Тип:
Магистр
Профессия:
022302.01.7 - Բարոյագիտություն
Специализация:
022302.01.7 - Բարոյագիտություն
Присвоенная квалификация:
Փիլիսոփայություն
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Մագիստրոսի ծրագրում ընդունելությունը իրականացվում է ըստ ԵՊՀ համապատասխան կանոնակարգի. նույն մասնագիտության շրջանակներում
ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են համապատասխան մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:
ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են համապատասխան մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:
2. Цели (назначение)
Ծրագիրը նպատակ ունի պատրաստել կրթության, գիտության և քաղաքացիական հասարակության կառույցներում փիլիսոփայության և բարոյագիտության մասնագետներ, որոնք
կվերլուծեն և կհհամակարգեն ժամանակակից քաղաքակրթական մարտահրավերների աշխարհայացքային,սոցիալ-փիլիսոփայական և բարոյական հիմնախնդիրները,
կկանխատեսեն փիլիսոփայական և բարոյական շարժառիթներ ունեցող ճգնաժամային երևույթները և կմշակեն դրանց հաղթահարման հայեցակարգերը։ Մեր մասնագոտները կարող են դասավանդել կրթական համակարգերում, աշխատել վերլուծական կենտրոններում և հասարակական կազմակերպություններում,

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնել բարոյական հարաբերությունների տիպաբանությունը և բարոյագիտության տեսական ու կիրառական հիմունքները,
- նկարագրել արդի ցանցային հասարակության էթիկայի, վիրտուալ հաղորդակցման և վիրտուալ նույնականության հիմունքները
- մատնանշել ազգային ինքնության բարոյական և սոցիոմշակութային փոխակերպումների միտումները
- մատնանշել բիզնես էթիկայի և քաղաքական էթիկայի խաղի կանոնները և քաղաքական մանիպուլյացիայի մոդելները
- ներկայացնել ամբոխային վարքի, ցուցադրական սպառման և զվարճանքների կազմակերպման տեխնոլոգիաները
- մատնանշել սիրո մետաֆիզիկայի, ընտանիքի պլանավորման և սիրո հոգեվերլուծության մեթոդներին ու հիմնախնդիրներին
- դիտարկել հայոց ինքնության բարոյական նկարագիրը այլ, հատկապես դրկից ազգերի ինքնությունների համատեքստում
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Մասնակցել ազգային անվտանգության սոցիոմշակութային և բարոյական հայեցակարգերի մշակման և արդիականացման աշխատանքներին
- կիրառել տարատեսակ սոցիոմշակութային մեթոդներ և մշակել բարոյական կոնֆլիկտների հաղթահարման իրադրային մոդելներ
- առաջադրել բարոյագիտական հիմնախնդիրներ, մշակել հետազոտական ծրագրեր և դրանց իրականացման մեթոդներ
- մեկնաբանել հայ բարոյագիտական մտքի առանձնահատկությունները և առնչությունները արևելյան և արևմտյան բարոյագիտական մտքի հետ
- բացահայտել բնագիտական և հումանիտար մշակույթների փոխպայմանավորվածության օրինաչափությունները և գիտության զարգացման բարոյագիտական հետևանքները
- տարանջատել էականը անէականից և բացահայտել բարոյական փոխակերպումների հիմնարար միտումները արդի աշխարհում
- կազմակերպել բարոյական պրոբլեմների հրապարակային քննարկումներ ու բանավեճեր և նպաստել հասարակական կարծիքի ձևավորմանը
- օժանդակել երիտասարդության բարոյական դաստիարակության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների աշխատանքներին
- կիրառել բարոյական կոնֆլիկտների լուծման և հաղթահարման տեխնոլոգիաներ
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ)
- վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները
- զբաղվել մանկավարժական ու գիտահետազոտական աշխատանքներով
- պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր
- պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը
4. Способ оценки
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման, ստուգարքային։
Դասընթացի գնահատման բաղադրիչներն են
• ընթացիկ գրավոր քննություններ (ենթադրում են ամփոփ վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ առաջադրանքների գրավոր կատարում (հետազոտական աշխատանք, հոգեախտորոշիչ մեթոդիկայի կիրառում և այլն), և/կամ ընթացիկ բանավոր քննությունները (ենթադրում են ծավալուն վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ էսսեների պատրաստում, ինքնուրույն և խմբային աշխատանքների կատարում և բանավոր ներկայացում), որը կարող է իրենից ներկայացնել «Հետազոտական բաղադրիչը»։
• ընթացիկ ստուգումներ (ենթադրում է սեմինարների ընթացքում ուսանողի կողմից հանձնարարությունների կատարում և նյութի ներկայացում),
• ինքնուրույն աշխատանք (ենթադրում է հանձնարարված թեմայով գրավոր կամ բանավոր վերլուծական աշխատանքի իրականացում և հանրային ներկայացում)
• մասնակցություն (ենթադրում է ֆիզիկական ներկայություն, դասախոսություններին և սեմինարներին հարց-պատասխանի ու քննարկումների ակտիվ մասնակցություն),
• եզրափակիչ բանավոր քննությունները (ենթադրում է հստակ, տրամաբանված, հիմնավորված և ամբողջական պատասխաններ քննական տոմսի հարցերին)։

