեն հաղթահարելու համար։ 4. Стили и методы преподавания и обучения
- գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
- անհատական և խմբային պրակտիկ աշխատանք, - սիմուլյացիոն խաղեր, - ինտերակտիվ դասախոսություններ, - անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք, - ինքնուրույն աշխատանք, - բանավոր ներկայացում/պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), - գրավոր և բանավոր ստուգում/հարցում, - իրավիճակային խնդիրների քննարկում: Գործնական ժամերին ուսանողներին տրվում են մասնագիտական տեքստի ընթերցում, թարգմանություն և վերարտադրում, սիմուլյացիոն խաղերի կամ մոդելավորված սցենարների/իրավիճակների միջոցով անցկացվում են բանավոր հաղորդակցման հմտությունները զարգացնող վարժանքներ, ստուգվում է նրանց մասնագիտական բառապաշարը, հանձնարարվում է նյութի բանավոր ներկայացում (պրեզենտացիա) մասնագիտական խնդրի վերաբերյալ: 5. Методы и критерии оценки
Առաջին ընթացիկ քննություն - 4 միավոր (բանավոր ստուգում),
Երկրորդ ընթացիկ քննություն - 4 միավոր (բանավոր ստուգում), Եզրափակիչ քննություն - 9 միավոր (բանավոր), Մասնակցություն - 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները:
2. Մասնագիտական տեքստերի գործառական նշանակությունը և դրանց իրացումը օտար (անգլերեն) լեզվով գրավոր ու բանավոր հաղորդակցման գործընթացում: 3. Օտար (անգլերեն) լեզվով գրավոր և բանավոր հաղորդակցման սկզբունքներն ու յուրահատկությունները տեսալսողական բովանդակության մշակման աշխատանքներում (բառապաշար, քերականություն, արտասանություն, շարադրանք և լեզվի կիրառում): 4. Հաղորդակցման արդյունավետ ռազմավարություններն ու մեխանիզմները մասնագիտական տեքստի հետ աշխատանքի տարբեր փուլերում: 5. Օտար (անգլերեն) լեզվով հրապարակային խոսքի հմտություններ և տեխնիկա: 6. Տեսալսողական պատմությունների, վիզուալների, ինֆոգրաֆիկայի և մուլտիմեդիա նյութերի այլ բաղադրիչների մատուցման տեխնիկան օտարալեզու (անգլալեզու) լրատվամիջոցներում. առանձին հրապարակումների և կայքերի քննություն: 7. Էթիկական հիմնահարցեր. հաղորդագրությունների ճշգրտություն, հավաստիություն և ամբողջականություն: 8. Թարգմանչական աշխատանքի ռազմավարական հիմնական ուղղություններն ու միտումները. ոլորտի առաջավոր փորձը, արդի մարտահրավերները և դրանց արդյունավետորեն դիմակայելու պրակտիկաները: 9. Հեռուստահաղորդումներում թարգմանիչների առջև ծառացած մարտահրավերները՝ ժամանակային սահմանափակումներ, լսարանի նախասիրություններ և որակի չափանիշներ: 10. Լեզվական և մշակութային նրբերանգների ազդեցությունը թարգմանությունների ճշգրտության և արդյունավետության վրա: 11. Մեքենայական թարգմանության գործիքները (մասնավորապես՝ ԱԲ համակարգերով աշխատող չաթբոթերը) տեսալսողական բովանդակության պատրաստման և մատուցման տարբեր փուլերում. էթիկա, որակ և հստակություն: 12. Ակադեմիական գրագրություն. գիտական հոդվածների ու աշխատությունների, գրախոսությունների և ամփոփումների, ինչպես նաև ռեֆերատների, զեկուցումների, էսսեների շարադրման ձևերն ու սկզբունքները: 13. Մասնագիտական բնագիր տեքստերի, դասախոսությունների, ձայնագրությունների ունկնդրմամբ՝ դրանց բովանդակության վերծանման, վերարտադրության առանձնահատկությունները: |
Другие образовательные модули
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
1502 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
2-րդ կիսամյակ
Գործն. - 30
30 ժամ/շաբ.
