Тип:
Бакалавр
Профессия:
031804.01.6 - Հասարակայնության հետ կապեր
Специализация:
031804.01.6 - Հասարակայնության հետ կապեր
Присвоенная квалификация:
Հասարակայնության հետ կապերի բակալավր
Учебный год программы:
2023/2024
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Բակալավրի առկա ուսուցման ծրագրի ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի) կարգի»։
2. Цели (назначение)
· Տրամադրել ուսանողներին խոր և համակողմանի գիտելիք հաղորդակցության կառավարման, հասարակական կարծիքի ձևավորմանն առնչվող հիմնական տեսամեթոդաբանական մոտեցումների, ժամանակակից ԶԼՄ-ների գործառման օրինաչափությունների, հաղորդակցության հայեցակարգերի վերաբերյալ:
· Զարգացնել ուսանողների՝ զանգվածային սոցիալական գործընթացների, կոլեկտիվ վարքի, սոցիալական փոխգործունեության և փոխկապվածության դրսևորման ձևերի վերլուծության մեթոդները կիրառելու ունակությունները:
. Զարգացնել ուսանողների՝ խորհրդատվություն իրականացնելու կարողությունները` ուղղված աշխատանքային բարենպաստ հարաբերությունների ձևավորմանը, արդյունավետ հաղորդակցմանը աջակցելուն, կորպորատիվ մշակույթի, կազմակերպության հեղինակության և վարկի, իմիջի ձևավորմանը, ներկազմակերպչական միջոցառումների իրականացմանն ու վերահսկմանը:

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Բացատրել հասարակայնության հետ կապերի միջմասնագիտական բնույթը և տեսական հիմքերը (փիլիսոփայական, սոցիոլոգիական, հոգեբանական, տնտեսական, քաղաքագիտական, մշակութաբանական, մարդաբանական, էթիկական և այլն),
- Ճանաչել հաղորդակցության տեսությունները, մոդելները, հաղորդակցության կառավարման, հասարակական կարծիքի ձևավորմանն առնչվող հիմնական մոտեցումները,
- Նկարագրել հասարակայնության հետ կապերի տեսության և պրակտիկայի միջև կապը,
- Քննարկել հասարակագիտական հիմնարար և մասնավոր` սոցիոլոգիական, քաղաքագիտական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-տնտեսական, կառավարման և այլն տեսությունները,
- Մեկնաբանել կորպորատիվ հեղինակության, բրենդի և իմիջի ձևավորման և զարգացման օրինաչափությունները, գործառնության հայեցակարգերը,
- Հիմնավորել զանգվածային հաղորդակցության և ժամանակակից ԶԼՄ-ների գործունեության օրինաչափությունները և համագործակցության հիմնախնդիրները,
- Քննարկել հասարակության կամ առանձին սոցիալական խմբերի համար նշանակալի գաղափարների, արժեքների հանրայնացման, դրանց վերաբերյալ հանրային իրազեկման սկզբունքները, դասակարգել սոցիալական հաղորդակցության ժամանակակից հարթակները և կիրառվող հաղորդակցման արդի տեխնոլոգիաները
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Մշակել և ներկայացնել կազմակերպությունների և հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցությունների հաստատմանն ուղղված PR-ռազմավարություններ, պլանավորել PR-նախագծեր,
- Ներկայացնել առաջարկներ և մշակելու հանձնարարականներ` ուղղված կազմակերպության հեղինակության և վարկի բարելավմանը,
- Մշակել տեղեկատվական փաթեթներ (PR-փաստաթղթերի) և կազմակերպելու համապատասխան միջոցառումներ` ուղղված կազմակերպությունների կատարած աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ լայն հասարակայնության տեղեկացմանը,
- Վերլուծել ընթացիկ տեղեկատվական և հաղորդակացական գործընթացները,
- Վերլուծել սոցիալապես կարևոր գաղափարների, ծրագրերի կամ այդ ծրագրերն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ հասարակության վստահության ձևավորման հիմքերը,
- Մշակել բանավոր և գրավոր հաղորդագրություններ, գործնականում իրականացնել հրապարակային ելույթներ և շնորհանդեսներ,
- Վերլուծել զանգվածային սոցիալական գործընթացների, կոլեկտիվ վարքի, սոցիալական փոխգործունեության դրսևորման ձևերը,
- Իրականացնել սոցիալական հետազոտություններ, հավաքագրել որակական և քանակական տվյալներ։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Գիտական հիմունքներով կազմակերպելու աշխատանքը, մեջբերելու և հղում կատարելու համապատասխան գրականությանը, ապահովելու դրա ակադեմիական ամբողջականությունը և խուսափելու գրագողությունից,
- Կիրառել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ) և հմտություններ (Word, Excel, Access, PPT, SPSS) սոցիալական ոլորտի փաստաթղթերի կազմման, վարման, վերամշակման, տեղեկատվության համակարգման և մշակման, ինչպես նաև հաղորդակցության ապահովման նպատակով,
