Ընդունելության քննության հարցաշար
- «Ընդհանուր եկեղեցական պատմություն» առարկան, մեթոդները, կառուցվածքը
- «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ընդհանուր եկեղեցական պատմության համակարգում
- Քրիստոնեական առաջին համայնքների ձևավորումը և զարգացման հիմնական միտումները։ Երուսաղեմի՝ 51 թ. Առաքելական ժողովը
- Առաքելական քարոզչությունը Հայաստանում՝ ըստ վաղ դարձաբանական ավանդույթի
- Քրիստոնեության հալածանքները II–IV դդ.։ Իրավական հիմնավորումները և հիմնական փուլերը։ Հալածանքները Հայքում
- Քրիստոնեությունն իբրև հանդուրժելի կրոն։ Միլանի էդիկտը։
- Քրիստոնեության ծավալումը Հայաստանում և հեթանոսության պայքարը նրա դեմ
- Քրիստոնեական կրոնի պետականացումը Հայաստանում։ Հայ եկեղեցու կազմակերպումն իբրև միասնական կառույց։ Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ Մեծ
- Հայ եկեղեցու հայացումը։ Սահակ Պարթև
- Գրերի գյուտը և ազգային դպրոցների բացումը Հայքում, Վիրքում, Աղվանքում։ Մաշտոցը և թարգմանչաց շարժումը
- Վանական շարժում
- Արիոս և արիոսականություն։ Հակաարիոսական պայքարը
- Առաջին Տիեզերական ժողովը։ Հավատո հանգանակը, կանոնական որոշումները և Հայ եկեղեցու վերաբերմունքը դրանց նկատմամբ
- Կապադովկիական աստվածաբանական դպրոցը և Հայաստանը
- Երկրորդ Տիեզերական ժողովը։ Երրորդաբանությունը, հավատո հանգանակը, կանոնական որոշումները և «Նոր Հռոմի» ուսմունքը
- Երրորդ Տիեզերական ժողովը և նրա որոշումները։ Կյուրեղ Ալեքսանդրացու և Նեստորի հակամարտությունը։ Ալեքսանդրիայի և Անտիոքի՝ 433 թ. «միությունը» և հայ եկեղեցին
- Քաղկեդոնի Չորրորդ ժողովը և նոր դավանաբանական բանաձևը։Քաղկեդոնի 28-րդ կանոնը
- Կապադովկյան հայրերի երրորդաբանությունը
- Ընդհանուր եկեղեցու ջատագովական և հակաճառական գրականություն
- Աստվածաբանությունը և մեկնությունը (Ալեքսանդրիայի և Անտիոքի դպրոցներ)
- Քրիստոնեության հաղթանակը Հայաստանում։ Ներսես Մեծ
- Հայ եկեղեցու պայքարը հեթանոսական վերապրուկների դեմ։ Աշտիշատի ժողովը
- Հայ եկեղեցին՝ հասարակական կյանքի կազմակերպիչ՝ Արշակունյաց ժառանգության անկումից հետո
- Շահապիվանի ժողովը։ Կանոնական որոշումները
- Հայ եկեղեցին V դարի II կեսին։ Հովհան Մանդակունի և Վահան Մամիկոնյան
- Հայ եկեղեցու դիրքորոշումը Քաղկեդոնի որոշումների նկատմամբ։ Քաղկեդոնական և հակաքաղկեդոնական եկեղեցիներ։ Հուլիանական և սևերյան հոսանքները
- Քրիստոնեության տարածումը Վրաստանում, պետականացումը
- Դվինի Ա և Բ ժողովները։ Հականեստորական շարժում
- Հուստինիանոս Մեծի կրոնական քաղաքականությունը։ «Երեք կետերի մասին» էդիկտը
- 553 թ. Կոստանդնուպոլսի ժողովը
- Հայ եկեղեցին և Հայաստանի երկրորդ բաժանումը
- Հայ-վրացական եկեղեցական պառակտումը
- Հայ և բյուզանդական եկեղեցիների միության նոր փորձերը։ 632 թ. Կարինի ժողովը և միակամության վարդապետությունը
- Հայ եկեղեցու լուսավորչական առաքելությունը V-VII դարերում
- Հայ-աղվանական եկեղեցական հարաբերությունները։ Պարտավի ժողով
- Հայ եկեղեցու հակաաղանդավորական պայքարը V-VIII դարերում
- Հայ եկեղեցու ազգայնացումը։ Հովհան Օձնեցի
- Երուսաղեմի հայոց պատրիարքությունը
- Հայ եկեղեցին արաբական գերիշխանության շրջանում։ Սահակ Գ Ձորափորեցի և Եղիա Արճիշեցի
- Պատկերամարտական և պատկերապաշտական շարժումը 7-8 դդ։ է 787 թ. Նիկեայի «տիեզերաժողովը» և Հայ եկեղեցու դիրքորոշումը
- Հայ եկեղեցու ջատագովական և հակաճառական գրականություն
- Հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունները IX-X դդ.։ Շիրակավանի 862 թ. ժողովը
- Հայ եկեղեցին հայկական անկախ պետականության վերահաստատման շրջանում։ Զաքարիա Ա Ձագեցի և Գևորգ Բ Գառնեցի
- Հայ եկեղեցին Բագրատունիների թագավորության շրջանում (IX-XI դդ.)