5. Возможности будущей карьеры выпускников
«Բարոյագիտություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում, վերլուծական կենտրոններում, հասարակական կազմակերպություններում, ԶԼՄ-ներում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Միջնակարգ ուսումնական հաստատություններ
§ կազմակերպիչ,
§ բարոյագիտության, հասարակագիտության ուսուցիչներ:
Բարձրագույն ուսումնական հաստատություններ
§ դասախոս,
§ գիտաշխատող:
Զանգվածային լրատվամիջոցներ
§ հեռուստատեսություն,
§ PR մենեջեր,
§ գովազդային գործակալ,
§ լրագրող-հրապարակախոս:
Վերլուծական կենտրոններ
§ հետազոտող,
§ խորհրդատու,
§ փորձագետ:
Հնարավոր աշխատավայրերն են. Ավագ դպրոց, քոլեջ, վարժարան, բարձրագույն ուսումնական հաստատություններ, վերլուծական կենտրոններ, ԶԼՄ-ներ, կրթական և սոցիալական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններ:
Ծրագրի շրջանավարտները կարողեն շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում և աշխատել գիտահետազոտական կենտրոններում:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով
·ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներ,
·ԵՊՀ գրադարան, ֆակուլտետի ընթերցասրահ,
·էլեկտրոնային ռեսուրսներ
·ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներ,
·ԵՊՀ գրադարան, ֆակուլտետի ընթերցասրահ,
·էլեկտրոնային ռեսուրսներ
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
· Կրթական ծրագիրը մշակելիս հիմք է ընդունվել ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակը,
·Մոսկվայի պետական համալսարանի «Բարոյագիտություն» մասնագիտացման մագիստրոսական ծրագիր
·Մոսկվայի պետական համալսարանի «Բարոյագիտություն» մասնագիտացման մագիստրոսական ծրագիր
8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման /մանկավարժական
· Դասընթացի աշխատանքային ծրագիր /օրացուցային պլան/ կազմելու հմտություն,
· Ուսանողի գիտելիքները օբյեկտիվ գնահատելու կարողություն
· Անհրաժեշտ մեթոդական նյութերի օգտագործման հմտություն
· Սեփական փորձն ու հմտությունները ուսանողներին փոխանցելու պատրաստակամություն
· Դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն,
· Դասավանդման ընթացքում համակարգչային ծրագրերի իմացություն և դրանց կիրառման կարողություն։
Հետազոտական
· Գիտական աղբյուրների հետ աշխատելու, նաև ինտերնետային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· Փիլիսոփայական և սոցիոլոգիական հետազոտության իրականացման հմտություն
· Հետազոտական աշխատանքներ ղեկավարելու հմտություն։
·
Հաղորդակցման
· Բանավոր հաղորդակցման և արդյունավետ շփման հմտություն,
· Հռետորական ձիրք , գրավոր խոսքի հմտություն և մանկավարժին վայել պահվածք
· Օտար լեզվի իմացություն (բացի ռուսերենից նաև անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն)
2. Մասնագիտական կարողություներ
· Փիլիսոփայական ուղղությունների և ժամանակակից հայեցակարգերի իմացություն
· Բարոյագիտական,սոցիոմշակութային և էթնոմշակութային հետազոտությունների և վերլուծությունների գնահատման և ախտորոշման կարողություն
· Պրոբլեմի ուսումնասիրման և հետազոտական աշխատանքի կազմակերպման հմտություն,
· Փիլիսոփայական և աշխարհայացքային շարժառիթներ ունեցող ճգնաժամային երևույթների կանխատեսման և հաղթահարման հայեցակարգեր մշակելու հմտություն,
· Հետազոտական աշխատանքներ ղեկավարելու հմտություն,
· Հրապարակային ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
Արդիականության մարտահրավերների համակարգման և ռազմավարության մշակման · կարողություն,
3. Ընդհանուր պահանջներ
· Մանկավարժական փորձ - առնվազն 5 տարի մանկավարժական փորձ (հատկապես բուհում)
· Մագիստրոսական ծրագրում դասավանդվող առարկային համապատասխան մենագրության կամ գիտական հոդվածների առկայություն
· Մասնագիտական վերապատրաստում յուրաքանչյուր 5 տարի
· Գիտական գործունեություն՝ հոդվածների հրապարակում, գիտաժողովների և գիտական սեմինարների կազմակերպում և մասնակցություն
· Աշխատանքային և կրթական ծրագրերի մշակում
· Ինքնակրթություն և շարունակական մասնագիտական աճ

9. Подробнее о программе
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի միջին բնութագրական ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից։ «Բարոյագիտություն» կրթական ծրագրի ներմուծումը թույլ կտա նաև արդյունավետ միջազգային համագործակցություն հաստատել, քանի որ եվրոպական մի շարք առաջատար բուհերում (Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, Քեմբրիջի համալսարան, Oքսֆորդի համալսարան, Բելառուսի պետական համալսարան) տվյալ մասնագիտացումը կարևոր տեղ է գրավում, ինչը համահունչ է ԵՊՀ-ի ՌԾ-ով նախատեսված միջազգայնացման նպատակին: Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել ԵՊՀ դասընթացների տեղեկագրքում։