Ս․թ․ նոյեմբերի 13-ին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Դիանա Գազարովան ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով անցկացրեց բաց դասախոսություն։
«Սերգեյ Դովլաթովը և Հայաստանը» թեմայով դասախոսությունը կազմակերպվեց «Ժամանակակից ռուս գրականությունը 20-21-րդ դարերի ռուս մշակույթի համատեքստում» դասընթացի շրջանակում, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողներ, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի «Լեզվաբանություն» կրթական ծրագրի ուսանողներ։
Բաց դասախոսության ժամանակ Դիանա Գազարովան խոսեց «Դովլաթովի օր» նախագծի մասին, ներկայացրեց Սերգեյ Դովլաթովի կենսագրության առանցքային փուլերը և վերլուծեց գրողի մի շարք վիպակներ, որոնք գրել է ստեղծագործական տարբեր ժամանակաշրջաններում։ Բանախոսն առանձին անդրադարձավ Հայաստանի հետ ունեցած Ս․ Դովլաթովի կապերին։
Հանդիպման վերջում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դ․ Գազարովան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողներին հրավիրեց ԵՊՀ՝ մասնակցելու ֆակուլտետում կազմակերպվող միջոցառումներին և բաց դասախոսություններին։