Обязательный
1502/Մ19
1. Цель курса
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել մասնագիտական հմտությունները և փորձառությունը, պրակտիկ միջավայրում ինքնուրույն աշխատելու կարողությունները,
· ամրապնդել ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ճանաչելու մեդիադաշտը, հեռուստաարտադրական գործընթացների կազմակերպման ընթացքն ու առանձնահատկությունները, 2. իմանալու տեսալսողական բովանդակության կառուցման մեթոդները, արդիական փորձն ու նոր պրակտիկաները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. կիրառելու հեռուստաոլորտի լավագույն պրակտիկաները նոր մեդիամիջավայրում, 4. օգտագործելու տեսալսողական պատմասության ժամանակակից ոճերը և տեխնիկաները լրատվական, վերլուծական, ժամանցային հաղորդումներում, 5. վարելու փաստահետ հեռուստահարցազրույցներ, ցուցադրելու հեռուստատեսային նյուզռումում և տարբեր թվային հարթակներում տեսալսողական նյութեր ստեղծելու, խմբագրելու և տարածելու գործիքների (այդ թվում և՝ մոբայլ) իմացություն, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. վերլուծելու մեդիադաշտում կատարվող փոխակերպումները, 7 գնահատելու մասնագիտական զարգացման կարիքները և շարունակելու սովորել ինքնաուղղորդմամբ:v 3. Описание
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել մասնագիտական հմտությունները և փորձառությունը, պրակտիկ միջավայրում ինքնուրույն աշխատելու կարողությունները,
· ամրապնդել ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները: 4. Стили и методы преподавания и обучения
Ուսանողները, ղեկավարի հսկողությամբ, հեռուստաընկերություններում և առցանց պարբերականներում անցնում են մասնագիտական պրակտիկա, մասնակցում խմբագրություններում և տաղավարներում, ինչպես նաև տաղավարից դուրս իրականացվող աշխատանքներին՝ հնարավորություն ունենալով կիրառել իրենց ստացած գիտելիքը հաղորդումների և առանձին տեսանյութերի պատրաստման տարբեր փուլում:
5. Методы и критерии оценки
6. Список основной литературы
7. Основная часть курса
Պրակտիկան
Մասնագիտական պրակտիկան կկազմակերպվի Հանրային հեռուստաընկերությունում, առաջատար այլ հեռուստաընկերություններում և առցանց այն պարբերականներում, որտեղ ակտիվ է վիդեոբովանդակության արտադրությունը: Դասավանդողները, լրատվամիջոցների աշխատակիցների հետ միասին, ուսանողներին մասնակից կդարձնեն պրակտիկ աշխատանքներին՝ խրախուսելով արտալսարանային միջավայրում իրականացվող կրթությունն ու ինքնակրթությունը: Ուսանողները կներգրավվեն թեմաների ընտրության և դասակարգման, փաստերի որոնման և ստուգման, հարցազրույցների անցկացման, ձայնագրման, նկարահանման և խմբագրման աշխատանքներին, ինչպես նաև հաղորդումների պատրաստման և հեռարձակման տեխնիկական և ստեղծագործական մյուս գործընթացներին: Իրականացրած աշխատանքների մասին ուսանողները գրառումներ կանեն պրակտիկայի օրագրերում: Պրակտիկայի ավարտին, ստանալով ղեկավարների երաշխավորությունը, օրագրերը կներկայացվեն Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչին և կգնահատվեն: |
||
1502 | Մագիստրոսական թեզ | 12 |
2
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
Обязательный
1502/Մ20
1. Цель курса
Սովորողները կարող են ընտրել հետազոտություն կամ հեռուստատեսային նախագիծ ներկայացնելու տարբերակը։
Հետազոտություն՝ - զարգացնել տեղեկատվություն փնտրելու, մշակելու, համադրելու կարողություններ, - ձևավորել թիրախային ուսումնասիրություններ կատարելու հմտություններ, - կիրառել գիտական հետազոտություններ կատարելու նորարարական փորձը ոլորտի տեսական և պրակտիկ խնդիրները վեր հանելու և դիտարկելու բոլոր փուլերում, Նախագիծ - - ձևավորել ոլորտի նորարարական պրակտիկաներն ու արդի փորձը կիրառելու հմտություններ, - զարգացնել վիդեոարտադրության գործընթացներում հմտորեն կողմնորոշվելու կարողություններ, - փոխանցել արտադրական գործընթացները վերահսկելու, ռեսուրսները ճիշտ կառավարելու, թիմում աշխատելու անհրաժեշտ որակներ։ 2. Результаты обучения по программе
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. կիրառելու հետազոտության արդյունքները առցանց և ավանդական հեռուստատեսությունում իրականացվող պրակտիկ աշխատանքներում և պլանավորման գործընթացներում, 2. իրագործելու հետազոտական կարողությունները նախագծային տարաբնույթ աշխատանքներ կատարելիս, 3. վեր հանելու և լուծելու ստեղծագործական խնդիրներ և առաջադրելու լուծման ուղիներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4. արժևորելու ոլորտի խորքային իմացության կարևորությունը վիդեոարտադրական գործընթացներում և դրանից դուրս, 5. մշակելու նոր գաղափարներ և դրանք իրագործելու ռազմավարական պլանավորման արդի մեխանիզմներ ավանդական և այլընտրանքային մեդիահարթակներում։ 3. Описание
Սովորողները կարող են ընտրել հետազոտություն կամ հեռուստատեսային նախագիծ ներկայացնելու տարբերակը։
Հետազոտություն՝ - զարգացնել տեղեկատվություն փնտրելու, մշակելու, համադրելու կարողություններ, - ձևավորել թիրախային ուսումնասիրություններ կատարելու հմտություններ, - կիրառել գիտական հետազոտություններ կատարելու նորարարական փորձը ոլորտի տեսական և պրակտիկ խնդիրները վեր հանելու և դիտարկելու բոլոր փուլերում, Նախագիծ - - ձևավորել ոլորտի նորարարական պրակտիկաներն ու արդի փորձը կիրառելու հմտություններ, - զարգացնել վիդեոարտադրության գործընթացներում հմտորեն կողմնորոշվելու կարողություններ, - փոխանցել արտադրական գործընթացները վերահսկելու, ռեսուրսները ճիշտ կառավարելու, թիմում աշխատելու անհրաժեշտ որակներ։ 4. Методы и критерии оценки
Մագիստրոսական թեզերը գնահատվում են ԵՊՀ-ում գործող մագիստրոսական թեզերի պատրաստման և գնահատման նոր կարգի համաձայն։
5. Основная часть курса
Հետազոտական աշխատանքի դեպքում՝
Տիտղոսաթերթ Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ Նախագծի դեպքում՝ Նախագծի անվանումը, ֆորմատի ընտրության հիմնավորումը, խնդիրնյերը, սինոփսիսը ներկայացնող ձևաթուղթ Նախագիծ |