- Պապական Հռոմի և Կ. Պոլսի պատրիարքության կացությունը XI դարասկզբին։ 1054 թ. Մեծ Սխիզմը և դրա կանոնական ու դավանաբանական պատճառները։ «Filioque»-ի տեսությունը
- Ուղղափառ եկեղեցիների կազմավորման կանոնական սկզբունքները։ Անկախ (ավտոկեֆալ) և ինքնավար (ավտոնոմ) ուղղափառ եկեղեցիներ։ Ուղղափառության դավանաբանությունը և պաշտամունքը
- Արևմտյան եկեղեցու ներքին կացությունը XI-XIII դարերում։ Կլյունիստական բարենորոգչական շարժումը։ Գրիգոր VII։ Օտտոնյան կրոնական քաղաքականությունը
- Հայ եկեղեցին XII դարասկզբին և Աղթամարի հակաթոռ կաթողիկոսությունը։ 1114 թ. Կարմիր վանքի ժողովը և կաթողիկոսի ընտրության նոր կանոնակարգի ընդունումը
- Միարարական շարժումները Կիլիկյան Հայաստանում։ Ներսես Լամբրոնացի
- Խաչակրաց արշավանքների ձևավորման հոգևոր, հասարակական նախադրյալները
- Կլերմոնի ժողովը։ Արևմտյան հոգևոր-ասպետական միաբանությունների ձևավորման պատճառները և նպատակները
- Խաչակրաց IV արշավանքը և Լատինական կայսրության ու պատրիարքության ստեղծումը։ Միարարական քաղաքականություն
- Քրիստոնեության տարածումը և պետականացումը Ռուսաստանում։ Ռուսական պատրիարքության հիմնումը
- Եկեղեցին և վանական հաստատությունները X-XIV դարերում
- Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը
- Տրիդենտի «տիեզերաժողովի» դեկրետները և «Հավատո հանգանակը»։ Պապական ցենզուրան և «արգելված գրքերի ցանկը»
- Մխիթարյանների հայ կաթոլիկ միաբանության հիմնադրումը և նրա գիտական ու մշակութային գործունեությունը
- Հայ եկեղեցին XIX դարի 30-50-ական թվականներին։ Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների կազմավորումը և գործունեությունը
- Հայ եկեղեցու ազգապահպան գործունեությունը XIX դարի առաջին կեսին։ Ներսես Աշտարակեցի։ «Պոլոժենիե» (1836 թ.)։
- Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին և Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրումը
- Հայ եկեղեցու ազգապահպան գործունեությունը XIX դարի վերջին և XX դարի սկզբներին։ Խրիմյան Հայրիկ
- 1903 թ. հունիսի 12-ի օրենքը և Հայ ժողովրդի պայքարը ցարիզմի դեմ
- Բարենորոգչական նախաձեռնությունները Հայ եկեղեցում XIX դարի վերջին և XX դարի առաջին քառորդին։ Մաղաքիա Օրմանյան
- Հայ եկեղեցին Մեծ Եղեռնի տարիներին
- Հայ եկեղեցին առաջին Հանրապետության շրջանում։ Գևորգ Ե Սուրենյանց
- Հայ եկեղեցին խորհրդային իշխանության առաջին տասնամյակներում։ Խորեն Ա Մուրադբեկյան
- Հայ եկեղեցին XX դարի 40-50-ական թվականներին։ Մեծ հայրենադարձը։ Գևորգ Զ Չորեքչյան և Գարեգին Ա Հովսեփյան
- Հայ եկեղեցին և սփյուռքահայությունը։ Վազգեն Ա Պալճյան
- Հայ եկեղեցին և Գարեգին Ա կաթողիկոսը։ Ամենայն Հայոց կաթողիկոսության հարաբերությունները Կիլիկյան Աթոռի հետ
- ՀՀ «Խղճի ազատության և կրոնական միավորումների մասին» 1991 թ. հունիսի 17-ի օրենքը և Հայ եկեղեցին
- Աղթամարի, Սսի, Գանձասարի կաթողիկոսական աթոռների պատմական ճակատագիրը
- Արդի քրիստոնյա աշխարհը և էկումենիկ շարժումը
- Եկեղեցական ծիսական գրքերը (Ճաշոց, Գանձարան, Ժամագիրք, Խորհրդատետր, Տոնացույց, Շարակնոց, Հայսմավուրք, Մաշտոց և այլն)
- Բուն Բարեկենդան
- Մեծ Պահք