- Գնահատել անհրաժեշտ ժամանակային, ֆինանսական, մարդկային և այլ ռեսուրսները ծրագրերի պլանավորումն արդյունավետորեն իրականացնելու նպատակով,
- Պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները, գնահատել անձնական պատասխանատվությունը հասարակության և պետության հանդեպ, հետամուտ լինելու ժողովրդավարական սկզբունքների իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանը։
4. Способ оценки
Ուսանողների գնահատումն իրականացվում է ըստ «ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի»: Կարգը սահմանում է, որ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են չորս խմբի`եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման և ստուգարքային:
Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Նախատեսված են երկու ընթացիկ և մեկ եզրափակիչ քննություններ: Ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույնը 4 միավոր, ինքնուրույն աշխատանքը՝ առավելագույնը 3 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 2 միավոր, եզրափակիչ քննությունը` առավելագույնը 7 միավոր:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց
Նախատեսված են երկու ընթացիկ քննություններ, ընթացիկ ստուգում և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույնը 4 միավոր, ընթացիկ ստուգումը՝ առավելագույնը 2 միավոր, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 2 միավոր:
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց
Նախատեսված են մեկ ընթացիկ բանավոր ստուգում, մեկ ինքնուրույն աշխատանք և եզրափակիչ քննություն:
Ընթացիկ բանավոր ստուգումը գնահատվում է առավելագույնը 3 միավոր, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 2 միավոր, եզրափակիչ քննությունը` առավելագույնը 7 միավոր:
Հետազոտական բաղադրիչով դասընթացի դեպքում հետազոտական աշխատանքը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին։ Ուսանողի կատարած հետազոտական աշխատանքը գնահատվում է կիսամյակի ընթացքում։
Հետազոտական կառուցամասի բաղադրիչ մասնագիտական պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով: Բակալավրի ավարտական աշխատանքը գնահատվում է 20 միավորանոց սանդղակով:

5. Возможности будущей карьеры выпускников
«Հասարակայնության հետ կապեր» բակալավրի որակավորումով շրջանավարտների համար ՀՀ-ում առկա են աշխատանքի տեղավորման լայն հնարավորություններ, որոնք պայմանավորված են հաղորդակցման տեխնոլոգիաների և PR գործիքների կիրառման պահանջարկի առկայությամբ հասարակության թե՛ պետական և թե՛ հասարակական հատվածներում, ինչպես նաև տեղական և միջազգային կառույցներում:
«Հասարակայնության հետ կապեր» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտների աշխատանքի տեղավորման և մասնագիտական գործունեության հնարավոր վայրերի ցանկը չի սահմանափակվում ստորև ներկայացվող կազմակերպություններով.
• ՀՀ Կառավարություն,
• Նախարարություններ, պետական տեսչական մարմիններ, կոմիտեներ, վարչություններ, ծառայություններ
• ՀՀ Նախագահի աշխատակազմ,
• ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն,
• Տեղական ինքնակառավարման մարմիններ՝ մարզպետարանների քաղաքապետարանների համապատասխան ստորաբաժանումներ,
• «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ,
• «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոն,
• Ֆինանսաբանկային կազմակերպությունների հանրային կապերի, մարքեթինգի և հաղորդակցությունների համար պատասխանատու ստորաբաժանումներ,
• Կրթական հաստատություններ,
• Բուժհիմնարկներ և վերականգնողական կենտրոններ,
• Հյուրընկալության և սպասարկման ոլորտի կազմակերպություններ՝ հյուրանոցներ, հյուրատներ, ռեստորաններ և այլն,
• Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հանրային կապերի, մարքեթինգի և հաղորդակցությունների համար պատասխանատու ստորաբաժանումներ,
• ՏՀՏ ոլորտի խոշոր և միջին ընկերություններ, ստարտափներ,
• Հիմնադրամների համապատասխան ստորաբաժանումներ,
• Զանգվածային լրատվության միջոցներ,
• Մասնավոր խոշոր, միջին և մանր ձեռնարկությունների հանրային կապերի, մարքեթինգի և հաղորդակցությունների համար պատասխանատու ստորաբաժանումներ,
• Հասարակայնության հետ կապերի, մարքեթինգային հաղորդակցությունների, բրենդինգի մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություններ, գովազդային գործակալություններ,
• Հետազոտական ընկերություններ, վելուծական կենտրոններ,
• Հասարակական տարբեր հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ,
• Մշակութային կազմակերպություններ՝ թատրոններ, թանգարաններ և այլն։
• Հասարակական տեղական և միջազգային կազմակերպություններ և հիմնադրամներ և այլն:
Ծրագրի շրջանավարտները կարող են նաև շարունակել ուսումն արտերկրում, քանի որ կրթական ծրագրի բովանդակությունը համաձայնեցված է ոլորտի առաջատար բուհերի ծրագրերի հետ:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· ԵՊՀ գրադարան,
· Ֆակուլտետի, ամբիոնի և դասախոսների տրամադրության տակ գտնվող գրադարան,
· Էլեկտրոնային գրադարան,
· Համացանցային ռեսուրսներ,
· Տեսաձայնային ուսումնական ռեսուրսներ,
· Ուսումնական ֆիլմեր,
. Տեխնիկապես հագեցած լսարաններ և շարժական սարքավորումներ (համակարգիչներ, պրոյեկտորներ, նվագարկիչներ, տպիչ սարքեր):

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Որպես սույն բակալավրի կրթական ծրագրի կողմնորոշիչներ և չափորոշիչներ՝ կիրառվել են ՀՀ բուհական համակարգում ներդրված և Բոլոնյան գործընթացից բխող, Հայաստանում տեղայնացված չափորոշիչներ, օրինակ՝ Պետական կրթական չափորոշիչը «Հասարակայնության հետ կապեր» մասնագիտությամբ:
Բացի այդ, նեղ մասնագիտական առումով սույն ծրագրի մշակման և վերամշակման համար կիրառվել են արտերկրյա առաջատար բուհերի բակալավրի և մագիստրատուրայի համանման ծրագրերի կառուցվածքային և բովանդակային որոշ տարրեր, ինչպես նաև որակի ապահովման մոտեցումներ, այդ թվում՝
1) Pearson Institute of Higher Education, BA in Public Relations,
2) EU Business School, BA in Communication and Public Relations,
3) London College of Communication, BA (Hons) Public Relations,
4) APR, Universal Accreditation Board, Study Guide for the Examination for Accreditation in Public Relations,
5) Государственный образовательный стандарт высшего профессионального образования. Специальность 350400 - Связи с общественностью. Квалификация - специалист по связям с общественностью. Регистрационный № 42 мжд/сп" (утв. Минобразованием РФ 14.03.2000),
6) Национальный исследовательский университет «Высшая школа экономики», образовательная программа бакалавриата «Реклама и связи с общественностью»։
Միևնույն ժամանակ, կրթական ծրագիրն իր կառուցվածքով և բովանդակությամբ համապատասխանում է նաև հասարակայնության հետ կապերի մասնագետների պատրաստման տեղական և միջազգային չափորոշիչներին (մշակված Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիայի (IPRA) կողմից):

8. Требования к академическому персоналу
Դասախոսի մասնագիտական կարողությունները պետք է համապատասխանեն նշված պահանջներից առնվազն երեքին:
1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների իրականացման հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` հաղորդակցությունների ոլորտում),
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2.Մասնագիտական կարողություններ
· PR, սոցիոլոգիական, մարքեինգային, քաղաքական, մեդիա հետազոտությունների և վերլուծության, ախտորոշող և գնահատող հետազոտությունների կարողություն,
· PR-ռազմավարություններ մշակելու և ներկայացնելու, PR-նախագծեր պլանավորելու և իրականացնելու կարողություն,
· թիրախային լսարանների առանձնացնեու և դրանց հետ ռազմավարական հաղորդակցման իրականացման կարողություն,
· բանավոր և գրավոր PR-հաղորդագրություններ մշակելու հմտություններ,
· PR-փաստաթղթեր, տեղեկատվական փաթեթներ, այլ համապատասխան տեքստեր մշակելու, ստեղծարար գրագրության հմտություն,
· հրապարակային ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
· ԶԼՄ-ների հետ հարաբերություններ ձևավորելու հմտություններ,
· մեդիա իրադարձություններ կառավարելու կարողություն,
· կորպորատիվ հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, համաժողովներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն,
· սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը՝ կոնտենտը կառավարելու և ապահովելու կարողություն,
· իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու, իմիջային հաղորդակցման իրականացնելու կարողություն,
· բրենդ-հաղորդակցություններ մշակելու և իրականացնելու կարողություն։
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հասարակայնության հետ կապերի կամ հարակից ոլորտում՝ սոցիոլոգիա, կառավարում, քաղաքագիտություն, լրագրություն, հոգեբանություն, մարքեթինգ, բրենդինգ, գովազդ և այլն։
Այլ պահանջներ
• դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։